Նոբելյան մրցանակի դափնեկիր կանանց ցանկ
Նոբելյան մրցանակակիր կանանց ցանկ, կանանց անվանացանկ, ովքեր արժանացել են Նոբելյան մրցանակի (այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում):
Նոբելյան մրցանակները ամեն տարի հանձնում են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, Կարոլինյան ինստիտուտը և Նորվեգական նոբելյան կոմիտեն: Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր էական ներդրում են ունենում քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության ամրապնդման, ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում[1]:
Մրցանակը ստեղծվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կամքով․ նա նշում էր, որ մրցանակների գումարը պետք է լինի Նոբելյան հիմնադրամի տնօրինության տակ: Եվս մեկ մրցանակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, ստեղծվել է 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից և շնորհվում է տնտեսագիտության բնագավառում ունեցած էական ներդրման համար[2]: Յուրաքանչյուր մրցանակ շնորհվում է համապատասխան կոմիտեի կողմից. Շվեդիայի թագավորական ակադեմիան մրցանակներ է շնորհում ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառում, Կարոլինյան ինստիտուտը՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, իսկ նորվեգական նոբելյան կոմիտեն շնորհում է խաղաղության մրցանակները[3]: Մրցանակակիրները ստանում են կրծքանշան, դիպլոմ և դրամական խրախուսանք, որը փոփոխվում է տարիների ընթացքում[2]: 1901 թվականին Նոբելյան առաջին մրցանակակիրներին շնորհվել է 150 782 շվեդական կրոն, որը 2007 թվականի դեկտեմբերին կազմել է 7 731 004 շվեդական կրոն: 2008 թվականին հաղթողների մրցանակը կազմել է 10 000 000 շվեդական կրոն[4]: Մրցանակները շնորհվում են Ստոկհոլմի ամենամյա տոնակատարության ժամանակ՝ դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարելիցի օրը:
Մինչև 2012 թվականի սկիզբը Նոբելյան մրցանակը և տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակը շնորհվել են 549 անգամ՝ 23 անգամ կազմակերպություններին և 830 անգամ՝ մարդկանց: Նոբելյան 826 մրցանակակիրներից (չորսը՝ երկու անգամ), 43-ը կին է[5]: Ընդ որում, առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում: Աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի: Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր[6] 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը[7]: 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը[8]:
Մրցանակակիրներ
Տարեթիվ | Լուսանկար | Մրցանակակիր | Տարիքը, երբ շնորհվել է մրցանակը | Երկիր | Բնագավառ | Հիմնավորում |
---|---|---|---|---|---|---|
1903 | Մարի Կյուրի (1867-1934) (Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ) |
36 | Ֆրանսիա | ֆիզիկա | «ռադիոակտիվ երևույթների ուսումնասիրության բնագավառում էական ներդրման համար»[9] | |
1905 | Բերտա ֆոն Զուտներ (1843-1914) | 62 | Ավստրո-Հունգարիա | խաղաղության Նոբելյան մրցանակ | շվեյցարական «Խաղաղության միջազգային բյուրո» կազմակերպության պատվավոր նախագահ, «Կորչի՛ զենքը» վեպի հեղինակ[10] | |
1909 | Սելմա Լագերլյոֆ (1858-1940) | 51 | Շվեդիա | գրականություն | «նրա ստեղծագործությունները բնութագրող ազնիվ իդեալիզմի, վառ երևակայության և հոգևոր ընկալման համար»[11] | |
1911 | Մարի Կյուրի (1867-1934) | 44 | Ֆրանսիա | քիմիա | «ռադիումի և պոլոնիումի հայտնաբերման համար»[12] | |
1926 | Գրացիա Դելեդա (1871-1936) | 55 | Իտալիա | գրականություն | «ի նշան նրա իդեալականորեն ոգեշնչող գրքերի, որոնք յուրահատուկ պարզությամբ ներկայացնում են կյանքը նրա հայրենի կղզում, խորությամբ և ապրումակցմամբ լուծում մարդկային խնդիրները»[13] | |
1928 | Սիգրիդ Ունսեթ (1882-1949) | 46 | Նորվեգիա | գրականություն | «գլխավորապես միջնադարում Հյուսիսի կյանքը յուրահատուկ կերպով ներկայացնելու համար»[14] | |
1931 | Ջեյն Ադամս (1860-1935) (Նիկոլաս Բատլերի հետ համատեղ) |
71 | ԱՄՆ | խաղաղության Նոբելյան մրցանակ | սոցիոլոգ, «Women's International League for Peace and Freedom» կազմակերպության նախագահ[15] | |
1935 | Իրեն Կյուրի (1897-1956) (Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ համատեղ) |
38 | Ֆրանսիա | քիմիա | «նոր ռադիոակտիվ տարրերի սինթեզման համար»[16] | |
1938 | Պեռլ Բակ (1892-1973) | 46 | ԱՄՆ | գրականություն | «Չինաստանի քրիստոնեական կյանքի վառ և իրապես էպիկական ներկայացման և կենսագրական գլուխգործոցների համար»[17] | |
1945 | Գաբրիելա Միստրալ (1889-1957) | 56 | Չիլի | գրականություն | «ի նշան նրա լիրիկական պոեզիայի, որը, ներշնչվելով բուռն զգացմունքներով, ամբողջ Լատինական Ամերիկայի համար նրա անունը դարձրել է իդեալիստական ձգտումների խորհրդանիշ»[18] | |
1946 | Էմիլի Բոլչ (1867-1961) (Ջոն Մոտի հետ համատեղ) |
79 | ԱՄՆ | խաղաղության Նոբելյան մրցանակ | պատմության և սոցիոլոգիայի նախկին պրոֆեսոր, «Women's International League for Peace and Freedom» կազմակերպության միջազգային պատվավոր նախագահ[19] | |
1947 | Գերտի Կորի (1896-1957) (Կարլ Կորիի և Բերնարդո Ուսայի հետ համատեղ) |
51 | ԱՄՆ | ֆիզիոլոգիա և բժշկություն | «գլիկոգենի կատալիտիկ կոնվերսիայի կուրսի բացահայտման համար»[20] | |
1963 | Մարիա Գյոպերտ-Մայեր (1906-1972) (Հանս Ենսենի և Յուջին Վիգների հետ համատեղ) |
57 | ԱՄՆ | ֆիզիկա | «միջուկի թաղանթի կառուցվածքին վերաբերող բացահայտման համար»[21] | |
1964 | Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին (1910-1994) | 54 | Միացյալ Թագավորություն | քիմիա | «կենսաքիմիական կարևոր նյութերի կառուցվածքում ռենտգենյան մեթոդների կիրառության համար»[22] | |
1966 | Նելլի Զաքս (1891-1970) (Շմուել Ագնոնի հետ համատեղ) |
75 | Շվեդիա | գրականություն | «Իսրայելի ճակատագիրը մեկնաբանող լիրիկական և դրամատիկական ստեղծագործությունների համար»[23] | |
1976 | Բեթի Ուիլյամս (ծնվ. 1943) (Մեյրիդ Կորիգանի հետ համատեղ) |
32 | Միացյալ Թագավորություն | խաղաղության նոբելյան մրցանակ | Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության համար շարժման (անգլ.՝ Northern Ireland Peace Movement) (ավելի ուշ վերանվանվեց «Խաղաղ մարդկանց հանրություն», անգլ.՝ Community of Peace People) հիմնադիրներ[24] | |
Մեյրիդ Կորիգան (ծնվ. 1944) (Բեթի Ուիլյամսի հետ համատեղ) |
33 | Միացյալ Թագավորություն | ||||
1977 | Ռոզալին Սասմեն Յալոու (1921—2011) (Ռոժե Գիյմենի և Էնդրյու Շալիի հետ համատեղ) |
56 | ԱՄՆ | ֆիզիոլոգիա և բժշկություն | «պեպտիդային հորմոնների ռադիոիմունային վերլուծության մշակման համար»[25] | |
1979 | Մայր Թերեզա (1910-1997) | 69 | Հնդկաստան | խաղաղության նոբելյան մրցանակ | «Congregatio Sororum Missionarium Caritatis» (ռուս.՝ «Сестры Миссионерки Любви») և Կալկաթայի լիդեր[26] | |
1982 | Ալվա Մյուրդալ (1902-1986) (Ալֆոնսո Գարսիա Ռոբլեսի հետ համատեղ) |
80 | Շվեդիա | խաղաղության նոբելյան մրցանակ | նախկին նախարար, դիվանագետ, գրող[27] | |
1983 | Բարբարա Մաք-Կլինտոկ (1902-1992) | 81 | ԱՄՆ | ֆիզիոլոգիա և բժշկություն | «տրանսպոզոնների հայտագործման համար»[28] | |
1986 | Ռիտա Լևի-Մոնտալչինի (1909-2012) (Սթենլի Կոենի հետ համատեղ) |
77 | Իտալիա | ֆիզիոլոգիա և բժշկություն | «նյարդերի աճի գործոնի հայտնաբերման համար»[29] | |
1988 | Գերտրուդ Էլայոն (1918-1999) (Ջեյմս Բլեքի և Ջորջ Հիթչինգսի հետ համատեղ) |
70 | ԱՄՆ | ֆիզիոլոգիա և բժշկություն | «դեղերի ընդունման կարևորագույն սկզբունքների բացահայտման համար»[30] | |
1991 | Նադին Գորդիմեր (ծնվ. 1923) | 68 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | գրականություն | «նրա անկրկնելի գրավոր էպոսի համար, Ալֆրեդ Նոբելի խոսքերով՝ ողջ մարդկությանը շատ մեծ օգուտ տալու համար»[31] | |
Աուն Սան Սու Չժի (ծնվ. 1945) | 46 | Մյանմա | խաղաղության նոբելյան մրցանակ | «ի նշան ժողովրդավարության և մարդու իրավունքների համար մղած պայքարի»[32] | ||
1992 | Ռիգոբերտա Մենչու (ծնվ. 1959) | 33 | Գվատեմալա | խաղաղության նոբելյան մրցանակ | «սոցիալական արդարությանն ու էթնո-մշակութային հաշտեցմանն ուղղված աշխատանքների համար»[33] | |
1993 | Թոնի Մորիսոն (ծնվ. 1931) | 62 | ԱՄՆ | գրականություն | «նրան, ով վեպերում աչքի է ընկնում հեռատեսությամբ և պոետիկությամբ, կյանք է տալիս ամերիկյան իրականության կարևորագույն կողմերին»[34] | |
1995 | Քրիստինա Նյուսլայան-Վոլհարդ (ծնվ. 1942) (Էդվարդ Լյուիսի և Էրիկ Վիշաուսի հետ համատեղ) |
53 | Գերմանիա | ֆիզիոլոգիա և բժշկություն | «վաղ սաղմնային զարգացման գենետիկ վերահսկողության վերաբերյալ բացահայտումների համար»[35] | |
1996 | Վիսլավա Շիմբորսկա (1923-2012) | 73 | Լեհաստան | գրականություն | «այն պոեզիայի համար, որը թույլ է տալիս պատմական և կենսաբանական համատեքստին հեգնական ճշտությամբ ի հայտ գալ մարդկային իրականության պատառիկներում[36] | |
1997 | Ջոդի Ուիլյամս (ծնվ. 1950) (Հակահետևակային արկերի դեմ միջազգային շարժման հետ համատեղ) |
47 | ԱՄՆ | խաղաղության նոբելյան մրցանակ | «հակահետևակային արկերի վնասազերծմանն ու արգելմանն ուղղված աշխատանքի համար»[37] | |
2003 | Շիրին Էբադի (ծնվ. 1947) | 56 | Իրան | խաղաղության նոբելյան մրցանակ | «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերի համար, հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վրա»[38] | |
2004 | Էլֆրիդե Ելինեկ (ծնվ. 1946) | 64 | Ավստրիա | գրականություն | «նրա վեպերի և պիեսների հերոսների ու հակահերոսների երաժշտականության համար, որը յուրահատուկ ձևով վերհանում է հասարակական կլիշեի և իշխանություններին ենթարկվելու անհեթեթությունը»[39] | |
Վանգարի Մաատաի (1940-2011) | 58 | Քենիա | խաղաղության նոբելյան մրցանակ | «կայուն զարգացման, ժողովրդավարության և խաղաղության մեջ ներդրման համար»[40] | ||
Լինդա Բակ (ծնվ. 1947) (Ռիչարդ Աքսելի հետ համատեղ) |
57 | ԱՄՆ | ֆիզիոլոգիա և բժշկություն | «հոտառական համակարգի ոլորտում բացահայտումների համար»[41] | ||
2007 | Դորիս Լեսինգ (1919-2013) | 88 | Միացյալ Թագավորություն | գրականություն | «այն մասին, որ սկեպտիցիզմով, կրակով և հեռատեսությամբ հագեցած կանացի փորձը մասնատված քաղաքակրթությունը ենթարկում է վերահսկողության»[42] | |
2008 | Ֆրանսուազա Բարրե-Սինուսի (ծնվ. 1947) (Հարալդ զուր Հաուսենի և Լյուկ Մոնտանիեի հետ համատեղ) |
61 | Ֆրանսիա | ֆիզիոլոգիա և բժշկություն | «մարդու իմունային անբավարարության վիրուսի բացահայտման համար»[43] | |
2009 | Էլիզաբեթ Բլեքբորն (ծնվ. 1948) (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ) |
56 | Ավստրալիա, ԱՄՆ |
ֆիզիոլոգիա և բժշկություն | «քրոմոսոմը թելոմերով պաշտպանելու մեխանիզմների և թելոմերազ ֆերմենտի բացահայտման համար»[44] | |
Քերոլ Գրեյդեր (ծնվ. 1961) (Էլիզաբեթ Բլեքբորնի և Ջեկ Շոստակի հետ համատեղ) |
48 | ԱՄՆ | ||||
Ադա Յոնաթ (ծնվ. 1939) (Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Ստեյցի հետ համատեղ) |
61 | Իսրայել | քիմիա | «ռիբոսոմի կառուցվածքի և գործառույթների ուսումնասիրության համար»[45] | ||
Հերտա Մյուլլեր (ծնվ. 1953) | 56 | Ռումինիա, Գերմանիա |
գրականություն | «նրան, ով իր պոեզիայի կենտրոնացվածությամբ և արձակի անկեղծությամբ ստեղծում է թշվառների տեսարանը»[46] | ||
Էլինոր Օսթրոմ (1933-2012) (Օլիվեր Ուիլյամսոնի հետ համատեղ) |
76 | ԱՄՆ | տնտեսագիտություն | «տնտեսական կազմակերպությունների ոլորտի ուսումնասիրությունների համար»[47] | ||
2011 | Էլեն Ջոնսոն-Սերլիֆ (ծնվ. 1938) (Լեյմա Գբովիի և Տավակուլ Կարմանի հետ համատեղ) |
73 | Լիբերիա | խաղաղության նոբելյան մրցանակ | «կանանց իրավունքների և անվտանգության համար մղած պայքարի և խաղաղաստեղծ գործունեության համար»[48] | |
Լեյմա Գբովի (ծնվ. 1972) (Տավակուլ Կարմանի և Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հետ համատեղ) |
39 | Լիբերիա | ||||
Տավակուլ Կարման (ծնվ. 1979) (Լեյմա Գբովիի և Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հետ համատեղ) |
32 | Եմեն | ||||
2013 | Ալիս Մանրո (ծնվ. 1931) | 82 | Կանադա | գրականություն | «ժամանակակից պատմվածքի վարպետին»[49] | |
2014 | Մալալա Յուսուֆզայ (ծնվ. 1997) (Քայլաշ Սատյարտխիի հետ համատեղ) | 17 | Պակիստան | խաղաղության նոբելյան մրցանակ | «ի նշան երեխաների և երիտասարդների նկատմամբ բռնության դեմ և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար պայաքարելու»[50] | |
Մեյ-Բրիթ Մոզեր (ծնվ. 1963) (Ջոն Օ’Կիֆի և Էդվարդ Մոզերի հետ համատեղ) | 51 | Նորվեգիա | ֆիզիոլոգիա և բժշկություն | «ուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու համար պատասխանատու բջիջների համակարգի բացահայտման համար»[51] | ||
2015 | Տու Յույու (ծնվ. 1930) (Ուիլյամ Քեմփբելի և Սատոսի Օմուրայի հետ համատեղ)) | 84 | Չինաստան | ֆիզիոլոգիա և բժշկություն | «մալարիայի բուժման նոր եղանակների ոլորտում բացահայտումների համար»[52] | |
Սվետլանա Ալեքսիևիչ (ծնվ. 1948) | 67 | Բելառուս | գրականություն | «նրա բազմաձայն ստեղծագործության համար»[53] |
Ծանոթագրություններ
- ↑ «Alfred Nobel – he Man Behind the Nobel Prize». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ 2,0 2,1 «The Nobel Prize». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «The Nobel Prize Awarders». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ Денежный эквивалент Нобелевской премии. Справка
- ↑ «Nobel Laureates Facts». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ РИА Новости, 2.10.2009: Среди Нобелевских лауреатов 2009 года рекордно много женщин
- ↑ «Российская газета», 12.10.2009: Впервые нобелевским лауреатом по экономике стала женщина
- ↑ «Malala Yousafzai becomes youngest-ever Nobel Prize winner». The Express Tribune. 10 October 2014. Վերցված է 10 October 2014-ին.
- ↑ «Nobel Peace Physics 1903». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1905». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1909». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «The Nobel Prize in Chemistry 1911». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1926». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1928». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1931». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «The Nobel Prize in Chemistry 1935». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1938». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1945». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1946». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 1947». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «The Nobel Prize in Physics 1963». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «The Nobel Prize in Chemistry 1964». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1966». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1976». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 1977». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1979». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1982». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 1983». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 1986». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 1988». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1991». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1991». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1992». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1993». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 1995». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 1996». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 1997». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 2003». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 2004». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Peace Prize 2004». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 2004». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 2007». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 2008». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «Nobel Prize in Physiology or Medicine 2009». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2009-10-05-ին.
- ↑ «Nobel Prize in Chemistry 2009». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2009-10-06-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 2009». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2009-10-08-ին.
- ↑ «Nobel Prize in Economics 2009». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2009-10-12-ին.
- ↑ «Nobel Peace Prize 2011». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2011-10-8-ին.
- ↑ «The Nobel Prize in Literature 2013» (PDF). Нобелевский фонд. Վերցված է 2013-11-04-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 2014». www.nobelprize.org. Վերցված է 2015-10-08-ին.
- ↑ «The 2014 Nobel Prize in Physiology or Medicine. Press Release». Нобелевский комитет. 6 октября 2014. Վերցված է 6 октября 2014-ին.
- ↑ «Youyou Tu - Facts». Nobel Media AB. 2015. Վերցված է 2016-01-25-ին.
- ↑ «The Nobel Prize in Literature 2015». www.nobelprize.org. Վերցված է 2015-10-08-ին.
Արտաքին հղումներ
- Նոբելյան կին մրցանակակիրների ցանկը Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Så ratade Akademien kvinnorna(շվեդ.)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի օրվա հոդված: |