Սվետլանա Նավասարդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սվետլանա Նավասարդյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1946[1] (77 տարեկան) Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Լեյբլ | Մելոդիա և Naxos Records |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968)[1], Մոսկվայի կոնսերվատորիա (1971)[1] և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց |
Պարգևներ | |
Կայք | svetlananavasardyan.com |
Svetlana Navasardyan Վիքիպահեստում |
Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյան (հոկտեմբերի 29, 1946[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989)։ Երևանի պատվավոր քաղաքացի (2021)։
Սվետլանա Նավասարդյանի կատարումներին հատուկ են մասշտաբայնությունը, մեկնաբանության խորությունը, դրամատիկ հագեցվածությունը, կամային նպատակաուղղվածությունը, արտիստիզմը, հզորության և քնարականության զուգորդումը[2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 29-ին ՀԽՍՀ Ալավերդու շրջանի Ալավերդի քաղաքում[2], մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Հովհաննես Սերգեյի Նավասարդյանը (1914-1995) պատմաբան էր, մայրը՝ Հրանուշ Հովհաննեսի Պետրոսյանը (1920-1990) մաթեմատիկոս[6]։ Սվետլանան ընտանիքի երկու դուստրերից ավագն է։ Սվետլանայի մայրը, լինելով մանկավարժ-մաթեմատիկոս, նաև պրոֆեսիոնալ երգչուհի էր (քնարադրամատիկական սոպրանո), և մանկուց դստեր մեջ սերմանում էր սեր դասական երաժշտության հանդեպ[6]։ Ինչպես հետագայում հիշել է դաշնակահարուհին.
Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ «առաջին երաժշտական համալսարանները» և, անշուշտ, իմ՝ իբրև արտիստի ձևավորման ու կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել[7]։ - Սվետլանա Նավասարդյան
|
Հինգ տարեկանից Սվետլանան սովորում էր Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Ինը տարեկանում նա արդեն հանդես է եկել մենահամերգով, որի ընթացքում կատարել է Բախի 30 երկձայն և եռաձայն ինվենցիաների լրիվ ցիկլը[8]։ Երբ Սվետլանան 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1959-1964 թվականներին Սվետլանան շարունակել է երաժշտական կրթությունը սկզբում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Վաչե Ումր-Շատի դաշնամուրի դասարանում[6]։ 14 տարեկանում կայացել է դաշնակահարուհու դեբյուտային ելույթը սիմֆոնիկ նվագախմբի հետ. Նավասարդյանը կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասը, որը սովորել էր բավականին կարճ ժամանակում՝ ընդամենը երկու օրում։
Ուսանողական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Սվետլանա Նավասարդյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, կրկին Վ․ Ումր-Շատի դաշնամուրի դասարան[5]։ Հիշելով ուսուցչի մասին, Նավասարդյանը ասել է․
Ես եկա նրա մոտ 12 տարեկանում՝ Հայդնի սոնատով և Կրամերի էտյուդներով, գնացի միջազգային երկու մրցույթների դափնեկիր դարձած։ Մեր առաջին իսկ դասերից Վաչե Վահանովիչը վերաբերվեց ինձ, դեռահաս աղջկաս, որպես ստեղծագործական անհատականության, և ուղեկցեց ինձ դեպի մեծ արվեստի աշխարհ[9]։ - Սվետլանա Նավասարդյան
|
Ուսանողական տարիներին Նավասարդյանը հաջողությամբ սկսել է իր մրցույթային կարիերան, դառնալով Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի հաղթող (Թբիլիսի, 1965), Շումանի (Ցվիկկաու, 1966) և Բախի անվան միջազգային մրցույթների դափնեկիր (Լայպցիգ, 1968)[5]։ 1966 թվականից Նավասարդյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար էր[2]։ 1968 թվականին, ավարտելով Երևանի կոնսերվատորիան, Նավասարդյանը ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, նեյհաուզյան հանրահայտ դաշնամուրային դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յակով Զակի դաշնամուրի դասարան։ 1971 թվականին գերազանցությամբ ավարտելով կոնսերվատորիան, Նավասարդյանը ընդունվել է ասպիրանտուրա (Յա․ Զակի դասարան), որն ավարտել է 1973 թվականին։
Կատարողական և մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972-1974 թվականներին Նավասարդյանը Մոսկվայի կոնսերվատորիայի ասիստենտ էր։ 1972 թվականին նա դարձել է Բելգիայի Եղիզաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (Բրյուսել)[5]։ Նույն թվականից Նավասարդյանը «Госконцерт» համերգային միավորման մենակատար էր։ Այս շրջանից սկսած Նավասարդյանը շրջագայել է աշխարհի ավելի քան 40 երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Իսպանիա, Ավստրիա, Բելգիա, Շվեյցարիա, Հունաստան, Լեհաստան, Բուլղարիա, Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Կուբա, Քուվեյթ, ևն), համերգներով հանդես գալով այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Սիդնեյի օպերային թատրոնը, Լայպցիգի «Գեվանդհաուս» դահլիճը, Փարիզի «Գավո» դահլիճը, Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը[10]։
1974 թվականից Սվետլանա Նավասարդյանը դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1981 թվականից կոնսերվատորիայի դոցենտ էր, 1989 թվականից՝ պրոֆեսոր)[2][5]։ 1977 թվականին Նավասարդյանը արժանացել է Սիդնեյի դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկրի կոչման[3]։ Տևական ժամանակ Նավասարդյանը «Խորհրդային արվեստ» ամսագրի խմբագրակազմի անդամ էր[11]։ 1989 թվականի ձմռանը Նավասարդյանը առաջին անգամ հանդես է եկել ոչ միայն դաշնակահարի, այլև դիրիժորի դերում․ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Նավասարդյանը կատարել է Հայդնի ռե մաժոր դաշնամուրային կոնցերտը, Բարբերի Ադաջիոն լարային նվագախմբի համար և Շուբերտի 5-րդ սիմֆոնիան[12]։
Իր համերգային գործունեության ընթացքում Սվետլանա Նավասարդյանը համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սիդնեյի, Փարիզի, Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբերի, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի, «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի հետ, ինչպես նաև այնպիսի հանրահայտ դիրիժորների և մենակատարների հետ, ինչպիսիք են Եվգենի Սվետլանովը, Վալերի Գերգիևը, Վասիլի Սինայսկին, Վլադիմիր Զիվան, Դմիտրի Լիսսը, Էլիսո Վիրսալաձեն, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Ռուբեն Ահարոնյանը, Նիկոլայ Մադոյանը[10]։
Նավասարդյանը վարպետության դասեր է անց կացրել Դամասկոսի կոնսերվատորիայում (1992), Մոնրեալի համալսարանում (1993), Ճապոնիայի տարբեր քաղաքներում (1996, 1998), Ստրասբուրգի կոնսերվատորիայում (2006), Վեյմարի Լիստի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում (2008), Մոսկվայի կոնսերվատորիայում (2013) և բազմաթիվ այլ երաժշտական ուսումնական հաստատություններում։ Նա մասնակցել է Բրատիսլավայի, Վառնի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Փարիզի, Տուրի, Վենետիկի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Պոտսդամի, Գրանադայի միջազգային երաժշտական փառատոններին, եղել Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի (1978, 1981), Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների մրցույթ-փառատոնի (1989, 2017, 2019), Թբիլիսիի դաշնակահարների միջազգային մրցույթի (1997), Լիստի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի (2009, 2014) ժյուրիի անդամ, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ (2011)[10]։
Այժմ Սվետլանա Նավասարդյանը բնակվում է Երևանում ու Փարիզում, ակտիվորեն շարունակելով համերգային և մանկավարժական գործունեությունը[13]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Նավասարդյանի լայն նվագացանկը ընդգրկում է ավելի քան 360 ստեղծագործություն՝ սկսած բարոկկոյի շրջանից մինչև ժամանակակից դասական երաժշտություն։ Դրանց թվում են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շոպենի բոլոր դաշնամուրային կոնցերտները, Հայդնի (ռե մաժոր և սոլ մաժոր), Շումանի, Արենսկու, Գլազունովի, Ռախմանինովի (№ 1 и № 2), Պրոկոֆևի (№ 2 и № 3), Շոստակովիչի (№ 1), Ստրավինսկու, Բարտոկի (№ 3), Խաչատրյանի, Հովունցի (նվիրված Ս․ Նավասարդյանին) դաշնամուրային կոնցերտները, Չայկովսկու Կոնցերտ-ֆանտազիան դաշնամուրի և նվագախմբի համար, նշված կոմպոզիտորների, ինչպես նաև Շուբերտի, Լիստի, Պուլենկի, Ռ․ Շտրաուսի, Սկարլատիի, Դեբյուսիի, Շչեդրինի, Հինդեմիթի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Մանսուրյանի և այլոց բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններ[Ն 1]։ Նավասարդյանը այն եզակի դաշնակահարներից է, որոնք կատարել են Մոցարտի (թվով 27) և Բախի (թվով 13) դաշնամուրային կոնցերտների լրիվ ցիկլերը[Ն 2]։ Նավասարդյանը կարևորում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը[10]։
Միջազգային մամուլում երաժշտական քննադատների կողմից Սվետլանա Նավասարդյանը գնահատվել է որպես «հայ մեծանուն դաշնակահարուհի», «դաշնամուրային հրաբուխ», «անվիճելի անհատականություն», «ընդդիմության խորհրդանիշ այն ամենին, ինչը մարմնավորում է կանխատեսելիություն և առօրեականություն ժամանակակից դաշնամուրային արվեստում»։ Նավասարդյանի գործունեությունն արժանացել է բազմաթիվ հանրաճանաչ երաժիշտների բարձր գնահատականին։ Ինչպես նշել է դաշնակահար Էմիլ Գիլելսը․
Իր տաղանդի բյուր կողմերով հիացնող Սվետլանա Նավասարդյանը կարող է լինել ցանկացած բեմի զարդը[10]։ |
Նավասարդյանի կատարողական վարպետությունը բարձր է գնահատել նաև դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը, ընդգծելով Հինդեմիտթի «Ludus Tonalis» դաշնամուրային ցիկլի կատարումը[10]։ Երաժշտագետները Նավասարդյանի կատարումներում ընդգծում են կատարյալ տեխնիկան, կենտրոնացվածությունը, երաժշտական նյութի նկատմամբ օբյեկտիվ մոտեցումը, մեկնաբանության էպիկական կառույցը նույնիսկ ռոմանտիկ դաշնամուրային գրականության կատարման ընթացքում[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշաններ և մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (16.09.2010)՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար[14]
- Պատվո շքանշան (17.09.2016)՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար[15]
- ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան (07.08.1981)[8]
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան (14.06.2013)[16]
- Մովսես Խորենացու մեդալ (26.05.1998)[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի 1-ին մրցանակ (Թբիլիսի, 1965)[2]
- Շումանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Ցվիկկաու, 1966)[17]
- Բախի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 4-րդ մրցանակ (Լայպցիգ, 1968)[10]
- Բելգիայի Եղիզաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 5-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Բրյուսել, 1972)[18]
- Սիդնեյի դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Սիդնեյ, 1977)[19]
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)՝ Յ․ Ս․ Բախի դաշնամուրային կոնցերտների լրիվ ցիկլի կատարման համար[10]
- Հայաստանի Լենինյան կոմերիտութան մրցանակ (1970)՝ համերգային կատարողական գործունեության համար[20]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պատվավոր քաղաքացի (26.10.2021)
- 2019 թվականի «Համագործակցության աստղեր» ԱՊՀ միջպետական մրցանակի դափնեկիր (24.08.2020)[21]
- «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «դասական ստեղնաշարային գործիքներ» անվանակարգում (28․03․2017)[22]
- Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ (2013)[23]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Ռեժիսոր | Ստուդիա | Նշումներ | Հղում | |
---|---|---|---|---|---|---|
1971 | վ/ֆ | Սվետլանա Նավասարդյան Светлана Навасардян |
Ն. Հովհաննիսյան | «Երևան» ստուդիա | ֆիլմ-համերգ | |
1972 | վ/ֆ | 1972-ի Եղիզաբեթ թագուհու մրցույթը կապելլայում L'édition 1972 du Concours Reine Elisabeth à la Chapelle |
Ժ. Ժանտի | RTBF | Տեսանյութը | |
1979 | վ/ֆ | Ֆրանսիական նախերգանք Французская увертюра |
Ա. Մոկացյան | «Երևան» ստուդիա | ֆիլմ-համերգ Սվետլանա Նավասարդյանի մասնակցությամբ | Տեսանյութը |
1984 | վ/ֆ | Վերադարձրու ինձ երաժշտությունը Верни мне музыку |
Ա. Մոկացյան | «Երևան» ստուդիա | ֆիլմ, նվիրված Առնո Բաբաջանյանին | Տեսանյութը |
1984 | վ/ֆ | Վոկալիզ Вокализ |
«Երևան» ստուդիա | համերգային ծրագիր | Տեսանյութը | |
1985 | վ/ֆ | Նվագում է Սվետլանա Նավասարդյանը Играет Светлана Навасардян |
Մ. Վարժապետյան | «Երևան» ստուդիա | ֆիլմ-համերգ | Տեսանյութը |
1988 | վ/ֆ | Երևանն է խոսում | Գ. Մելիք-Ավագյան | «Հայֆիլմ» կինոստուդիա | Տեսանյութը | |
1989 | վ/ֆ | Սվետլանա Նավասարդյան | Ա. Սիմոնյան | |||
2011 | վ/ֆ | Արծաթե հնչյուններ | ֆիլմ, նվիրված կլառնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին | Տեսանյութը | ||
2013 | վ/ֆ | Կոմիտասյան համանվագ անլռելի | Ա. Գասպարյան | «Հայկ» կինոստուդիա | ֆիլմ, նվիրված Կոմիտասի անվան քառյակի հոբելյանին | Տեսանյութը |
2017 | վ/ֆ | Կեսդարյա հոբելյան | Կ. Քոչարյան | ֆիլմ, նվիրված Երևանի Ա. Բաբաջանյանի անվան քոլեջի հիմնադրման 50 ամյակին | Տեսանյութը |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1970) Мелодия 33СМ—02093-4 Р. Штраус. Соната для скрипки и фортепиано ми-бемоль мажор, соч. 18; Комитас. Крунк (Журавль, обр. С. Асламазяна), Вагаршапатский танец (обр. К. Домбаева); Н. Паганини. Каприс № 17 для скрипки соло ми-бемоль мажор, соч. 1, Пляска ведьм, соч. 8 (обр. Ф. Крейслера) / Рубен Агаронян (скрипка), Светлана Навасардян (фортепиано)
- (1972) Мелодия 33СМ—03159-60 И. Гайдн. Соната № 36 для фортепиано до-диез минор; И. Брамс. Два интермеццо, соч. 76, № 3 ля-бемоль мажор, № 4 си-бемоль мажор, Рапсодия соль минор, соч. 79, № 2; А. Бабаджанян. Шесть картин для фортепиано, соч. 40 (Импровизация, Народная, Токкатина, Интермеццо, Хорал, Сасунский танец); Комитас. Танцы для фортепиано (Еранги, Унаби, Марали, Шушики), Весна (переложение Р. Андриасяна) / Светлана Навасардян (фортепиано)
- (1972) Instituto Lucchelli Bonadeo ILP-6001 Colección: La Música Del Mundo En La Argentina, Vol. 1 / Adam Judoian. Sonata para violoncelo solo; Gabriel Fauré. Elegía; Enrique Granados. Intermezzo; Ludwig van Beethoven. Sonata* op. 102, № 1; Sergio Prokofieff. Danza De Las Niñas Antillanas* / Medea Aprahamian (violoncelo), Rosalia Tantilian (piano), Svetlana Navasartian* (piano)
- (1975) Мелодия С 10—05565-6 Л. Бетховен. Соната № 1 для скрипки и фортепиано ре мажор, соч. 12, № 1; Ф. Шуберт. Ave Maria (обр. А. Вильгельми); Ф. Мендельсон. На крыльях песни (обр. И. Ахрона); Д. Шостакович. Четыре прелюдии, соч. 34, № 10 до-диез минор, № 15 ре-бемоль мажор, № 16 си-бемоль минор, № 24 ре минор (обр. Д. Цыганова); Г. Эрнст. Этюд № 6 для скрипки соло «Последняя роза лета» / Рубен Агаронян (скрипка), Светлана Навасардян (фортепиано)
- (1976) Мелодия С10—07577-8 Э. Мирзоян. Праздничная увертюра; Г. Овунц. Концертные инвенции для фортепиано и симфонического оркестра*; А. Арутюнян. Праздничная увертюра; Т. Мансурян. Партита (Увертюра, Пастораль, Интермеццо, Токката) / Симфонический оркестр телевидения и радио Армении, Рафаэл Мангасарян (дирижер), Светлана Навасардян* (фортепиано)
- (1977) Мелодия С10—09821-2 И.С. Бах, Французская увертюра (Партита) си минор, ВWV 831 (Ouverture, Courante, Gavotte I, II, Passepied I, II, Sarabande, Bourrée I, II, Gigue, Echo); С. Прокофьев. Соната № 5 для фортепиано до мажор, соч. 38/135 / Светлана Навасардян (фортепиано)
- (1977) Мелодия С10—09825-6 Г. Овунц. Инвенции для оркестра, цикл второй, соч. 5 (Тема, Mobile, Песня моих предков, Кода), Инвенции для оркестра, цикл третий, соч. 6 (Обертоны, Движение-симметрия, Фольк-ритмика, Фраза с вариантами, Постлюдия), Концертные инвенции для фортепиано и симфонического оркестра*, соч. 8 (Моно-конструкция, Mobile ostinato, Старинная песня, Post-Ritmica) / Симфонический оркестр телевидения и радио Армении, Рафаэл Мангасарян (дирижер), Светлана Навасардян* (фортепиано)
- (1977) Sydney International Piano Competition 1977 / Frédéric Chopin. Etude, op. 10, № 2, Etude, op. 10, № 4, Etude, op. 10, № 8, Etude, op. 25, № 9, Etude, op. 25, № 10, Ballade* № 3, op. 47; Claude Debussy. Etude № 1, Etude № 7, Etude № 12; Alexander Scriabin. Etude, op. 65, № 1; Franz Liszt. Transcendental Etude № 4: Mazeppa, Mephisto Waltz, № 2 from Six Paganini Etudes; Sergei Rachmaninov. Etude, op. 33 № 6, Etude, op. 39 № 6 / Irina Plotnikova (USSR), Dennis Lee (Malaysia), Manana Doldzashvili (USSR), Philip Fowke (England), André Laplante (Canada), Svetlana Navasardian* (USSR), Daniel Blumenthal (USA), Piers Lane (Australia), Jenö Jandó (Hungary), Diana Kacso (Brazil), Gary Steigerwalt (USA), Marioara Trifan (USA)
- (1980) Мелодия С10—13579-82 Г. Овунц. Три пьесы для флейты и фортепиано (Имитации, Инвенция, Mobile), Две пьесы для гобоя и фортепиано (Тема, В темпе кочари), Три пьесы для кларнета и фортепиано (Нюансы, Ритмика, Схема), Две пьесы для фагота и фортепиано (Цезуры, Синкопы), Три пьесы для валторны и фортепиано (Симметричный лад, Трезвучия лада, Постлюдия), Две пьесы для трубы и фортепиано (Тема, Ритмика), Три пьесы для тромбона и фортепиано (Интродукция, Колыбельная, Mobile), Две пьесы для трубы и фортепиано (Имитации, Фолк-ритмика), Три пьесы для скрипки и фортепиано (Контраст, Pianissimo, Mobile), Две пьесы для альта и фортепиано (Варианты, Симметрия от ре), Три пьесы для виолончели и фортепиано (Микротонал, Трезвучие, Канон), Две пьесы для контрабаса и фортепиано (Старинная песня, Ритмика), Соната для фортепиано «Гармония лада»* / Солисты Государственного академического симфонического оркестра СССР: Валентин Зверев (флейта), Петр Мещанинов (фортепиано), Анатолий Любимов (гобой), Михаил Мунтян (фортепиано), Владимир Соколов (кларнет), Валерий Попов (фагот), Анатолий Демин (валторна), Юрий Кривошеев (труба), Дмитрий Пигузов (тромбон), Владимир Досадин (труба), Алексей Михлин (скрипка), Феликс Готлиб (фортепиано), Михаил Толпыго (альт), Карина Мндоян (фортепиано), Юрий Едигарян (виолончель), Альбина Краснова (фортепиано), Родион Азархин (контрабас); Светлана Навасардян* (фортепиано)
- (1982) Мелодия С 10—16893-4 П. Хиндемит. Ludus Tonalis (1. Praeludium. Moderato. Arioso, tranguilo. Lento. Solenne, Largo; 2. Fuga prima in C. Lento; 3. Interludium. Moderato, con energia; 4. Fuga Secunda in G. Allegro; 5. Interludium. Pastorale, Moderato; 6. Fuga Tertia in F. Andante; 7. Interludium. Scherzando; 8. Fuga Quatra in A. Con Energia, Lento, Graziosos, Tempo primo; 9. Interludium, Vivace; 10. Fuga Quatra in E. Vivace; 11. Interludium, Vivace; 12. Fuga Sexta in Es. Tranquillo; 13. Interludium. Marcia; 14. Fuga Septima in As. Moderato; 15.Interludium. Molto Largo; 16. Fuga Octava in D. Con Forza; 17. Interludium. Allegro Molto; 18. Fuga nona in B. Moderato, Scherzando; 19. Interludium. Molt Tranquillo; 20. Fuga Decima in Des. Allegro moderato, grazioso; 21. Interludium. Allegro Pesante; 22. Fuga undecima in H (cannon). Lento; 23.Interludium. Valse; 24. Fuga duodecima in Fis. Molto Tranquillo; 25.Postludium. Solene Largo. Arioso, tranquillo, Moderato) / Светлана Навасардян (фортепиано). Запись 1980 года
- (1982) Мелодия С10—18525 009 С. Оганесян. Симфониетта для струнного оркестра, Соната для альта соло, Квартет № 2 для двух скрипок, альта и виолончели, Поэма для фортепиано* / Ансамбль солистов оркестра Большого театра СССР, Юрий Симонов (дирижер), Игорь Богуславский (альт), Сергей Гиршенко (скрипка), Георгий Панюшкин (скрипка), Дмитрий Миллер (виолончель), Светлана Навасардян* (фортепиано)
- (1985) Мелодия С10—22081 007 И. Брамс. Фортепианные пьесы, соч. 76, № 1: Каприччио фа-диез минор, № 2: Каприччио си минор, № 3: Интермеццо ля-бемоль мажор, № 4: Интермеццо си-бемоль мажор, № 5: Каприччио до-диез минор, № 6: Интермеццо ля мажор, № 7: Интермеццо ля минор, № 8: Каприччио до мажор, Две рапсодии, соч. 79, № 1 си минор, № 2 соль минор, Вальсы, соч. 39, № 1 си мажор, № 3 соль-диез минор, № 4 ми минор, № 6 до-диез минор, № 9 ре минор, № 11 си минор, № 16 до-диез минор / Светлана Навасардян (фортепиано). Запись 1984 года
- (1986) Golden Age Recording [GAR 1028-29] A. Khachaturian. Concerto for Piano and Orchestra*, Concerto for Violin and Orchestra, Symphony No. 2 / Svetlana Navasardyan* (piano), Ruben Aharonyan (violin), Armenian Radio and TV Symphony Orchestra, Rafael Mangasaryan (conductor)
- (1987) Мелодия С10—25173 004 И. Брамс. Соната № 1 для скрипки и фортепиано соль мажор, соч. 78, Соната № 2 для скрипки и фортепиано ля мажор, соч. 100 / Рубен Агаронян (скрипка), Светлана Навасардян (фортепиано). Запись 1985 года
- (1988) Мелодия С10—27041 004 Р. Шуман. Танцы давидсбюндлеров, соч. 6 (восемнадцать характерных пьес), из «Фантастических пьес», соч. 12 (№ 1: Вечером, № 2: Порыв, № 3: Отчего?, № 4: Причуды, № 5: В ночи) / Светлана Навасардян (фортепиано). Запись 1985 года
- (1990) Мелодия С10—29185 003 А. Хачатурян. Концерт для фортепиано с оркестром ре-бемоль мажор / Светлана Навасардян (фортепиано), Симфонический оркестр телевидения и радио Армении, Рафаэл Мангасарян (дирижер). Запись Всесоюзного радио 1982 года
- (1990) Мелодия С10—30283 007 Ф. Глонти. «Мариенбадская элегия», симфония-концертанте для виолончели с оркестром, «Годы странствий», симфония-концертанте для фортепиано с оркестром* / Марис Виллеруш (виолончель), Светлана Навасардян* (фортепиано), Государственный академический симфонический оркестр Латвии, Василий Синайский (дирижер), Имант Реснис* (дирижер). Записи 1987 и 1989* годов
- (1990) Seorabul Record Co. [SRB-M219] The Classic Collection on Melodiya of the USSR / Fryderyk Chopin. Piano Concerto No. 2 in F minor, Op. 21; Robert Schumann. Davidsbündlertänze*, Op. 6 / Evgeni Kissin (piano), The Moscow Philharmonic Symphony Orchestra, Dmitri Kitaenko (conductor), Svetlana Navasardyan* (piano)
- (1995) Naxos «Amadis» 7150 A. Rubinstein. Piano Concerto No. 4 in D Minor, Op. 70; Rachmaninov. Piano Concerto* No. 2 in C Minor, Op. 18 / Larisa Shilovskaya (piano), Svetlana Navasardian* (piano), Moscow Symphony Orchestra, Alexander Anisimov (conductor), Gennadi Provatorov* (conductor). Recorded at Mosfilm Studio in December 1993
- (1995) Lydian 18150 A. Rubinstein. Piano Concerto No. 4 in D Minor, Op. 70; Rachmaninov. Piano Concerto* No. 2 in C Minor, Op. 18 / Larisa Shilovskaya (piano), Svetlana Navasardian* (piano), Moscow Symphony Orchestra, Alexander Anisimov (conductor), Gennadi Provatorov* (conductor). Recorded at Mosfilm Studio in December 1993
- (2008) Melodiya Audio CD P. Hindemith. Ludus tonalis (1. Praeludium. Moderato. Arioso, tranguilo. Lento. Solenne, Largo; 2. Fuga prima in C. Lento; 3. Interludium. Moderato, con energia; 4. Fuga Secunda in G. Allegro; 5. Interludium. Pastorale, Moderato; 6. Fuga Tertia in F. Andante; 7. Interludium. Scherzando; 8. Fuga Quatra in A. Con Energia, Lento, Graziosos, Tempo primo; 9. Interludium, Vivace; 10. Fuga Quatra in E. Vivace; 11. Interludium, Vivace; 12. Fuga Sexta in Es. Tranquillo; 13. Interludium. Marcia; 14. Fuga Septima in As. Moderato; 15.Interludium. Molto Largo; 16. Fuga Octava in D. Con Forza; 17. Interludium. Allegro Molto; 18. Fuga nona in B. Moderato, Scherzando; 19. Interludium. Molt Tranquillo; 20. Fuga Decima in Des. Allegro moderato, grazioso; 21. Interludium. Allegro Pesante; 22. Fuga undecima in H (cannon). Lento; 23.Interludium. Valse; 24. Fuga duodecima in Fis. Molto Tranquillo; 25.Postludium. Solene Largo. Arioso, tranquillo, Moderato) / Svetlana Navasardyan (piano). Recorded in 1980
- (2013) Public Radio of Armenia [Audio CD] To my Teacher (Piano recital in memory of Vache Umr-Shat) / J. Haydn, F. Schubert, F. Chopin, Ch.W. Gluck / Svetlana Navasardyan (piano)
- Disques RSB [Audio CD] …encore! (Excerpts recorded live during concerts in Montreal, Moscow, Tokyo) / W.A. Mozart. 12 Variations on «Ah, vous dirai-je, maman», K. 265; F. Mendelssohn. 5 Songs Without Words: G minor, op. 53, № 3, G major, op. 62, № 1, A minor, op. 38, № 5, A major, op. 19, № 4, F-sharp minor, op. 67, № 2; J. Brahms. 5 Waltzes from op. 39; R. Schumann. Arabesque, op. 18; F. Chopin. 2 Mazurkas: D-flat major, op. 30, № 3, A minor, op. 17, № 4; S. Prokofiev. 5 Sarcasm, op. 17; Komitas. «Garun a» (Spring); A. Khachaturian. Lullaby, Toccata, Sabre Dance / Svetlana Navasardian (piano)
- [Audio CD] In memory of Nobuo Terahara / A. Khachaturian. Concerto for Piano and Orchestra, Three fragments from ballet «Gayane» (solo piano version by Svetlana Navasardyan), Toccata; N. Terahara. Romance / Svetlana Navasardyan (piano), Armenian Radio and TV Symphony Orchestra, Rafael Mangasaryan (conductor)
- Melodiya Audio CD 32732 The Great Piano Music of the World. Romantic Piano Music — II / J. Brahms. 8 Klavierstuske*, Op. 76 (No. 1: Capriccio, F-sharp minor, No. 2: Capriccio, B minor, No. 3: Intermezzo, A-flat major, No. 4: Intermezzo, B-flat major, No. 5: Capriccio, C-sharp minor, No. 7: Intermezzo, A minor, No. 8: Capriccio, C major), 6 Klavierstucke, Op. 118 (No. 1: Intermezzo, A minor, No. 2: Intermezzo, A major, No. 3: Ballade, G minor, No. 4: Intermezzo, F minor, No. 5: Romanze, F major, No. 6: Intermezzo, E-flat minor), 4 Klavierstuck, Op. 119 (No. 1: Intermezzo, B minor, No. 2: Intermezzo, E minor, No. 3: Intermezzo, C major, No. 4: Rhaposodie, E-flat major) / Svetlana Navasardyan* (piano), Valery Kastelsky (piano), Lev Oborin (piano)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 190.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ափոյան Շ. Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայկական սովետական հանրագիտարան, հ. 8, Եր., 1982, էջ 190
- ↑ 3,0 3,1 3,2 Навасардян Светлана Оганесовна // Григорьев Л., Платек Я. Современные пианисты, М.: Советский композитор, 1990
- ↑ 4,0 4,1 Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2, Եր., Հայկական հանրագիտարան հրատ., 2005, էջ 211
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Навасардян Светлана Оганесовна Արխիվացված 2020-02-18 Wayback Machine // Музыкальная энциклопедия, т. 6, М.: Советская энциклопедия, 1982, с. 1964
- ↑ 6,0 6,1 6,2 Շագոյան Գ. «Նվիրում ծնողներիս». Սվետլանա Նավասարդյան // Ազգ. մշակույթ հավելված, 2016, 15 հունվարի, թիվ 1
- ↑ Նավասարդյան Ս. Ծնողներս Գեղեցիկի գերի, տոն բերող մարդիկ էին… // Առավոտ, 2015, 17 նոյեմբերի
- ↑ 8,0 8,1 Svetlana Navasardyan Արխիվացված 2016-11-13 Wayback Machine // Music of Armenia
- ↑ Гомцян Н. Она дарит ощущение бесконечности // Голос Армении, 2016, 10 ноября, с. 7
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Սվետլանա Նավասարդյանի պաշտոնական կայք Արխիվացված 2017-06-26 Wayback Machine // svetlananavasardyan.com
- ↑ Джавадян Э. Сила звука Արխիվացված 2016-11-13 Wayback Machine // Газета Российско-армянского университета. 2011, 8 апреля, № 111
- ↑ Золотова И. Концептуальность и воля // Советская музыка, 1990, № 5, с. 92
- ↑ Դանիելյան Ս. Դաշնակահարուհու համար Փարիզը այլ «մոլորակ» է։ Սվետլանա Նավասարդյանը Սուրբ ծննդյան տոնին Փարիզում էր, Ամանորին` Երևանում // Առավոտ, 2013, 12 հունվարի, թիվ 4, էջ 6
- ↑ ՀՀ նախագահի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին», 2010, 16 սեպտեմբերի
- ↑ ՀՀ նախագահի հրամանագիրը «Ս․Հ․ Նավասարդյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին», 2016, 17 սեպտեմբերի
- ↑ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն // Առավոտ, 2015, 15 հուլիսի
- ↑ Former Winners // International Robert Schumann Competition
- ↑ Svetlana Navassardian // Queen Elisabeth Competition
- ↑ Previous Juries and Winners of the Competition. 1977 Competition // Sydney International Piano Competitio
- ↑ ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիրներ // Հայկական սովետական հանրագիտարան, հ. 13, Եր․, 1987, էջ 680
- ↑ Объявлены лауреаты Межгосударственной премии «Звезды Содружества» Արխիվացված 2020-09-23 Wayback Machine // Межгосударственный фонд гуманитарного сотрудничества государств-участников СНГ, 2020, 24 августа
- ↑ 2017 թ. գլխավոր մրցանակակիրներ Արխիվացված 2017-10-07 Wayback Machine // «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն
- ↑ Աշխարհահռչակ դաշնակահարուհին Մանկավարժականում // Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2013, 6 մայիսի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1966) Մելիքյան Կ. Երիտասարդ դաշնակահարուհին // Ավանգարդ, 1966, 14 ապրիլի, թիվ 45 (7152), էջ 4
- (1966) Գևորգյան Ա. Մեր նոր դափնեկիրը // Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն, 1966, թիվ 5-6, էջ 55-56
- (1966) Գևորգյան Ա. Քսանամյա դափնեկիրը // Սովետական Հայաստան, 1966, 13 նոյեմբերի
- (1966) Մարկոսյան Կ. Շումանի տան արծաթե պարգևը // Սովետական արվեստ, 1966, թիվ 12, էջ 29-30
- (1967) Աստղերը իջնում են երևանյան բեմահարթակ // Երեկոյան Երևան, 1967, 14 հունվարի, թիվ 12 (2747), էջ 1
- (1967) Մկրտչյան Մ. Սվետլանա Նավասարդյան // Ավանգարդ, 1967, 19 հունվարի, թիվ 8 (7271), էջ 4
- (1967) Մարկոսեան Կ. Շումանի տան արծաթէ պարգեւը // Ջահակիր, 1967, 30 մարտի, թիւ 173, էջ 3-4
- (1968) Պախի մրցանակի համար // Ջահակիր, 1968, 20 յունիսի, թիւ 235, էջ 2
- (1968) Касабян И. Новых побед тебе, Светлана! // Коммунист, 1968, 2 августа
- (1970) Սարգսյան Ս. Մեծ արվեստի ճանապարհին // Ավանգարդ, 1970, 7 ապրիլի, թիվ 42 (7174), էջ 3
- (1971) Մանուկյան Հ. Նրան կարելի է վստահել Վիեննայի համերգասրահները // Հայաստանի աշխատավորուհի, 1971, թիվ 2, էջ 13-14
- (1972) Пианистка из Армении // Дагестанская правда, 1972, 15 ноября
- (1975) Պետրոսյան Է. Սվետլանա Նավասարդյանի համերգները // Կոմունիստ (Բաքու), 1975, 30 մայիսի
- (1976) Бравин А. Играет Светлана Навасардян // Вечерний Фрунзе, 1976, 20 марта
- (1976) Александров Д. Светлана Навасардян // Советская музыка, 1976, № 4, с. 99-100
- (1976) Arqta Mavis H. De la Vega Teatro Colón. Svetlana Navasartian // Obertura, 1976, № ??
- (1977) Квардакова Т. Большой успех в Сиднее // Советская культура, 1977, 23 августа, № 68 (5076), с. 7
- (1977) Саркисян С. На пути к зрелости // Советская музыка, 1977, № 9, с. 82-84
- (1977) Հայրենի արուեստագէտներու ելոյթը Լա Բլաթայի մէջ // Ջահակիր, 1977, 22 սեպտեմբերի, թիւ 683, էջ 2
- (1977) Աթայան Ռ. Երաժշտությամբ՝ հասարակածով // Հայաստանի աշխատավորուհի, 1977, թիվ 12, էջ 15-16
- (1979) Դաշնակահարուհու մեծ հաջողությունը Ֆրանսիայում // Ավանգարդ, 1979, 6 հուլիսի, թիվ 80 (9077), էջ 3
- (1979) Вороненков В. «Там есть в конце два сильных рока…» // Молодой коммунар (Воронеж), 1979, 4 октября
- (1980) Փարիզահայ կեանք. հայրենի դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանի համերգը // Ջահակիր, 1980, 19 յունիսի, թիւ 806, էջ 1
- (1980) de Brancovan M. La vie musicale. Svetlana Navasardian // Revue des Deux Mondes, 1980, juin, p. 716
- (1981) Põldmäe M. Kontserdisaalist // Sirp ja Vasar, 1981, 9 jaanuar, № 2, leht 13
- (1982) Тер-Симонян М. Светлый праздник музыки // Коммунист, 1982, 13 января
- (1982) Навасардян Светлана Оганесовна Արխիվացված 2020-02-18 Wayback Machine // Музыкальная энциклопедия, т. 6, М.: Советская энциклопедия, 1982, с. 1964
- (1982) Ափոյան Շ. Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայկական սովետական հանրագիտարան, հ. 8, Եր., 1982, էջ 190
- (1983) Radchin L. Skamba fortepijono muzika // Raudonoji vėliava (Varėna), 1983, Balandžio 23
- (1984) Սահակյան Ն. Ձեռք-ոգի դաշնությունը // Սովետական արվեստ, 1984, թիվ 7, էջ 41-44
- (1984) Քարամյան Կ. Կատարելագործության անվերջ ճանապարհ // Հայաստանի աշխատավորուհի, 1984, թիվ 8, էջ 17-19
- (1985) Темурян И. «Клуб интересных встреч» действует // Политехник, 1985, 11 июня, № 19 (983), с. 4
- (1985) Тер-Симонян М. Памяти Баха // Коммунист, 1985, 9 июля
- (1985) Бахчиев А. О монографической пластинке Светланы Навасардян, посвященной Иоганнесу Брамсу // Мелодия [С10—22081 007]. Светлана Навасардян – Иоганнес Брамс: фортепианные произведения, 1985
- (1986) Мешкаускас Б. Концертная афиша (о гастролях С. Навасардян в Вильнюсе) // Советская Литва, 1986, 23 февраля
- (1986) Мост. Дни Гессена в Армении // Гутен таг, 1986, № 3, с. 36
- (1986) Добровольскайте И. Посвящение Шуману // Коммунист, 1986, 28 марта
- (1986) Дотлибов М. Советско-австрийские встречи (в Вене) // Музыкальная жизнь, 1986, № 9
- (1987) Концертное обозрение: Москва, 1987, январь-март // Советская музыка, 1987, № 7, с. 62-64
- (1988) Концертное обозрение: Москва, 1987, сентябрь-декабрь // Советская музыка, 1988, № 5, с. 57-58
- (1988) Поэзия и гармония // Музыкальная жизнь, 1988, № 1, с. 11
- (1989) Մարգարյան Մ. Հեռուստաէկրանը և դասական երաժշտությունը (հարցազրույց Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի հետ) // Սովետական արվեստ, 1989, թիվ 9, էջ 8-14
- (1990) Золотова И. Концептуальность и воля // Музыкальная жизнь, 1990, № 5, с. 87
- (1990) Золотова И. Концептуальность и воля // Советская музыка, 1990, № 5, с. 87-92
- (1990) Навасардян Светлана Оганесовна(չաշխատող հղում) // Музыкальный энциклопедический словарь, М.: Советская энциклопедия, 1990, с. 369
- (1990) Навасардян Светлана Оганесовна // Григорьев Л., Платек Я. Современные пианисты, М.: Советский композитор, 1990
- (1990) Svetlana Navasardian // Jackie Abramian Conversations with Contemporary Armenian Artists, Brattleboro, Vermont, Amana Books, 1990, p. 129-137
- (1991) Առաքելյան Գ. «Այսպիսի Մոցարտ ես դեռ չեմ լսել»։ Պատկերում Սվետլանա Նավասարդյանն է // Արվեստ, 1991, թիվ 11-12, էջ 30-32
- (1993) Սվետլանա Նավասարդեանի նուագահանդէսը (Մոնրեալում) // Ասպարէզ, 1993, 13 մայիսի
- (1998) Навасардян Светлана Оганесовна // Музыка: Большой энциклопедический словарь, М.: Большая российская энциклопедия, 1998, с. 369
- (1998) Навасардян Светлана Оганесовна Արխիվացված 2020-10-30 Wayback Machine // Всемирный биографический энциклопедический словарь, М.: Большая российская энциклопедия, 1998
- (1999) Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3, Եր., Հայկական հանրագիտարան հրատ., 1999, էջ 856
- (1999) Svetlana Navasardian (Սւետլանա Նաւասարդեան) // Alice Navasargian Armenian Women of the Stage (Բեմին Նւիրւած Հայուհիներ), California, USA, 1999, p. 276-277
- (2002) Золотова И. Концерт, который пишется с большой буквы // Երաժշտական Հայաստան, 2002, թիվ 2 (6), էջ 25-27
- (2002) Դանիելյան Ս. 10 տարի անց (Սվետլանա Նավասարդյանը կրկին բեմ բարձրացավ) // Առավոտ, 2002, 8 հունիսի
- (2002) Рухкян М. Единство стилей. С. Навасардян играет в мастерской Генриха Элибекяна // Эфир, 2002, 25 сентября
- (2004) Դանիելյան Ս. Արվեստի պաշտոնը բարձրացնելն է (վստահ է Սվետլանա Նավասարդյանը) // Առավոտ, 2004, 2 սեպտեմբերի
- (2004) Рухкян М. Гимн роялю. Играет Светлана Навасардян // Голос Армении, 2004, 2 октября
- (2005) Золотова И. Цель творчества – самоотдача // Музыкальная академия, 2005, № 1, с. 173-177
- (2005) Սարգսյան Ս. Կերպարի թովչանքը։ Նվագում է Սվետլանա Նավասարդյանը // Ազգ. մշակույթ հավելված, 2005, 9 հուլիսի, թիվ 126, էջ Զ
- (2005) Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2, Եր., Հայկական հանրագիտարան հրատ., 2005, էջ 211
- (2006) Գրիգորյան Կ. «Մենք այդքան էլ ետ չենք մնում Եվրոպայի երաժշտական կյանքից» (ասում է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը) // Հայաստանի Հանրապետություն, 2006, 28 հոկտեմբերի
- (2007) Саркисян С. Концертные импрессии из Еревана // Արվեստ և ժամանակ, 2007, թիվ 1, էջ 70-77
- (2008) Бабаян Ш. Фортепианное отделение музыкального колледжа имени Р. Меликяна // Երաժշտական Հայաստան, 2008, թիվ 1 (28), էջ 8-11
- (2008) Золотова И. Светлана Навасардян // Музыкальное просвещение, 2008, № 4, с. 1, 4-9
- (2010) «Мы благодарим всех, кто талантливо и ответственно выполняет свою работу…» // Новое время, 2010, 23 сентября
- (2011) Դանիելյան Գ. (Դանիել Երաժիշտ) Սվետլանա Նավասարդյանի նվագը և՛ շշուկ էր, և՛ ներբող իր սիրելի քույրերին // Երաժշտական Հայաստան, 2011, թիվ 3-4 (42-43), էջ 32-34
- (2011) Ներսեսյան Լ. Կրկին հոգեղեն մի երևույթ // Երաժշտական Հայաստան, 2011, թիվ 3-4 (42-43), էջ 35
- (2011) Джавадян Э. Сила звука Արխիվացված 2016-11-13 Wayback Machine // Газета Российско-армянского университета. 2011, 8 апреля, № 111
- (2011) Մութաֆյան Լ. Հոգու թռիչք է երաժշտությունը (հարցազրույց դաշնակահարուհի Ս. Նավասարդյանի հետ) // Ավանգարդ, 2011, 13 ապրիլի, էջ 5
- (2011) Նաւասարդեանի համերգը // Ժամանակ (Ստամբուլ), 2011, 16 օգոստոսի, թիւ 9587, էջ 1
- (2011) Рухкян М. Яркое сияние таланта // Голос Армении, 2011, 3 ноября, с. 6
- (2011) Դանիել Երաժիշտ Թե մեզանում ինչպես են փոխներթափանցվում արվեստն ու իրականությունը // Իրատես de facto, 2011, 11 նոյեմբերի, էջ 14
- (2011) Ներսիսյան Լ. Արվեստը գունավորում է կյանքի սև-սպիտակը (դաշնակահարուհի Ս. Նավասարդյանի 65-ամյակի առթիվ) // Քրիատոնյա Հայաստան, 2011, նոյեմբեր Ա, թիվ 21 (353), էջ 7
- (2011) Պողոսյան Գ. Ես պատկանում եմ իմ Հայրենիքին (հարցազրույց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հետ) // Հայ զինվոր, 2011, նոյեմբեր, թիվ 45 (910)
- (2011) Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայուհիներ։ Հանրագիտարան, հ. 2, Եր., Ամարաս հրատ., 2011
- (2012) Элибекян Г. Жест как философия // Design DeLuxe, 2012, № 5/27, с. 90
- (2013) Դանիելյան Ս. Դաշնակահարուհու համար Փարիզը այլ «մոլորակ» է։ Սվետլանա Նավասարդյանը Սուրբ ծննդյան տոնին Փարիզում էր, Ամանորին՝ Երևանում // Առավոտ, 2013, 12 հունվարի, թիվ 4, էջ 6
- (2013) Саакян Н. Во всеоружии творческой зрелости // Голос Армении, 2013, 18 апреля
- (2013) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Սւետլանա Նաւասարդեանին // Էջմիածին. պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էտմիածնի, 2013, յունիս, էջ 3-4
- (2013) Տէր Գէորգեան Կ. Հռչակաւոր Դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանը Հիւր՝ «Լարք» Երաժշտական Ընկերակցութեան(չաշխատող հղում) // Ասպարէզ, 2013, 25 սեպտեմբերի
- (2013) Նավասարդյան Սվետլանա // Մութաֆյան Լ. Մեր օրերի հայ անվանի կանայք։ Ծաղկեփունջ սիրո և գեղեցկության գույներից, Եր., Վարդհրատ, 2013
- (2015) ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ «ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ // Ազգ, 2015, 28 օգոստոսի
- (2015) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն // Առավոտ, 2015, 15 հուլիսի
- (2015) Հայրենանվեր և ազգօգուտ ծառայություն (շքանշանների հանձնման արարողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում) // Հայաստանի Հանրապետություն, 2015, 16 հուլիսի
- (2015) Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռ Սբ Էջմիածնում // Քրիատոնյա Հայաստան, 2015, հուլիս Բ, թիվ 14 (442), էջ 2
- (2015) Պապյան Ս. Մարդ չպետք է անի այն, ինչն իրենը չէ (հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Ս. Նավասարդյանի հետ) // Ժամանակ, 2015, 21 հոկտեմբերի, էջ 7
- (2015) Սանթրյան Վ. Խոնարհում՝ ծնողական հանճարին (դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի համերգ-նվիրումը) // Հայաստանի Հանրապետություն, 2015, 21 նոյեմբերի, էջ 5
- (2015) Гомцян Н. Притяжение таланта // Голос Армении, 2015, 26 ноября, с. 7
- (2015) Մարգարիտա Ռուխկյան «Моим дорогим родителям с поклонением» (посвящает свой концерт Светлана Навасардян) // Երաժիշտ, 2015, դեկտեմբեր
- (2016) Շագոյան Գ. «Նվիրում ծնողներիս». Սվետլանա Նավասարդյան // Ազգ. մշակույթ հավելված, 2016, 15 հունվարի, թիվ 1
- (2016) Svetlana Navassardian // Le Dauphiné libéré, 2016, 16 octobre
- (2016) Гомцян Н. Она дарит ощущение бесконечности // Голос Армении, 2016, 10 ноября, с. 7
- (2016) Դանիելյան Ս. Երկը նորովի կարող է մեկնաբանել միայն հանճարեղ երաժիշտը // Առավոտ, 2016, 12 նոյեմբերի
- (2016) Իրինա Զոլոտովա Диалог протяженностью в десятилетия (миры С. Рахманинова и С. Прокофьева в прочтениях Светланы Навасардян) // Диалог культур: Армения и мировая культура (VI международная конференция в рамках Международного конкурса-фестиваля «Возрождение», 2013), 2016, с. 34-43
- (2017) Svetlana Navassardian ressuscite Schumann // Le Dauphiné libéré, 2017, 24 octobre
- (2019) Նուրիջանյան Օ. Գերմանիային՝ սիրով // Առավոտ, 2019, 5 փետրվարի, էջ 7
- (2019) Алавердян Н. Когда прекрасное касается души рукой художника… // Голос Армении, 2019, 22 февраля
- (2019) Նախագահական համերգաշարը (դաշնակահարուհի Ս. Նավասարդյանի մենահամերգի մասին) // Հայաստանի Հանրապետություն, 2019, 4 ապրիլի, էջ 5
- (2019) Նախագահական համերգաշար. դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեան երէկ փառաշուք երեկոյթով մը հանդէս եկաւ Երեւանի մէջ // Ժամանակ (Ստամբուլ), 2019, 4 ապրիլի, թիւ 11900, էջ 1, 4
- (2019) Светлана Навасардян открыла «Президентский цикл концертов»(չաշխատող հղում) // Голос Армении, 2019, 4 апреля
- (2019) Սվետլանա Նաւասարդեանի Մենահամերգը Նախագահական Պալատին Մէջ // Յուսաբեր, 2019, 6 ապրիլի, թիւ 5, էջ 7
- (2019) Հրաւէր՝ Դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանի Աննախընթաց Մենահամերգին Լոս Անջելեսում Արխիվացված 2019-12-04 Wayback Machine // Ասպարէզ, 2019, 20 նոյեմբերի
- (2019) Հրաւէր՝ դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանի աննախընթաց մենահամերգին Լոս Անճելըսում // Նոր օր, 2019, 5 դեկտեմբերի, թիւ 47, էջ 5, 15
- (2019) Տէր Գէորգեան Կ. Մենահամերգ-Ձայնաքանդակ՝ Նուիրուած Կոմիտասի Արխիվացված 2020-02-22 Wayback Machine // Ասպարէզ, 2019, 24 դեկտեմբերի
- (2019) Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայ երաժշտության հանրագիտարան, Եր., Հայկական հանրագիտարան հրատ., 2019, էջ 489
- (2020) Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի // Հայ ազգային երաժշտություն, 2020, նոյեմբերի 30
- (2021) Մոցարտ 265. Սվետլանա Նավասարդյան և «Armenian» լարային քառյակ // Հայ ազգային երաժշտություն, 2021, մարտի 25
- (2022) Հակոբ Սրապյան Դաշնամուրային արվեստի տիրուհին // Հայաստանի Հանրապետություն, 2022, հոկտեմբերի 29
Սվետլանա Նավասարդյանի հրապարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1967) Навасардян С. Память сердца / Семь рассказов о дружбе (о советско-болгарском клубе творческой молодёжи в Ереване) // Комсомолец, 1967, 25 июня
- (1986) Навасардян С. О филармонической работе и об отсутствии творческого союза исполнителей // Советская музыка, 1986, № 11, с. 22-23
- (1987) Навасардян С. Везде нужны заботливые руки (о работе женсоветов страны) // Советская женщина, 1987, № 4, с. 3
- (1999) Навасардян С. Жизнь артиста // Элитарная газета, 1999
- (2002) Նավասարդյան Ս. Ստեփան Լուսիկյանին // Երաժշտական Հայաստան, 2002, թիվ 2 (6), էջ 15
- (2009) Навасардян С. «Я вам завидую, потому что вам предстоит еще это открыть»: к 95-летию Якова Зака // Элитарная газета, 2009, 24 февраля, с. 11
- (2010) Навасардян С. Поэтическая педагогика Якова Зака Արխիվացված 2020-02-22 Wayback Machine // PianoФорум, 2010, № 3, с. 42-44
- (2011) Նավասարդյան Ս. Հողմով բերված մի հատիկ էր, որից վեր խոյացավ արդի հայ երաժշտության կենաց ծառը… (Առնո Բաբաջանյանի մասին) // Երաժշտական Հայաստան, 2011, թիվ 1-2 (40-41), էջ 59-61
- (2013) Навасардян С. Душа его жила в скрипке (об Авете Габриеляне) // Երաժշտական Հայաստան, 2013, թիվ 1-2 (44-45), էջ 46-47
- (2013) Навасардян С. Душа его жила в скрипке (об Авете Габриеляне) // Голос Армении, 2013, 16 мая
- (2014) Նավասարդյան Ս. Հողմով բերված մի հատիկ էր, որից վեր խոյացավ արդի հայ երաժշտության կենաց ծառը… (Կոմպոզիտոր Ա. Բաբաջանյանի մասին) // Առավոտ, 2014, 24 հունվարի, էջ 7
- (2015) Նավասարդյան Ս. Երաժշտության իր պարտեզում բացված Անմահական Վարդը բերեց Մեծն Երաժշտության պատվանդանին (Արամ Ղարաբեկյանի մասին) // Առավոտ, 2015, 21 հուլիսի
- (2015) Նավասարդյան Ս. Ծնողներս Գեղեցիկի գերի, տոն բերող մարդիկ էին… // Առավոտ, 2015, 17 նոյեմբերի
- (2015) Նավասարդյան Ս. Կոմիտասի անվան քառյակի մասին // Նվիրում։ Կոմիտասի անվան քառյակի 90 ամյակը, Եր., Տիգրան Մեծ, 2015, էջ 157-160
- (2016) Նավասարդյան Ս. Ապրում էր աշխարհում սքանչելի մի մարդ… (իմ ընկերոջ՝ կոմպոզիտոր և մանկավարժ Վալերի Սարգսյանի ծննդյան 70-ամյակին) // Առավոտ, 2016, 8 սեպտեմբերի, էջ 7
- (2018) Навасардян С. Жизнь, прозвучавшая песней (об Офелии Азнауровой) // Голос Армении, 2018, 22 января
- (2018) Навасардян С. О книге Саеник Магакян «Концертмейстеры Армении» // Магакян С. Концертмейстеры Армении, Ер., 2018, с. 5-6
- (2018) Навасардян С. Память сердца (о Нине Сагиян) // Магакян С. Концертмейстеры Армении, Ер., 2018, с. 145-147
- (2018) Навасардян С. «Лица необщим выраженьем…» (о Марте Навасардян) // Магакян С. Концертмейстеры Армении, Ер., 2018, с. 195-196
- (2018) Навасардян С. О Нелли Даниель-Бек // Магакян С. Концертмейстеры Армении, Ер., 2018, с. 255-256
- (2018) Навасардян С. О Карлене Топчяне // Магакян С. Концертмейстеры Армении, Ер., 2018, с. 388-389
- (2019) Նաւասարդեան Ս. «Լարք»ին՝ Սիրով // Ասպարէզ, 2019, 26 յունիսի
- (2019) Նաւասարդեան Ս. Լարքին՝ սիրով // Նոր օր, 2019, 8 օգոստոսի, թիւ 32, էջ 11-12
- (2020) Навасардян С. Его воздушные замки были обращены к звездам (к 75-летию Рубена Саркисяна) // Голос Армении, 2020, 30 ноября
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սվետլանա Նավասարդյանի պաշտոնական ալիքը youtube.com կայքում
- Սվետլանա Նավասարդյան - Հայ ազգային երաժշտություն
- Դասական երաժշտությունը երբեք ճգնաժամ չի ապրի. Սվետլանա Նավասարդյան
- Սվետլանա Նավասարդյանը և Լուսինե Սահակյանը «Երկրի հարցը» հաղորդաշարում (02.10.2015)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Նավասարդյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Նավասարդյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 190)։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ալավերդի քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարուհիներ
- Երաժշտական մանկավարժներ
- Խորհրդային դաշնակահարներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ