Հոռոմ
Գյուղ | ||
---|---|---|
Հոռոմ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Շրջան | Արթիկի շրջան | |
Մակերես | 29.8 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2531[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3015 | |
| ||
Հոռոմ, (Օրոմ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղու մոտ, շրջապատված արգավանդ հանդամասերով։
Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից։
Կլիմա
Կլիման ցուրտ է։ Գյուղում կան դեկորատիվ ու մրգատու ծառեր։
Բնակչություն
Նախնիների մի մասը եկել է 1829-1830 թվականներին՝ Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր տեղերից։
Հոռոմի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1949 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 459 | 1939 | 1564 | 1867 | 1660 | 1949 | 1841 | 2166 | 1570 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։
Օգտակար հանածոներ
Ունի բազալտի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
Հոռոմում՝ բլուրների վրա, գտնվում է «Արծնաբերդ» Կիկլոպյան ամրոցը (տեղացիների կոչմամբ՝ Ղալաչի), բարձունքների և լեռնալանջերի վրա նշմարվում են բնակարանների հետքեր։ Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը (1914 թ.- ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930 թ.-ին)։ Հոռոմում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ։
Հոռոմն ունի սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ, XII-XIII դդ. «Թուխ Մանուկ» մատուռ։
Հասարակական կառույցներ
Ունի միջնակարգ դպրոց (իբրև տարրական դպրոց բացվել է 1868 թ.- ին), մշակույթի տուն, մանկապարտեզ և հիվանդանոց։
Դպրոցում գործում են արտադասարանային խմբակներ, որ ֆինանսսավորում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ բանավեճի ակումբ, «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիր, առողջ ապրելակերպի սեմինարներ։ Հիմնադրամն իրականացնում է նաև վերապատրաստումներ տեղի բուժաշխատողների համար։
2016 թվականին համայնքում ստեղծվել է մարզահրապարակ՝ խրախուսելու համայնքի առողջ ապրելակերպը։
Հայտնի Հոռոմեցիներ
Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան), բանասիրական գիտություննորի դոկտոր Գ. Վ. Աբգարյանը (1920)։ Ինչպես նաև՝
- Գևորգ Գասպարյանը
- Էդուարդ Մնոյանը
- Էդուարդ Հարոյանը
- Տիգրան Պողոսյան
- Արտակ Բիշարյան
Ավանդություն
Գոյություն ունի անվանման ծագման երկու ավանդություն․
- Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։ Ղալաչի լեռան վրա նա հիմնել է մի փոքրիկ ամրոց։ Այդ աղջկա անունով գյուղը կոչվել է Հոռոմ՝ Հռիփսիմե։
- Պարսկաստանում ապրող մի հռոմեացի ժամանակին եկել է այստեղ, գյուղ հիմնել, որը նրա անունով կոչվել է Հոռոմ[4][5][6][7]։
Տես նաև
- Հոռոմի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
Ծանոթագրություններ
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 5-ին.
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)