Ժան Բատիստ Վիլյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժան Բատիստ Վիլյոմ (1798-1875), աղեղնավոր նվագարանների ֆրանսիացի վարպետ։ 1828 թվականին Փարիզում բացել է արհեստանոց։ 1835 թվականին նմանակել է իտալացի (հիմնականում Ստրադիվարիուսի և Գվառներիի) հին գործիքներ։ 1865թվկանին իր ստեղծած նմուշներով պատրաստել է ջութակներ, ալտեր, թավջութակներ, ինչպես և աղեղներ, հաստատել աղեղնավոր գործիքների հնչման ազգ֊յուրօրինակ նոր տիպ՝ ինտենսիվ, պայծառ, փայլուն։ Ստեղծել է յուրօրինակ կառուցվածքի կոնտրաբաս (այսպես կոչված օկտաբաս, 1849 թվականին), ալտ (վիոլա կոնտրալտո, 1855 թվական), դաշնամուրի հատուկ ոտնակ-մեղմոց (1867թվական), կատարելագործել ջութակի տարբեր մանրամասեր։ Վիլյոմի լավագույն նվագարանները մինչև այժմ օգտագործվում են համերգներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png