«Սարգիս Բ Աջատար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3479357 (translate me)
Տող 16. Տող 16.
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]

[[en:Sarkis II the Relic-Carrier]]
[[fr:Serge II Achatar]]

07:47, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Գրիգոր Լուսավորչի աջը

Սարգիս Բ Աջատար (ծ. թ. անհայտ – 1474, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից: Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին: 1460-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462-ից՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի,1465-ից՝ Արիստակես Բ Աթոռակալի առաջին աթոռակիցը: «Աջատար» կոչվել է 1460-ին կաթողիկոս դառնալու նպատակով Գրիգոր Լուսավորչի Աջը (աջ ձեռքի մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում) Էջմիածնից վերցնելու և Թավրիզ տանելու համար: Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար: Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը: Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է: 1470-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին: Կաթողիկոս. գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին:

Արտաքին հղումներ


Նախորդող՝
Արիստակես Բ Աթոռակալ
Կաթողիկոս
1469–1474
Հաջորդող՝
Հովհաննես Է Աջակիր