«Իմ կանաչաթև լեդի (կտավ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկար}} '''«Իմ կանաչաթև լեդի»''' ({{lang-en|My Lady Greensleeves}}), անգլիացի Պրեռաֆայել...»:
(Տարբերություն չկա)

19:15, 14 Հուլիսի 2020-ի տարբերակ

Իմ կանաչաթև լեդի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն33 սանտիմետր
լայնություն27,3 սանտիմետր
ստեղծման վայրՄիացյալ Թագավորություն[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՖոգ թանգարան
հավաքածուՖոգ թանգարան և Հարվարդի արվեստների թանգարան
Ծանոթագրություններ
 My Lady Greensleeves by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Իմ կանաչաթև լեդի» (անգլ.՝ My Lady Greensleeves), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆոգի պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

Հերոսուհու կերպարը և նկարի անվանումը վերցված է անգլիական բանահյուսական «Կանաչ թևեր» բալլադից, որը հայտնի է 16-րդ դարից։ 1859 թվականին Ռոսսետտին ստեղծել է նաև համանուն ջրաներկ՝ բոլորովին այլ կոմպոզիցիայով և հերոսուհու կերպարով։

Նկարի համար 1863 թվականին բնորդուհի է դարձել Վ. Ջ. Նյուսթաբը՝ Ռոսսետտիի օգնականներից մեկի կինը։ Նկարիչը սկսել է աշխատել ստեղծագործության վրա դեռևս 1854 թվականին, երբ ստեղծել է մատիտով առաջին էսքիզը։ Եվս մեկ ուրվանկար արվել է 1855 թվականին։ Երկու էսքիզների համար բնորդուհի է եղել Էլեն Սմիթը։ Նկարի հակառակ կողմում առկա է Ռոսսետտիի գրած բանաստեղծությունը, որի բնօրինակը պահվում է Ֆոգի թանգարանի արխիվում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ կանաչաթև լեդի (կտավ)» հոդվածին։