Վիենտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վյենտյանից)
Քաղաք
Վիենտյան
ວຽງຈັນ
Montage of Vientiane Province,Laos.jpg
Կոորդինատներ: 17°58′0″ հս․ լ. 102°36′0″ ավ. ե. / 17.96667° հս․. լ. 102.60000° ավ. ե. / 17.96667; 102.60000
Երկիր Լաոս Լաոս
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1560 թ.
ԲԾՄ 174±1 մետր
Բնակչություն 754 000 մարդ (2009)
Ագլոմերացիա 600 000
Ժամային գոտի UTC+7
Հեռախոսային կոդ +856
##Վիենտյան (Լաոս)
Red pog.png

Վիենտյան[1][2] (ֆր.՝ vjɛ̃ˈtjan; լաոս.՝ ວຽງຈັນ, Վիանգ Չան, լաոս.՝ ʋíəŋ tɕàn; թաի.՝ เวียงจันทน์, Վիանգ Չան, թաի.՝ wiəŋ tɕan, կխմեր.՝ វៀងច័ន្ទ, Վիենգ Չան), Լաոսի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է Մեկոնգ գետի վրա, Թայլանդի հետ սահմանից փոքր ինչ հեռավորության վրա։

Մայրաքաղաք է 1563 թվականից[3]։ Երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է։ Բնակչությունը՝ 797 130 (2012)[4]։ 2009 թվականին Վյետնանը հյուրընկալել է Հարավարևելյան Ասիայի 25-րդ խաղերը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը թարգմանվում է պալի լեզվից՝ որպես «ճանդակի ծառի քաղաք», ինչի մասին վկայում են հին լաոսերենով արված արձանագրությունները։

Ժամանակակից լաոսերենում քաղաքի անվանումը գրվում է նրա արտասանության ուղղագրությամբ, որն առաջացնում է անվանման մեկնաբանման զանազան տարբերակներ։ Բազմաթիվ լաոսցիներ պնդում են, որ անվանումը թարգմանվում է որպես «Լուսնի քաղաք»․ սա պայմանավորված է նրանով, որ «լուսին» (ຈັນ կամ ຈັນທຣ໌ ― չանդանից चन्द्र սանսկրիտին) և «ճանդակի ծառ» (ຈັນ կամ ຈັນທນ໌ ― չանդանից चन्दन սանսկրիտին) բառերը ժամանակակից լաոսերենում գրվում և արտասանվում են նույնությամբ՝ Չան։

Նմանօրինակ նշանակությունը («ճանդակի ծառի քաղաք») քաղաքն ունի և թաիլանդերենում (เวียงจันทน์) և կխմերերենում (វៀងចន្ទន៍)։ «Վիենտյան» բառի ռոմանականացված արտասանությունն ունի ֆրանսիական ծագում և կապված է ֆրանսերենում չոր «Չ»-ի արտասանման դժվարության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ II, 354. 
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հտ. 11, էջ 428
  3. «Vientiane»։ Farlex Encyclopedia։ Վերցված է նոյեմբերի 25, 2010 
  4. «Population and Demography»։ Lao Statistics Bureau։ Վերցված է 2015-03-28