Ալեքսանդր I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր I (այլ կիրառումներ)
Ալեքսանդր I
լատին․՝ Alexander I
6-րդ Հռոմի պապ
105(107) — 116
Եկեղեցի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Եվարիստոս
Հաջորդող Սիքստոս I
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 1-ին դար
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ մոտ 116
Հռոմ, Իտալիա
Թաղված է Freising Cathedral


Ալեքսանդր I (լատին․՝ Alexander I, 1-ին դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն - մոտ 116, Հռոմ, Հռոմեական կայսրություն), վեցերորդ Հռոմի պապը, ով Հռոմի Կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 105(107) - 116 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր I պապի մասին շատ սակավ կենսագրական տվյալներ են պահպանվել, իսկ եղածներն էլ երբեմն հակասում են միմյանց։ Եվսեբիոս Կեսարացու հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ալեքսանդր I-ը Հռոմի եպիսկոպոս է դարձել Տրայանոս (98 - 117) կայսեր իշխանության 12-րդ տարում, այսինքն՝ 110 թվականին և վախճանվել Հադրիանոս (117 - 138) կայսեր իշխանության երրորդ տարում՝ 119 թվականին[1]։ Իսկ ըստ Liber Pontificalis-ի՝ Ալեքսանդր I-ն Ալեքսանդր անունով մի հռոմեացու որդին էր և 10 տարի, 7 ամիս ու 2 օր զբաղեցրել է Հռոմի եպիսկոպոսական աթոռը և վախճանվել Տրայանոս կայսեր օրոք՝ 116 թվականին[2]։ Այս տեղեկությունները հաստատվում են Catalogus Liberianus-ի ժամանակագրության հաղորդած տվյալներով, որի համաձայն Ալեքսանդր I-ը Հռոմի եպիսկոպոս է դարձել 109 թվականին և վախճանվել 116 թվականին[3]։ Միջնադարյան մի շարք աղբյուրներում Ալեքսանդր I-ը սխալմամբ նույնացվել է Ալեքսանդր Հռեմեացի մարտիրոսի հետ, որը հավանաբար նահատակվել է 130 թվականին՝ Հադրիանոս կայսեր հրամանով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, Գիրք 4, 1, 1 - 4, 1.
  2. Louis Duchesne: Le Liber pontificalis. Texte, introduction et commentaire. Band 1–2. Thorin, Paris 1886–92 (Bibliothèque des Écoles Françaises d’Athènes et de Rome. Sér. 2, T. 3, 1–2) (Volltext Bd. 1), (Volltext Bd. 2) (Nachdruck: de Boccard, Paris 1955); Band 3: Cyrille Vogel (Hrsg.): Additions et corrections de Mgr. L. Duchesne, avec l’histoire du Liber pontificalis depuis l'édition de L. Duchesne, une bibliographie et des tables général. de Boccard, Paris 1957.
  3. The Chronography of 354 AD. Part 13: Bishops of Rome. MGH Chronica Minora I (1892), pp.73-6.
  4. Otto Wimmer, Hartmann Melzer, Lexikon der Namen und Heiligen, Nikol Verlag, Hamburg, 2002, ISBN 3-933203-63-5, S. 121.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friedrich Wilhelm Bautz: Alexander I.. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Bautz, Hamm 1975. 2., unveränderte Auflage Hamm 1990, ISBN 3-88309-013-1, Sp. 100.
  • Thomas Shahan: Pope St. Alexander I. In: The Catholic Encyclopedia. Band 1, Robert Appleton Company, New York 1907.
  • Mario Ziegler: Successio. Die Vorsteher der stadtrömischen Christengemeinde in den ersten beiden Jahrhunderten. Habelt, Bonn 2007, ISBN 978-3-7749-3496-2.
  • Henry Wace: Dictionary of Christian Biography and Literature.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր I (Հռոմի պապ)» հոդվածին։
Նախորդող
Եվարիստոս
Հռոմի պապ
Ալեքսանդր I

105(107) - 116
Հաջորդող
Սիքստոս I