Ծակքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծակքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1831 թ.
Մակերես15.5 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2731[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0262
Ծակքար (Հայաստան)##
Ծակքար (Հայաստան)
Ծակքար (Գեղարքունիքի մարզ)##
Ծակքար (Գեղարքունիքի մարզ)

Ծակքար (նախկին Կոռքար), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից հվ-արմ., Ծակքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 25 կմ հվ-արլ.։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ. միջին բարձրության վրա։

Պատմություն

Հիմնադրվել է 1831 թվականին Ալաշկերտի Քարաձոր, Հասան-փաշա, Մացկերտ և այլ գյուղերից գաղթածների կողմից։ 1831 թ. գյուղն ունեցել է 17 գերդաստան (ոչ ընտանիք), 127 բնակիչ։ 1878 թ. դարձյալ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառից գյուղ են ներգաղթել ևս 4 գերդաստան, և գյուղն ունեցել է 21 գերդաստան։ 1878-1884 թվականներին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)։ Բնակչությունը զբաղվում է թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Կարևոր տեղ է գրավում նաև արտագնա աշխատանքը։ Ծակքարի մեջ կա գերեզմանոց և խաչքարեր (9-20 դդ.), Ծակքարի բնական կամուրջ, Ձիթհան (14-15 դդ.), «Թուխ Մանուկ» մատուռ (16-17 դդ.), գետի աջ և ձախ ափերին՝ ջրաղացների համալիր։ Ժամանակին գյուղում կար Սբ. Պողոս անունով հին կիսավեր եկեղեցի։

Ծակքարի բնական կամուրջ

Գյուղում թեպետ հնություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ բավական հին է եղել և կոչվել է Կռակածն կամ Կռակիծ։ Աշոտ Ա-ն նախքան թագավորելը Ծակքար գետում ձուկ բռնելու արտոնությունը շնորհել է Սևանի վանքի միաբանությանը։

Ծակքարի Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)

Ծակքարից հյուսիս-արևմուտք՝ Բախտակ գետակի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ։ Գյուղի հյուսիսային մասի գերեզմանոցում գտնված միջնադարյան նյութերը թույլ են տալիս ենթադրելու, որ VII - VIII դդ այդ տարածքում եղել է խոշոր բնակավայր։ 1957 թվականին Ծակքարում գտնվել է Արտաշես Ա-ի սահմանաքարերից մեկը[2]:

Տես նաև

Արտաքին հղումներ

  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 107