Վաղաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վաղաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Այլ անվանումներԱբդալաղալի, Աբդալ-Աղալու, Ավդալաղալու, Ավտալաղալի, Ավտալաղալու
Մակերես12,45 կմ²
ԲԾՄ1956±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4235[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վաղաշեն (Հայաստան)##
Վաղաշեն (Հայաստան)
Վաղաշեն (Գեղարքունիքի մարզ)##
Վաղաշեն (Գեղարքունիքի մարզ)

Վաղաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Մարտունի քաղաքից դեպի արևելք, Սևանա լճից 2 կմ հարավ[2]։

Պատմություն

Նախնիներ

1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքած ռուս-թուրքական պայմանագրի 13-րդ կետով հնարավորություն ընձեռնվեց Ալաշկերտի Քուփկռան գյուղի բնակիչներին գաղթել Արևելյան Հայաստան՝ Սևանի ավազանի Բար գյուղ: Վերաբնակները գյուղամիջի կիսաքանդ եկեղեցու հարևանությամբ խարխուլ տներից մեկը նորոգել և դարձրել են հավաքատեղի:

Անվանում

Գյուղի հին անունը Բար է, որը մոռացություն է մատնվել բռնագաղթի և ավերվածությունների հետևանքով: Բարը Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի գյուղերից մեկն է եղել: Բանավոր զրույցների համաձայն գյուղն Ավդալաղալու է կոչվել խաշնարած քրդի անունով: Վերաբնակիչները, չիմանալով գյուղի հին անունը, այդպես էլ կոչել են իրենց նոր բնակավայրը:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելուց հետո, գյուղն Ավդալաղալու անունով մտել է Հայկական մարզի Երևանի գավառի, ապա՝ 1849 թվականին նոր ձևավորված Երևանի նահնգի Նոր Բայազետ գավառի մեջ: Այդ անունը հիշատակվում է 1831 թվականի և հետագա տարիների ծխական նկարագրություններում:

Գյուղը 1935 թվականին Հայաստանի կառավարության հրամանագրով վերանվանվել է Վաղաշեն, իսկ մինչ այդ ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության 1927 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Ավդալաղալուն անվանվել է Մենվաշեն, որը գրավոր փաստաթղթերում 1932 թվականից հետո չի հիշատակվում:

Հայաստանը խորհրդայնացվելուց հետո գյուղը Նոր Բայազետի գավառի Մարտունու գավառամասի կազմում էր: 1930 թվականին հանրապետությունը շրջանների բաժանելուց հետո, Մարտունու շրջանի գյուղերից էր:

Հնագիտական հուշարձաններ

Գյուղը փռված է հազարամյակների հնություն ունեցող դամբարանադաշտի վրա: տարածքում պահպանվել են «Սլոյի կող» և «Քրդի կող» հնավայրերը, որոնցից առաջինը Վաղաշենից հեռու է 1 կմ, երկրորդը՝ 2 կմ: Բնակատեղիների հետքեր են պահպանվել Աղլներ կոչվող վայրում, որոնք ևս կիկլոպյան կառույցներ ենանտաշ քարերից՝ օղակաձև շարված պարսպով:

Բնակչություն

1831 1886 1914 1922 1959 1990 2001
96 543 901 1107 1849 3632 4100

Աղբյուրներ

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահաշիվ
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի և Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան, հ. 4, Երևան, 1998

Արտաքին հղումներ