Գագիկ Հովունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Գագիկ Հովունց
Գագիկ Հովհաննիսյան
Ի ծնե անուն Գագիկ Հովունց
Ծնվել է մարտի 1, 1930 (85 տարեկան)
Երևան,
Հայաստան Հայաստան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն կոմպոզիտոր

Գագիկ Գեդեոնի Հովունց (Գագիկ Հովհաննիսյան, 1930, մարտի 1, Երևան), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Կոմպոզիտորի ստեղծագործական նախասիրությունները հետևողականորեն կապված են եղել գործիքային երաժշտության ժանրերին։

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նշանակալից են երեք ինվենցիոն ցիկլերը սիմֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտները ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում են ստացել 30 «Ինվենցիոն պիեսները» նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։

Գագիկ Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա։ Գ. Հովունցի գործունեության ծանրակշիռ մասն է կազմում մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նա շուրջ 50 տարի դասավանդում է հարմոնիա՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտական ձեռքբերումները[1][2]։

Պարգևներ[խմբագրել]

Ստեղծագործություններ[խմբագրել]

- op.1 (1960) Լարային կվարտետ ...Մոսկվա, 1967

- op.2 (1965) 12 պրելյուդ դաշնամուրի համար Երևան 1967 և Երևան 1985

- op.3 (1968) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.1 ...Մոսկվա 1977

- op.4 (1969) 10 ինվենցիոն պիես փայտյա-փողային գործիքների եւ դաշնամուրի համար ...Երևան 1974

- op.5 (1970) Ինվենցիոն ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.2 ... Մոսկվա 1977

- op.6 (1971) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.3 ...Մոսկվա 1977

- op.7 (1972) 10 Ինվենցիոն պիես լարային գործիքների եւ դաշնամուրի համար ...Երևան 1977

- op.8 (1974) Կոնցերտային ինվենցիաներ դաշնամորի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար ... Մոսկվա 1982 Պարտիտուր

- op.9 (1975) 10 ինվենցիոն պիես պղնձյա-փողային գործիքների եւ դաշնամորի համար ... Երևան 1980

- op.10(1976) «Հնչյունի հարմոնիա» կոնցերտային ինվենցիաներ թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար ...Մոսկվա 1989 Կլավիր, Երևան 2001 Պարտիտուր

- op.11(1977) Դաշնամուրային սոնատ No.1 ...Երևան 1985

- op.12(1980) Կոնցերտ ջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար ... Մոսկվա 1987 Կլավիր, Երևան 2000 Պարտիտուր

- op.13(1981) Սոնատ-դուետ ջութակի եւ թավջութակի համար ... Երևան 1987, Գերմանիա 2004

- op.14(1982) Դաշնամուրային սոնատ No.2 ... երեւան 1985

- op.15(1984) «Կոնտրաստ» Ֆլեյդայի եւ դաշնամուրի համար ... Փարիզ 1986

- op.16(1986) Կոնցերտ դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար ... Երևան 1999 Կլավիր, Երևան 2000 պարտիտուր

- op.17(1989) 10 պիես-մոնոքրամ դաշնամուրի համար ... Երևան 1998

- op.18(1992) Սիմֆոնիկ սյուիտ (Խորեոգրաֆիկ պիեսներ) ... Երևան 2000

- op.19(2003) 2 պիես երկու դաշնամորի համար ... Երևան 2003

- op.20(2006) Սոնադ ջութակի եւ դաշնամուրի համար ... 2006

- op.21(2007) Տրիո ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար ... Երևան 2007

- op.22(2009) «Dolore» պիես թավջութակի եւ դաշնամուրի համար ... Երևան 2009

- op.23(2010) «Memoirs» պիես ջուֆակի եւ դաշնամուրի համար ... Երևան 2010

Ծանոթագրություններ[խմբագրել]