«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ clean up using AWB (7852)
Տող 1. Տող 1.
'''Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի''' [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն:
'''Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի''', [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն:
Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում:
Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում:
Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում:
Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում:

18:35, 21 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում: Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում: 1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ: Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը: 1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը: 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին: Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն: 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն: Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ: Նրա ջանքերով են ստոեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի:

Արտաքին հղումներ


Նախորդող՝
Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1866–1882
Հաջորդող՝
Մակար Ա Թեղուտցի