Ֆեռնանդո Տոռես
Ֆեռնանդո Տոռես իսպ.՝ Fernando Torres | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս[1] | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||||||||
Մականուն | Էլ Նինյո | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1984 (40 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ֆուենլանբրադա, Իսպանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | |||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս (իսպ.՝ Fernando José Torres Sanz, մարտի 20, 1984[2][3][4], Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա, առավել հայտնի է որպես Ֆեռնանդո Տոռես՝ Էլ Նինյո (El Niño մականվամբ, հայերեն թարգմանությամբ Փոքրիկ, երեխա[5]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մադրիդ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ 2013 թվականի մայիսի 15-ին Տոռեսը և Խուան Մատան Եվրոպայի լիգայում «Չելսիի» տարած հաղթանակից հետո ռեկորդ սահմանեցին՝ միաժամանակ դառնալով և՛ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Աշխարհի առաջնության գործող չեմպիոններ[6]։
Պատանեկան կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդո Տոռեսը ծնվել է 1984 թվականի մարտի 20-ին։ Նա սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով, երբ տակավին երեխա էր և միացել է իր առաջին թիմին՝ «Parque 84»-ին 5 տարեկան հասակում[7]։ Ֆեռնանդոյի պապիկը ֆուտբոլի նկատմամբ անտարբեր էր, սակայն երբ խոսք էր գնում «Ատլետիկո Մադրիդ» ակումբի մասին, նա միանգամից փոխվում էր և կրքոտ երկրպագու էր դառնում։ Հենց պապիկից էր Ֆեռնանդոն ժառանգել սերը դեպի Մադրիդի ակումբը։ Փոքրիկ Ֆեռնանդոն, ֆուտբոլ խաղալով բակում, կանգնում էր դարպասի մոտ և իր հասակակիցներից լավ խաղում որպես դարպասապահ։ Մի անգամ մրցակցի հարվածից գնդակը դիպավ Ֆեռնանդոյի գլխին, և նրա մայրը նրան արգելեց այլևս երբևէ կանգնել դարպասների մոտ։
Երբ Տոռեսը 7 տարեկան էր, նա սկսեց խաղալ հարևան սրճարանի՝ «Mario’s Holanda»-ի ֆուտբոլային թիմի կազմում։ Չնայած իր փոքր տարիքին՝ նա սկսեց պարբերաբար գոլի հեղինակ դառնալ։ Երեք տարի անց նա միացավ իր առաջին ակումբին՝ «Ռայո 13»-ին[8]։ 1994 թվականին իր առաջին մրցաշրջանում «Ռայո 13»-ի կազմում տասնամյա Տոռեսը 55 գոլի հեղինակ դարձավ, որից հետո հրավիրվեց դիտվելու «Ատլետիկո Մադրիդ»։ Սկաուտները հիացած էին, իսկ պատանի ֆուտբոլիստը իրեն ներկայացրեց լավագույն կողմից և միացավ Մադրիդի ակումբին 1995 թվականին։ Երեք տարի անց Տոռեսը հաղթեց իր կարիերայի առաջին տիտղոսը երիտասարդական թիմի կազմում։ «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը որոշեց մասնակցել «Nike Cup Europe» անվամբ մրցաշարին, որտեղ ներկայացված էին ոչ պակաս հայտնի եվրոպական ակումբներ մինչև 15 տարեկան տարիքային կազմով։ Տոռեսը դարձավ ակումբի առաջատարներից մեկը և օգնեց «Ատլետիկո Մադրիդին» հաղթել այդ մրցաշարում, իսկ ավելի ուշ՝ դարձավ իր տարիքային կազմում լավագույնը Եվրոպայում[9]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ատլետիկո Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Տոռեսը ստորագրեց իր առաջին պայմանագիրը նոր ակումբի հետ։ Պատանի հարձակվողի ելույթները Իսպանիայի՝ մինչև 16 տարեկանների հավաքականում հաջողությամբ պսակվեցին։ 2001 թվականին իսպանացիները հաղթեցին Ալգարվիի մրցաշարը և մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Ֆեռնանդոն 6 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող։ Պատանի գոլահարի առաջին խաղը «Ատլետիկո Մադրիդի» մեծահասակաների թիմում կայացավ 2000-2001 մրցաշրջանի վերջում, իսկ արդեն մեկ շաբաթ անց նա կարողացավ խփել իր առաջին գոլը։ Դա տեղի ունեցավ «Ալբասետեի» դեմ խաղի ժամանակ։ Ընդամենը մեկ մրցաշրջան անց «Ատլետիկոն» վերադարձավ Լա Լիգա այդ ժամանակ Տոռեսը ցուցանիշները բավական համեստ էին՝ 6 գնդակ Սեգունդայի 36 խաղում, բայց այդ ամենը չխանգարեին Ֆեռնանդոյին շարունակել իր հաջող ելույթները տարբեր տարիքային կատեգորիաների հավաքականների կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Տոռեսը կարողացավ 13 անգամ գոլի հեղինակ դառնալ, իսկ «Ատլետիկոն» ավարտեց առաջնությունը 12-րդ հորիզոնականում։ Որոշ ժամանակ անց Ֆեռնանդոն իր առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի երիտասարդական հավաքականում։
Մի քանի մրցաշրջանների ընթացքում ակումբը անհաջող փորձեր էր կատարում՝ հայտբվելու եվրագավթների խաղարկությանը։ Օրինակ, Իսպանիայի առաջնության 2003-2004 մրցաշրջանում Տոռեսը 35 խաղում դարձավ 19 գոլի հեղինակ և տասնիննամյա տարիքում դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը։ Սակայն «Ատլետիկոն» ավարտեց մրցաշրջանը 7-րդ հորիզոնականում՝ զիջելով Եվրոպայի լիգայի ողեգիրը «Սևիլյային»։ Որոշ ժամանակ անց Էլ Նինյոն երկրի մեծահասակների հավաքական հրավիրվեց՝ առաջին խաղն անցկանելով Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Եվրոպայի առաջատար ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում էր Տոռեսի նկատմամբ հետաքրքրությունը, բայց ամեն անգամ նա հավատարիմ էր մնում «Ատլետիկո Մադրիդին» և շարունակում էր հանդես գալ Իսպանիայի հավաքականում, որի կազմում նա 2004 թվականին մեկնեց Գերմանիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Առաջնություն Տոռեսը դարձավ 3 գոլի հեղինակ։ 2006/07 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունը դարձավ վերջինը «Էլ Նինյոյի» համար «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
«Լիվերպուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հուլիսի 4-ին ֆուտբոլիստը միացավ «Լիվերպուլին», որտեղ միանգամից ստացավ հանրահայտ «ինը» համար. այդ համարի ներքո ավելի վաղ հանդես էին եկել նաև այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իան Ռաշը և Ֆաուլեր Ռոբին։
Հենց իր առաջին մրցաշրջանում Տոռեսը կարողացավ Ռոբի Ֆաուլերից հետո առաջին անգամ խփել 20 և ավելի գոլ Պրեմիեր լիգայում, ռեկորդ սահմանեց օտարերկրացու կողմից դեբյուտային մրցաշրջանում խփած գնդակների թվով։ Մինչ այդ նման ռեկորդ հաջողվել էր սահամնել միայն Ռուդ վան Նիստելռոյին (Ֆեռնանդոն կարողացավ 24 գոլի հեղինակ դառնալ)։ Ինչպես նաև նա կարողացավ կրկնել Ռոջեր Հանթի ռեկորդը՝ 8 տնային խաղում դառնալով գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում նրա հաշվին բոլոր մրցաշարերում գրանցվեց 33 գոլ։
2008 թվականի հունիսին Ֆեռնանդո Տոռեսը մեկնեց Եվրոպայի առաջնության Ավստրիա և Շվեյցարիա, որտեղ Դավիդ Վիլյայի հետ միասին դարձավ ակումբի հիմնական հարձակվողը։ Եվրոպայի առաջնության ժամանակ նա դարձավ 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը խփեց Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում 2008 թվականի հունիսի 29-ին Վիեննայում։ Այդ խաղը հաղթական դարձավ իսպանացիների համար, որոնք հաղթեցին 1։0 հաշվով։
2008-2009 մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում Տոռեսը դարձավ «Լիվերպուլի» առաջին գոլի հեղինակը այդ մրցաշարում։ Գոլի հեղինակ նա դարձավ «Սանդերլենդի» դեմ խաղի 83-րդ րոպեին։ Այդպես էլ ավարտվեց խաղը նվազագույն՝ 0։1 հաշվով։
Նոր մրցաշրջանի սկզբում Տոռեսն օգնեց իր թիմին 3 գնդակով, բայց դա չփրկեց «Լիվերպուլին» 2 պարտություններից. «Տոտտենհեմ Հոտսպուրից» 1։2 հաշվով և «Աստոն Վիլլայից» 1։3 հաշվով։ Տոռեսը գոլի հեղինակ դարձավ «Սթոք Սիթիի», «Աստոն Վիլլայի» և «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղերում։
2009 թվականի դեկտեմբերի 29-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղի 93-րդ րոպեին Տոռեսը դարձավ որոշիչ գոլի հեղինակ, բացի այդ՝ գոլը դարձավ 50-րդը Պրեմիրե լիգայում։ Խաղն ավարտվեց «Լիվերպուլի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով։
2009-2010 մրցաշրջանում Տոռեսը մի քանի վնասվածք ստացավ և ընդհանուր առմամբ բաց թողեց առաջնության բոլոր խաղերի մոտավորապես կեսը։ Սակայն, չնայած դժվարություններին՝ իսպանացին 22 խաղում 18 գոլի հեղինակ դարձավ, ինչը նրան թույլ տվեց 6-րդ տեղը գրավել ռմբակուներից ցուցակում Ժերմեյն Դեֆոյի հետ միասին, որը 11 խաղ ավել էր անցկացրել։
2010-2011 մրցաշրջանում Տոռեսով էր հետաքրքվում «Չելսին», որ առաջարկում էր ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ, սակայն 1մերսիսայիդցիները» հրաժարվեցին վաճառել իսպանացուն[10]։ Այդ ժամանակ Ֆեռնանդոն գրավոր խնդրանքով դիմեց ակումբի ղեկավարությանը, որպեսզի նրանք իրեն վաճառքի ներակայացնեն։ Ակումբը մերժեց[11]։
«Չելսի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 31-ին «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշեց վաճառել Տոռեսին «Չելսիին»[12]։ Նույն օրը Տոռեսը հինգուկես տարվա պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ[13] 175 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով։ Տրանսֆերը կազմեց 50 միլիոն ֆունտ, որը դարձավ ամենամեծը Պրեմիեր լիգայի պատմության մեջ[14]։ «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներ ակումբի գրասենյակի մոտ այրեցին Տոռեսի մարզաշապիկը[15]։ Իր հարցազրույցում Տոռեսը հայտարարեց, որ ոչ մի վատ բառ չի ասի «կարմիրների» մասին, և ասաց, որ վերջնական որոշում ոչ թե ընդունել է տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին, այլ բավականին վաղ, երբ «Չելսին» ներկայացրել է իր առաջնությունը[16]։ 2011 թվականի փետրվարի 6-ին Տոռեսն իր առաջին խաղը անկացրեց «Չելսիի» դեմ «Լիվերպուլի» դեմ տնային խաղում[17]։ Ավելի քան 14 խաղ (903 րոպե)[18] չէր կարողանում գոլի հեղինակ դառնալ նոր ակումբում, և խաղացողին աջակցելու համար Կառլո Անչելոտտին[19], Պետր Չեխը[20] և Պիտեր Օդեմվինգիեն[21]։ Ապրիլի 23-ին «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղի 83-րդ րոպեին նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց, իսկ արդեն ավելացված ժամանակում գոլային փոխանցում կատարեց Ֆլորան Մալուդային[22]։
Չնայած դրան՝ 2011/12 մրցաշրջանում Ֆեռնանդոն բավականին հազվադեպ էր գոլի հեղինակ դառնում. նրա գոլային երաշտներից մեկը տևեց գրեթե հինգ ամիս[23][24], ֆուտբոլիստի հոգեբանական վիճակը ծանր էր մնում[25][26], իսկ Իսպանիայի հավաքականի ղեկավարությունը քննարկում էր Տոռեսի՝ Եվրոպայի առաջնության մասնակցության հարցը[27][28][29]։
2012 թվականի ապրիլի 24-ին «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի 91-րդ րոպեին Տոռեսը գոլի հեղինակ դարձավ և վստահությամբ ցույց տվեց, որ «Չելսին» անցնում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
2012 թվականի ապրիլի 29-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Չելսիի» կազմում։
2012-2013 մրցաշրջանում Տոռեսը դարձավ «Չելսիի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայում՝ խփելով 6 գնդակ։ Գոլերից մեկը Տոռեսը հեղինակեց «Բենֆիկայի» դեմ եզրափակիչ խաղում, արդյունքում՝ «Չելսին» հաղթանակ տարավ 2։1 հաշվով և նվաճեց տիտղոսը։
«Միլան» և վերադարձ «Ատլետիկո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 29-ին «Չելսին» և «Միլանը» պայմանագիր ստորագրեցին, ըստ որի՝ ֆուտբոլիստը 2 տարի վարձավճարով հանդես պիտի գար «Միլանում»[30]։
2014 թվականի սեպտեմբերի 23-ին «Էմպոլիի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին գոլը խփեց «Միլանի» կազմում։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով[31]։
2014 թվականի դեկտեմբերի 27-ին Տոռեսը դարձավ հիմնական կազմի «ռոսոների»[32], որպեսզի Ալեսիո Չարչիի փոխարեն տեղափոխվեր մադրիդյան «Ատլետիկո»[33]։ 2015 թվականի հունվարի 7-ին Տոռեսն իր առաջին խաղն անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում՝ դուրս գալով մարզադաշտ Իսպանիայի գավաթի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։ Խաղադաշտում նա անցկացրեց գրեթե 60 րոպե, որից հետո նրան փոխարինեց Կոկեն։ 2015 թվականի հունվարի 15-ին Տոռեսն իր առաջին գոլերը խփեց «Ատլետիկոյի» կազմ վերադառնալուց հետո։ Նա դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղում. խաղն ավարտվեց ոչ ոքի 2։2 հաշվով։
Մարիո Մանջուկիչի՝ ակումբից հեռանալուց հետո Տոռեսը փոխեց իր մարզաշապիկի համարը՝ 19-ից վերադառանալով իր սովորական դարձած 9 համարին[34]։
2016 թվականի փետրվարի 6-ին Տոռեսը իր 100-րդ գոլի հեղինակը դարձավ «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում «Էյբար»-ի դեմ խաղում. խաղը 259-րդն էր Տոռեսի համար այս ակումբում[35]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոռեսը դարձավ 2008 թվականի Եվրոպայի առաջնության հաղթական գոլի հեղինակը 33-րդ րոպեին։ Իսպանիայի հավաքականի համար երկու հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Դրանցից մեկը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ Նոր Զելանդիայի դեմ խաղում էր։ 2009/10 վնասվածքներով լի մրցաշրջանը երևաց նաև ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ Տոռեսը չկարողացավ իր լավագույն խաղը ցուցադրել և ողջ մրցաշարի ընթացքում չդարձավ և ոչ մի գոլի հեղինակ, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում նույնիսկ չէր հայտնվում մեկնարկային կազմում։ Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղում Ֆեռնանդոն խաղադաշտ դուրս եկավ միայն լրացուցիչ ժամանակում Դավիդ Վիլյայի փոխարեն։ Վերջին րոպեին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և գրեթե մեկ րոպե պառկած էր խոտածածկին, մինչդեռ խաղը շարունակվում էր[36]։ 2012 թվականի հունիսի 14-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Տոռեսը դուբլի հեղինակ դարձավ և օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Իռլանդիային 4։0 հաշվով, այդ խաղում մեկական գոլի հեղինակ դարձան Դավիդ Սիլվան և Սեսկ Ֆաբրեգասը։ 2012 թվականի հուլիսի 1-ին Եվրոպայի առաջնության Իտալիայի դեմ եզրափակիչ խաղում Տոռեսը խաղադաշտ դուրս եկավ 2-րդ խաղակեսում և գոլի հեղինակ դարձավ 84-րդ րոպեին, ինչպես նաև փոխանցում կատարեց՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու և ստանալով մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը»[37]։ Բացի այդ՝ Տոռեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի առաջնության երկու եզրափակիչ խաղերում (2008 և 2012)։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Տոռեսն անցկացրեց իր 100-րդ խաղը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, որ նման հաջողություն է գրանցել։ 2013 թվականին Կոնֆեդերացիաների գավաթում Տոռեսը ստացավ մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» որպես լավագույն ռմբարկու (5 գնդակ)։
Անցկացրած հանդիպումների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Մրցաշարեր | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իսպանիա | 2003 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 |
2004 | 6 | 1 | 5 | 0 | 11 | 1 | |
2005 | 3 | 1 | 9 | 7 | 12 | 8 | |
2006 | 6 | 1 | 7 | 4 | 13 | 5 | |
2007 | 2 | 0 | 4 | 1 | 6 | 1 | |
2008 | 6 | 1 | 7 | 2 | 13 | 3 | |
2009 | 4 | 2 | 9 | 3 | 13 | 5 | |
2010 | 4 | 1 | 8 | 2 | 12 | 3 | |
2011 | 7 | 1 | 2 | 0 | 9 | 1 | |
2012 | 3 | 1 | 7 | 3 | 10 | 4 | |
2013 | 1 | 0 | 4 | 5 | 5 | 5 | |
2014 | 1 | 1 | 3 | 1 | 4 | 2 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում[38] | 43 | 10 | 67 | 28 | 110 | 38 |
Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերի թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունքում՝ 110 խաղ / 38 գոլ, 83 հաղթանակ, 15 ոչ ոքի, 12 պարտություն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Սեգունդայի չեմպիոն (1), 2001/02
- Արդյունքում՝ 1 տիտղոս
- Անգլիայի գավաթակիր (1), 2012
- Չեմպիոնների լիգայի հաղթող (1), 2012
- Եվրոպայի լիգայի հաղթող (1), 2013
- Արդյունքում՝ 3 տիտղոս
- Եվրոպայի մինչև 17 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն (1), 2001
- Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն (1), 2002
- Եվրոպայի չեմպիոն (2), 2008, 2012
- Աշխարհի առաջնության չեմպիոն (1), 2010
- Արդյունքում՝ 5 տիտղոս
Անձնական
- ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմ (2), 2008, 2009
- Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (2), փետրվար 2008, սեպտեմբեր 2009
- Պրեմիեր լիգայի ամսվա գոլ (2), ապրիլ 2009, մարտ 2010
- ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքական (1), 2008
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի վարկածով աշխարհի խորհրդանշական հավաքական (2), 2008, 2009
- ԵՍՄ-ի վարկածով տարվա թիմ (1), 2008
- Կոնֆեդերացիաների գավաթի խորհրդանշական հավաքական (2), 2009, 2013
- Եվրոպայի առաջնության «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր (1), 2012
- Կոնֆեդերացիաների գավաթի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր (1), 2013
- Իսպանիայի հավաքականի ռեկորդակիր Եվրոպայի առաջնությունում խփած գոլերի քանակով, 5 գոլ
- Իսպանիայի հավաքականի ռեկորդակիր Կոնֆեդերացիաների գավաթում խփած գոլերի քանակով, 8 գոլ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոռեսն ամուսնացած է Օլայա Դոմինգեսի հետ[39]։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգն ունեցավ իրենց առաջին երեխային՝ Նորային[40], 2010 թվականի դեկտեմբերի 6-ին ծնվեց նրանց որդին՝ Լեոն[41]։ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին ծնվել է նրանց երրորդ երեխան՝ Էլզան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistics.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Fernando Torres: exclusive interview with Liverpool and Spain's 'El Nino'(անգլ.).
- ↑ "Չելսին" սահմանել է եվրոպական ֆուտբոլի ռեկորդ(ռուս.).
- ↑ «Ֆեռնանդո Տոռես։ Իմ կենսագրությունը։ Ատլետիկո» // Liverbird.ru
- ↑ «Ֆեռնանդո Տոռես։ Իմ կենսագրությունը։ Ատլետիկո» // Liverbird.ru
- ↑ «Ֆեռնանդո Տոռես. Իմ կյանքի առանցքային պահերը» // Liverbird.ru
- ↑ ««Լիվերպուլը» մերժել է Տոռեսի առաջարկը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Պաշտոնական. «Լիվերպուլը» մերժել է Տոռեսի վաճառքի առաջարկը» // LiverBird.ru
- ↑ «Պաշտոնական. «Լիվեպուլը» թույլ է տվել Տոռեսին բանակցություներ անցկացնել «Չելսիի» հետ // Liverbird.ru
- ↑ Պաշտոնական. Տոռեսը տեղափոխվել է «Չելսի» // Liverbird.ru
- ↑ «Տոռեսի տրանսֆերը ամենաթանկարժեք էր [[Պրեմիեր Լիգա (Անգլիա)|Պրեմիեր լիգա]]յի պատմության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ ««Լիվերպուլի» երկրպագուները այրել են Տոռեսի մարզաշապիկը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Տոռես։ Ես միանգամից որոշեցի հեռանալ» // Liverbird.ru
- ↑ Reds ruin Torres' Blues bow Արխիվացված 2011-04-29 Wayback Machine // Sky Sports
- ↑ Փոխանցում արտասահմանից
- ↑ Անչելոտտի. Տոռեսը դեռ կփայլի «Չելսիում»
- ↑ Չեխը վստահ էր, որ Տոռեսը շուտով կսկսի գոլեր խփել «Չելսիում»(չաշխատող հղում)
- ↑ Օդեմվինգի. Տոռեսը անպայման իրեն ցույց կտա «Չելսիում»
- ↑ Ապրիլի 19-ին «Գենկի» դեմ խաղի 11-րդ և 27-րդ րոպեներին իր առաջին դուբլը ձևակերպեց ակումբի կազմում Տոռեսը բացում է խաղի հաշիվը
- ↑ Տոռեսն արդեն չի հարվածել 24 ժամ. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ Տոռեսը գոլի հեղինակ չի դառնում արդեն 24 խաղային ժամ. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ Տոռեսը հոգեբանական խնդիրներ ունի. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ 10 խաղացող, որոնցից ամռանը կարող է ազատվել Ռոման Աբրամովիչը. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ Դել Բոսկե. «Տոռեսը դեռ ժամանակ ունի». Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ Դել Բոսկե. Տոռեսը գիտի՝ ինչ անի, որպեսզի մեկնի Եվրո 2012. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ Լուիս Արագոնես. «Այն, որ Տոռեսին չեն հրավիրել հավաքական, շատ տրամաբանական է». Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
- ↑ «Չելսիի» պաշտոնական կայք. Տոռեսը տրվում է վարձավճարով
- ↑ «Ֆեռնանդո Տոռեսը «Միլանի» կազմում իր առաջին գոլն է հեղինակել». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Միլանը» գնեց Տոռեսին. նա հիմնական կազմի ֆուտբոլիստ է
- ↑ «Ատլետիկոն» հայտարարեց Տոռեսի տեղափոխության մասին
- ↑ Swaby, Sean (2015 թ․ հունիսի 24). «Fernando Torres Will Once Again Wear Atletico Madrid's Famed No. 9 Shirt». Bleacher Report. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Torres scores his 100th goal with Atlético Madrid (Spanish)». Marca.com. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Տոռեսը վնասվածք է ստացել Նիդեռլանդների դեմ խաղում // Sports.ru
- ↑ Տոռեսը Գոմեսից խլեց «Ոսկե խաղակոշիկը»
- ↑ Internationals: Fernando Jose Sans Torres(անգլ.).
- ↑ "El Pais" իսպանական հրատարակչություն. Արխիվացված է 20 փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
- ↑ «Լիվերպուլի» երկրպագուների կայք. Արխիվացված է 20 փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
- ↑ «Լիվերպուլի» երկրպագուների կայք. Արխիվացված է 20 փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Ֆեռնանդո Տոռեսը BDFutbol կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Տոռեսը Պրեմիեր լիգայում Արխիվացված 2014-08-17 Wayback Machine
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Տոռես» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1984 ծնունդներ
- Մարտի 20 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ