Jump to content

Համաստեղություն (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաստեղություն
Ստեղծման թնական1917
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերFersman Mineralogical Museum? և Ալեքսանդր Իվանով
ՀավաքածուFersman Mineralogical Museum? և Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերապակի, Լեռնային բյուրեղապակի և ալմաստ
Ֆաբերժեի ձվեր

«Համաստեղություն» (ռուս.՝ Созвездие), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1917 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին պետք է նվիրեր կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային[1], սակայն այդպել է չի նվիրում՝ գահընկեց լինելու պատճառով։ Այն վերջին կայսերական ձուն է և մնացել է անավարտ։

Այսօր «Համաստեղություն» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ա. Ե. Ֆերսմանի անվան հանքաբանական թանգարանում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

«Համաստեղություն» ոսկերչական ձուն պատրաստված է մուգ կապույտ կոբալտե ապակուց, որն իրենից ներկայացնում է երկնակամարը։ Դրա վրա փորագրված է 1904 թվականի օգոստոսի 12-ին արքայազն Ալեքսեյի ծննդյան օրվա աստղերի դիրքը։ Ձուն պետք է պատված լիներ ադամանդներով։ Տակդիրը անմշակ լեռնային բյուրեղապակուց է, որն ունի ամպի տեսք։ Ձուն պետք է զարդարված լիներ արծաթյա քերովբեներով[2]։

«Համաստեղություն» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը պետք է լիներ մեխանիկական ժամացույցը։

Ենթադրվում է, որ այս ձուն պետք է Նիկոլայ կայսրը նվիրեր կնոջը 1917 թվականի Զատկին։ Սակայն հեղափոխության ժամանակ կայսրը գահընկեց է լինում։

1925 թվականին, երբ Կարլ Ֆաբերժեի որդին՝ Ագաֆոնը փախչում էր Ռուսաստանից և ձուն տալիս է Ֆերսմանին[3]։

2001 թվականին հանգաքիտական թանգարանի ֆոնդերում հայտնաբերվում է «Համաստեղություն» անավարտ ձուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Расчёт даты Пасхи». Православная и католическая пасхи в XX и XXI веках. nabasice.narod.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Mieks Fabergé Eggs: Blue-Constellation-Egg, 1917». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  3. «Фирма Фаберже. Изделия из поделочных и драгоценных камней». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]