Ջուզեպպե Տարտինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Տարտինի

Ջուզեպպե Տարտինի (Ապրիլի 8, 1692 Պիրան, (այժմ Սլովենիա) – Փետրվարի 26, 1770, Պադու, Իտալիա) Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։

Կյանքը[խմբագրել]

Ջուզեպպե Տարտինին ծնվել է 1692 թ. ապրիլի 8-ին Պիրանում, (այժմ Սլովենիա և մահացել 1770 թ. փետրվարի 26-ին Պադուում, (Իտալիա)։ Աշխատել է տարբեր նվագախմբերում, նաև ղեկավարել է Պադուի Սուրբ-Անտուան եկեղեցու նվագախումբը։ Այս կարգավիճակը Տարտինիին թույլ է տալիս շրջագայել։ Այս նույն քաղաքում նա հիմնում է երաժշտական դպրոց, որտեղ նաև դասավանդում է Պիեդրո Նարդինիին։ Տարտինին գրել է տարբեր քննադատական հոդվածներ և միջոցներ ուսուցանման համար։ Տարտինիի նվագը աչքի էր ընկնում իր երգեցիկ հնչյուններով և իր աներևակայելի աղեղային շարժումներով։ Նա աշխատել է Անտոնիո Վիվալդիի և Արկանջելո Կորելլիի հետ։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել]

  • 130 կոնցերտ ջուտակի համար
  • 150 սոնատ ջուտակի համար
  • 50 եռակի սոնատ
  • "Աղեղի արվեստը" (50 վարիացիա Կորելլի գավոտի հիման վրա գրված)
  • եկեղեցական մեղեդիներ

Տարտինիի ամենաճանաչված‌[փա՞ստ] գործերից է "Սատանայի դայլայլը" ՝ սոնատ ջուտակի համար։ Ըստ Տարտինիի, նա գրել է այս սոնատը այն բանից հետո, երբ երազում տեսել է, թե ինչպես է սատանան ջութակ նվագում իր համար։ Նա արթնացել է և փորձել է գրել սատանայի նվագած երաժշտությունը։


Աղբյուրներ[խմբագրել]