ԽՍՀՄ շքանշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՍՀՄ շքանշաններ, բարձրագույն պետական պարգևներ նախկին Խորհրդային Միությունում՝ պաշտպանության և քաղաքացիական բնագավառներում ունեցած վաստակի համար։

ԽՍՀՄ շքանշանների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին՝ Կարմիր դրոշի շքանշանը սահմանվել է 1918 թվականի սեպտեմբերի 16-ին, Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով՝ մարտական գործունեության բնագավառում «հատուկ խիզախություն և արիություն ցուցաբերած» քաղաքացիներին պարգևատրելու համար։ 1920—1921 թվականներին սահմանվել են Կարմիր դրոշի, Կարմիր կիսալուսնի, Արծաթյա աստղի, Կարմիր աստղի մարտական շքանշաններ նաև մյուս հանրապետություններում։ 1924 թվականի օգոստոսի 1-ին միասնական-միութենական Կարմիր դրոշի շքանշանի սահմանումով, հանրապետական շքանշանով պարգևատրումը դադարեցվել է։ 1920 թվականի դեկտեմբերի 28-ին Սովետների համառուսաստանյան 8-րդ համագումարը «աշխատանքային սխրանքների» համար սահմանեց ՌՍՖՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան է սահմանվել նաև խորհրդային մյուս հանրապետություններում։ 1928 թվականի սեպտեմբերի 7 թվականին միասնական-միութենական Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի սահմանումով հանրապետական շքանշանով պարգևատրումը դադարեցվել է։ ԽՍՀՄ շքանշանով պարգևատրելու հետ կապված ընդհանուր հարցերը կարգավորվում էին ԽՍՀՄ շքանշանների մասին ընդհանուր կանոնադրությամբ, որը հաստատվել էր 1936 թվականի մայիսի 7-ին, և «ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրելու կարգի մասին» ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1958 թվականի փետրվարի 11-ի հրամանագրով։

ԽՍՀՄ շքանշանով պարգևատրվում էին անհատներ (խորհրդային քաղաքացիներ և օտարերկրացիներ), կոլեկտիվներ, ձեռնարկություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ, ինչպես նաև հանրապետություններ, երկրամասեր, մարզեր, քաղաքներ և այլ բնակավայրեր, զորամասեր ու միավորումներ։

ԽՍՀՄ շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ սահմանադրությամբ (հոդված 121) շքանշան սահմանելու և պարգևատրելու իրավունքը պատկանոմ է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը։ «Մայրական Փառք» շքանշանով բազմազավակ մայրերի պարգևատրումը կատարում են միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահությունները՝ ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության լիազորությամբ և նրա անունից։ ԽՍՀՄ շքանշաններ են՝

Շքանշանները դասավորված են ըստ հաստատման ժամանակի։
* [257] — քառակուսի փակագծերում տրված է պարգևատրվածների թիվը
Անվանում՝ Կարմիր դրոշի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 1 օգոստոսի, 1924 թ.
Աստիճաններ՝ [581 300]
Նշումներ՝ ՌՍՖՍՀ-ում Կարմիր դրոշի շքանշանը հաստատվել է 1918 թ. սեպտեմբերի 16-ին։
Անվանում՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 7 սեպտեմբերի, 1928 թ.
Աստիճաններ՝ [1 259 942]
Նշումներ՝ ՌՍՖՍՀ-ում Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը հաստատվել է 1920 թ. դեկտեմբերի 28-ին։
Անվանում՝ Լենինի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 6 ապրիլի, 1930 թ.
Աստիճաններ՝ [462 184]
Նշումներ՝
Անվանում՝ Կարմիր աստղի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 6 ապրիլի, 1930 թ.
Աստիճաններ՝ [3 876 740]
Նշումներ՝
Անվանում՝ «Պատվո նշան» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 25 նոյեմբերի 1935 թ.
Աստիճաններ՝ [1 574 368]
Նշումներ՝ 1988 թ. օգոստոսի 22-ից՝ Պատվո շքանշան։
Անվանում՝ Հայրենական պատերազմի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 20 մայիսի 1942 թ.
Աստիճաններ՝

[2 627 899] [6 716 384]

Նշումներ՝
Անվանում՝ Սուվորովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 29 հուլիսի 1942 թ.
Աստիճաններ՝

[393] [2862] [4012]

Նշումներ՝
Անվանում՝ Կուտուզովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 29 հուլիսի, 1942 թ.
Աստիճաններ՝

[669] [3325] [3328]

Նշումներ՝
Անվանում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 29 հուլիսի, 1942 թ.
Աստիճաններ՝ [50 585]
Նշումներ՝
Անվանում՝ Բոգդան Խմելնիցկու շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 10 հոկտեմբերի, 1943 թ.
Աստիճաններ՝

[323] [2389] [5738]

Նշումներ՝
Անվանում՝ «Հաղթանակ» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 8 նոյեմբերի, 1943 թ.
Աստիճաններ՝ [20]
Նշումներ՝
Անվանում՝ Փառքի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 8 նոյեմբերի, 1943 թ.
Աստիճաններ՝

[2620] [46 473] [997 815]

Նշումներ՝
Անվանում՝ Ուշակովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 3 մարտի, 1944 թ.
Աստիճաններ՝

[47] [198]

Նշումներ՝
Անվանում՝ Նախիմովի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 3 մարտի, 1944 թ.
Աստիճաններ՝

[80] [467]

Նշումներ՝
Անվանում՝ «Մայրական փառք» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 8 հուլիսի, 1944 թ.
Աստիճաններ՝ [881 070] [1 697 223] [3 083 328]
Նշումներ՝
Անվանում՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 31 հոկտեմբերի, 1967 թ.
Աստիճաններ՝ [106 462]
Նշումներ՝
Անվանում՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 17 դեկտեմբերի, 1972 թ.
Աստիճաններ՝ [77 719]
Նշումներ՝
Անվանում՝ Աշխատանքային փառքի շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 18 հունվարի, 1974 թ.
Աստիճաններ՝

[952] [45 197] [637 816]

Նշումներ՝
Անվանում՝ Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար»
Հաստատման ամսաթիվ՝ 28 հոկտեմբերի, 1974 թ.
Աստիճաններ՝

[13] [589] [69 576]

Նշումներ՝
Անվանում՝ «За личное мужество» շքանշան
Հաստատման ամսաթիվ՝ 22 օգոստոսի, 1988 թ.
Աստիճաններ՝ [529]
Նշումներ՝


Յուրաքանչյուր շքանշան ունեցել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության կողմից հաստատված իր կարգավիճակը, որոնցում պետք է սահմանված լինեին պետությանը և հասարակությանը մատուցած այն հատուկ ծառայությունները, որոնց համար կատարվել էր պարգևատրումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 604