Ֆրից Կրեյսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fritz Kreisler.jpg

Ֆրից Կրեյսլեր (գերմ.՝ Fritz Kreisler; 1875թ. փետրվարի 2, Վիեննա - 1962թ. հունվարի 29, Նյու Յորք), ավստրիացի ջութակահար և կոմպոզիտոր։

Համարվում է 20-րդ դարի առաջին կեսի խոշորագույն ջութակահարներից մեկը։ Նրա կատարումն առանձնանում է տեխնիկական անթերիությամբ, ճշգրիտ ֆրազավորմամբ, էլեգանտ և ջերմ ձայնային հնչեղությամբ, աշխույժ ռիթմով։ «Վիբրատոյի» տեխնիկան, որն ըստ Կրեյսերի նա փոխ է առել Հենրիկ Վենյավսկուց, նույնպես նրա կատարման առանձնահատուկ գծերից էր։

Պահպանվել է նրա ձայնագրությունների բավականին մեծ թիվ, որոնք վերաբերում են հիմնականում 1920 - 1930-ական թթ., որոնց թվում՝ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Պագանինիի, Մենդելսոնի կոնցերտները, Շուբերտի և Գրիգի ջութակի սոնատները (Սերգեյ Ռախմանինովի հետ)ևայլն։