Ռաֆայել Մանգասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Արամի Մանգասարյան
Ծնվել էհունվարի 1, 1927(1927-01-01)[1]
Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 31, 1997
(70 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1951)[1]
Պարգևներ

Ռաֆայել Արամի Մանգասարյան (հունվարի 1, 1927, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 1997, Երևան, Հայաստան), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային (պրոֆեսոր Կ. Դոմբաևի դասարան), 1963 թվականին՝ դիրիժորական (պրոֆեսոր Միքայել Մալունցյանի դասարան) բաժինները։ Ղեկավարել է (1966 թվականից՝ դիրիժոր, 1969 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1974 թվականից՝ գեղարվեստական ղեկավար) Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Նրա կատարողական արվեստին հատուկ է երաժշտական կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Չեխոսլովակիայում (1952-19701951 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)[2][3][4]։

Ռաֆայել Մանգասարյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1979
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 35։
  3. «Ռաֆայել Մանգասարյան (1927-1997թթ.) | Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ». apo.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  4. «Ռաֆայել Մանգասարյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 216