Հայաստանի ազգային կամերային նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգը 2013 թ նոյեմբերին Ալեքս թատրոնում, Գլենդել, Կալիֆորնիա

Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը սկսվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում։ 1961թ. այն հիմնել է ջութակահար Զարեհ Սահակյանցը որպես Հայաստանի պետական կամերային նվագախումբ։ 1997 թ. այն միավորվեց Երևանի կամերային նվագախմբի հետ և կազմավորվեց Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Նույն թվականի ապրիլին Հայաստանի մշակույթի նախարարը հատուկ հրավեր ուղարկեց ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանին և նրան նշանակեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր։ Փաստորեն նոր գլխավոր դիրիժորը կազմեց նորացված Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Քսանհինգ բարձրակարգ կամերային երաժիշտներ, որոնք բոլորն էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ էին ընդգրկվեցին նվագախմբի կազմում։ 2010 թ. դրությամբ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը Վահան Մարդիրոսյանն է։