Եվգենի Սվետլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Սվետլանով
Բնօրինակ անունռուս.՝ Евгений Фёдорович Светланов
Ծնվել էսեպտեմբերի 6, 1928(1928-09-06)[1][2][3]
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմայիսի 3, 2002(2002-05-03)[1][3] (73 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան,

Պատվավոր Լեգեոնի շքանշան

, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Լենինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ,
, «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան,
և Մ.Ի. Գլինկայի անվան ԽՍՀՄ պետական մրցանակ
Կայքsvetlanov-evgeny.com
 Yevgeny Svetlanov Վիքիպահեստում

Եվգենի Ֆեոդորովիչ Սվետլանով (սեպտեմբերի 6, 1928(1928-09-06)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 3, 2002(2002-05-03)[1][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը, 1955 թվականին՝ կոնսերվատորիան։

1955 թվականից՝ Մեծ թատրոնի դիրիժոր, 1963-1965 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Շչեդրինի «Ոչ միայն սերը» (1961), Մուրադելու «Հոկտեմբեր» (1964) օպերաների, Կարաևի «Ամպրոպի արահետով» (1959), Բալանչիվաձեի «Կյանքի էջերը» (1961), «Գիշերային քաղաք» (1962, ըստ Բարտոկի երաժշտության), «Պագանինի» (1963, ըստ Ռախմանինովի երաժշտության) բալետների առաջին բեմադրությունների դիրիժոր։ 1965 թվականից ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։

ԽՍՀՄ-ում խորհրդային և արտասահմանյան կոմպոզիտորների բազմաթիվ գործերի (Հոնեգերի «Ժաննա դ՝Արկը խարույկի վրա», Մեսսիանի «Տուրանգալիլա», Շյոնբերգի «Վկան Վարշավայից») առաջին կատարողն էր։

Գրել է սիմֆոնիա (1957), կանտատ, սիմֆոնիկ պոեմներ, լարային կվարտետ, վոկալ և գործիքային երկեր։

Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ինչպես և բուլղարական Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 91