«Միջազգային իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Միջազգային իրավունք (երկար)}}
{{Միջազգային իրավունք (երկար)}}
'''Միջազգային իրավունք''', [[Պետություն|պետությունների]], <nowiki/>[[Ազգ|ազգերի]] և <nowiki/>[[Կազմակերպություն|կազմակերպությունների]] միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջություն։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի [[Ֆիզիկական անձ|ֆիզիկական]] և [[Իրավաբանական անձ|իրավաբանական անձանց]] հետ, փոխարենը՝ վերահսկում է [[Կազմակերպություն|կազմակերպությունների]] և [[Պետություն|պետությունների]] հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Եթե միջազգային իրավունքը դիտարկենք, որպես ազգերի միջև հարաբերությունների վերահսկողության տեսակ, ապա հարկ է նշել, որ առաջին սովորութային նորմերը ծնունդ են առել դեռևս [[Հին աշխարհ|հին աշխարհում]]՝ [[Նախնադար|նախնադարյան համայնական հասարակության]] պայմաններում՝ [[Պետություն|պետության]] և [[Հասարակություն|կայուն հասարակության]] ձևավորումից շատ դարեր առաջ։ Որպես իրավունքի տեսակ՝ միջազգային իրավունքը ձևավորվել է պետությունների առաջացման գործընթացին զուգահեռ։ Միջազգային իրավունքն ունի բնական օբյեկտիվ նշանակություն։ Դրա ծագման գլխավոր նախադրյալը ոչ թե պետության կամքն է, այլև [[Պահանջմունք (հոգեբանություն)|մարդկության նյութական և հոգևոր պահանջմունքների]] բավարարման անհրաժեշտությունը։ Հենց այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ [[Հասարակություն|մարդկային հասարակությանը]] առանց միջազգային իրավունքի գերակայության գոյություն ունենալ չի կարող։ Միջազգային իրավունքը անմիջական ներգործություն ունի [[Իրավագիտություն|իրավագիտության]], [[Հասարակագիտություն|հասարակագիտության]] և [[Միջազգային հարաբերություններ|միջազգային հարաբերությունների]] բնագավառների վրա։ Միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը կատարում է կոորդինացնող դեր՝ սահմանելով բոլոր պետությունների համար համընդհանուր վարքագծի կանոններ։
'''Միջազգային իրավունքը''', [[Պետություն|պետությունների]], <nowiki/>[[Ազգ|ազգերի]] և <nowiki/>[[Կազմակերպություն|կազմակերպությունների]] միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի [[Ֆիզիկական անձ|ֆիզիկական]] և [[Իրավաբանական անձ|իրավաբանական անձանց]] հետ, փոխարենը՝ վերահսկում է [[Կազմակերպություն|կազմակերպությունների]] և [[Պետություն|պետությունների]] հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Եթե միջազգային իրավունքը դիտարկենք, որպես ազգերի միջև հարաբերությունների վերահսկողության տեսակ, ապա հարկ է նշել, որ առաջին սովորութային նորմերը ծնունդ են առել դեռևս [[Հին աշխարհ|հին աշխարհում]]՝ [[Նախնադար|նախնադարյան համայնական հասարակության]] պայմաններում՝ [[Պետություն|պետության]] և [[Հասարակություն|կայուն հասարակության]] ձևավորումից շատ դարեր առաջ։ Որպես իրավունքի տեսակ՝ միջազգային իրավունքը ձևավորվել է պետությունների առաջացման գործընթացին զուգահեռ։ Միջազգային իրավունքն ունի բնական օբյեկտիվ նշանակություն։ Դրա ծագման գլխավոր նախադրյալը ոչ թե պետության կամքն է, այլև [[Պահանջմունք (հոգեբանություն)|մարդկության նյութական և հոգևոր պահանջմունքների]] բավարարման անհրաժեշտությունը։ Հենց այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ [[Հասարակություն|մարդկային հասարակությանը]] առանց միջազգային իրավունքի գերակայության գոյություն ունենալ չի կարող։ Միջազգային իրավունքը անմիջական ներգործություն ունի [[Իրավագիտություն|իրավագիտության]], [[Հասարակագիտություն|հասարակագիտության]] և [[Միջազգային հարաբերություններ|միջազգային հարաբերությունների]] բնագավառների վրա։ Միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը կատարում է կոորդինացնող դեր՝ սահմանելով բոլոր պետությունների համար համընդհանուր վարքագծի կանոններ։




Միջազգային իրավունքի մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ․
Միջազգային իրավունքի մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ․
Տող 12. Տող 14.




Միջազգային իրավունքն ունի առանձին ոլորտներ, որոնք կարգավորում են [[Միջազգային ծովային իրավունք|ծովի և ջրային ավազանների]], [[Միջազգային օդային իրավունք|օդային տարածքների]], [[Միջազգային տիեզերական իրավունք|տիեզերական տարածության և երկնային մարմինների]] իրավական ռեժիմը որոշող, դրանց հետազոտման և օգտագործման ընթացքում պետությունների հարաբերությունները կարգավորող սկզբունքներն ու նորմերը։ Միջազգային իրավունքի յուրօրինակ ճյուղ է [[Միջազգային մարդասիրական իրավունք|միջազգային մարդասիրական (հումանիտար) իրավունքը]]։ ՄՄԻ-ն կարգավորում է պատերազմի ժամանակ գործող վարքականոնները և պատերազմի իրավունքը։ Այն միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Միջազգային իրավունքի կարևոր ֆունկցիաներից է միջազգային քրեական իրավունքի նորմերը խախտող կազմակերպությունների գործունեության դատապարտումը։ Միջազգային քրեական իրավունքի հիմնական քրեաիրավախախտումներից կարելի է առանձնացնել <nowiki/>[[Ցեղասպանություն|ցեղասպանությունը]], <nowiki/>[[Պատերազմական գործողություններ|պատերազմական գործողությունների]] անօրինական սանձազերծումը, մարդկանց առանձին խմբերի (կամ կամայական անհատների) դեմ իրականացվող հանցավոր գործողությունները և որև այլ պետության նկատմամբ <nowiki/>[[Ագրեսիայի գործողություն|ագրեսիայի ներգործումը]]։
Միջազգային իրավունքն ունի առանձին ոլորտներ, որոնք կարգավորում են [[Միջազգային ծովային իրավունք|ծովի և ջրային ավազանների]], [[Միջազգային օդային իրավունք|օդային տարածքների]], [[Միջազգային տիեզերական իրավունք|տիեզերական տարածության և երկնային մարմինների]] իրավական ռեժիմը որոշող, դրանց հետազոտման և օգտագործման ընթացքում պետությունների հարաբերությունները կարգավորող սկզբունքներն ու նորմերը։ Միջազգային իրավունքի յուրօրինակ ճյուղ է [[Միջազգային մարդասիրական իրավունք|միջազգային մարդասիրական (հումանիտար) իրավունքը]]։ ՄՄԻ-ն կարգավորում է պատերազմի ժամանակ գործող վարքականոնները և պատերազմի իրավունքը։ Այն միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Միջազգային իրավունքի կարևոր ֆունկցիաներից է միջազգային քրեական իրավունքի նորմերը խախտող կազմակերպությունների գործունեության դատապարտումը։ Միջազգային քրեական իրավունքի հիմնական քրեաիրավախախտումներից կարելի է առանձնացնել <nowiki/>[[Ցեղասպանություն|ցեղասպանությունը]], <nowiki/>[[Պատերազմական գործողություններ|պատերազմական գործողությունների]] անօրինական սանձազերծումը, մարդկանց առանձին խմբերի (կամ կամայական անհատների) դեմ իրականացվող հանցավոր գործողությունները և որև այլ պետության նկատմամբ <nowiki/>[[Ագրեսիայի գործողություն|ագրեսիայի ներգործումը]]։


== Միջազգային իրավունքի էություն ==
== Միջազգային իրավունքի էություն ==

15:30, 19 հունվարի 2019-ի տարբերակ

Միջազգային իրավունքը, պետություններիազգերի և կազմակերպությունների միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Եթե միջազգային իրավունքը դիտարկենք, որպես ազգերի միջև հարաբերությունների վերահսկողության տեսակ, ապա հարկ է նշել, որ առաջին սովորութային նորմերը ծնունդ են առել դեռևս հին աշխարհում՝ նախնադարյան համայնական հասարակության պայմաններում՝ պետության և կայուն հասարակության ձևավորումից շատ դարեր առաջ։ Որպես իրավունքի տեսակ՝ միջազգային իրավունքը ձևավորվել է պետությունների առաջացման գործընթացին զուգահեռ։ Միջազգային իրավունքն ունի բնական օբյեկտիվ նշանակություն։ Դրա ծագման գլխավոր նախադրյալը ոչ թե պետության կամքն է, այլև մարդկության նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունը։ Հենց այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ մարդկային հասարակությանը առանց միջազգային իրավունքի գերակայության գոյություն ունենալ չի կարող։ Միջազգային իրավունքը անմիջական ներգործություն ունի իրավագիտության, հասարակագիտության և միջազգային հարաբերությունների բնագավառների վրա։ Միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը կատարում է կոորդինացնող դեր՝ սահմանելով բոլոր պետությունների համար համընդհանուր վարքագծի կանոններ։


Միջազգային իրավունքի մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ․

Միջազգային իրավունքի առարկա է կոչվում հասկացությունների այն ամբողջությունը, որոնցով իրավունքի այս ճյուղը ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը։ Միջազգային իրավունքի գլխավոր հասկացություններից կարելի է առանձնացնել միջազգային իրավական համակարգի, արտաքին քաղաքականության և դիվանագիտական հարաբերությունների հասկացությունները։ Միջազգային իրավունքի համակարգը ներքին կարգով փոխկապակցված համընդհանուր սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, միջազգային կազմակերպությունների որոշումների և իրավական ինստիտուտների առարկայական ամբողջությունն է։ Իսկ ինչ վերաբերվում է դիվանագիտությանը, ապա վերջինիս վրա միջազգային իրավունքն ազդում է ինչպես միջնորդավորված (արտաքին քաղաքականության վճռում), այնպես էլ անմիջականորեն (դիվանագիտության կողմնորոշում):

Միջազգային իրավունքն ունեն նաև հիմնարար սկզբունքներ, որոնցից են պետությունների ինքնիշխան հավասարությունը, պետական սահմանների անքակտելիությունը, տարածքային ամբողջականությունը, ազգերի և ժողովուրդների ինքնորոշման անօտարելի իրավունքը, միջազգային վեճերի խաղաղ լուծումը և այլն։ Միջազգային իրավական դաշտում կարևոր նշանակություն ունի նաև իրավահաջորդության հասկացությունը։ Միջազգային իրավունքում իրավահաջորդությունը մեկ պետության իրավունքների ու պարտականությունների անցումն է մյուսին։ Ներկայումս աշխարհում գործում են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք կոչված են խաղաղություն հաստատելու միջպետական հարաբերություններում։ Համաշխարհային գլխավոր խաղաղապահ կազմակերպությունը Միավորված Ազգերի Կազմակերպությունն է (ՄԱԿ): Կան նաև մի շարք տարածաշրջանային նմանօրինակ կառույցներ, ինչպիսիք են օրինակ Եվրոպական Միությունը, Եվրոպայի Խորհուրդը, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը, Անկախ Պետությունների Համագործակցությունը և այլն։


Միջազգային իրավունքն ունի առանձին ոլորտներ, որոնք կարգավորում են ծովի և ջրային ավազանների, օդային տարածքների, տիեզերական տարածության և երկնային մարմինների իրավական ռեժիմը որոշող, դրանց հետազոտման և օգտագործման ընթացքում պետությունների հարաբերությունները կարգավորող սկզբունքներն ու նորմերը։ Միջազգային իրավունքի յուրօրինակ ճյուղ է միջազգային մարդասիրական (հումանիտար) իրավունքը։ ՄՄԻ-ն կարգավորում է պատերազմի ժամանակ գործող վարքականոնները և պատերազմի իրավունքը։ Այն միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Միջազգային իրավունքի կարևոր ֆունկցիաներից է միջազգային քրեական իրավունքի նորմերը խախտող կազմակերպությունների գործունեության դատապարտումը։ Միջազգային քրեական իրավունքի հիմնական քրեաիրավախախտումներից կարելի է առանձնացնել ցեղասպանությունըպատերազմական գործողությունների անօրինական սանձազերծումը, մարդկանց առանձին խմբերի (կամ կամայական անհատների) դեմ իրականացվող հանցավոր գործողությունները և որև այլ պետության նկատմամբ ագրեսիայի ներգործումը։

Միջազգային իրավունքի էություն

Միջազգային իրավունքի ծագում

Սողոնի արձանը Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանում։ Սողոն` աթենացի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ։ Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը, ով մեծ ներդրում է ունեցել Աթենքում ժողովրդավարության ծաղկման մեջ։

Միջազգային իրավունքի հիմքերը ծագել են դեռևս մարդկության պատմության վաղ շրջանում՝ նախնադարյան համայնական հասարակարգում։ Այդ ժամանակվանից ի վեր գոյություն ունեին համընդհանուր սովորութային նորմեր, որոնք ընդհանուր էին մեկ ցեղի կամ մարդկային խմբի անդամների համար։ Պատմական և հնագիտական հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր ցեղերի դաշնակցային և փոխհամաձայնեցված կապերը չէին սահմանափակվում միայն փոխադարձ պաշտպանության պահպանմամբ, այլև ընդգրկում էին վարքագծի շատ այլ կանոններ, որոնք ժամանակի ընթացքում խորանալով հիմք ծառայեցին համընդհանուր իրավունքի ձևավորման համար։ Ավելի ոչ ընդհանրական ձևով, միջազգային իրավունքը սկսել է ձևավորվել պետությունների ծագմանն ու նրանց միջև հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Ստրկատիրական աշխարհում միջազգային իրավական սովորույթը միջազգային իրավունքի հիմնարար աղբյուրն էր։ Միջազգային իրավունքը հասարակական պրակտիկայի արդյունք է։ Սկզբնական շրջանում այն ծագելով, որպես մարդկանց խմբերի կամ դասերի կողմից իրենց նյութական շահերի գիտակցման միջոց, այն ներազդել է պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև քաղաքակրթության և մշակույթի զարգացման վրա։

Միջազգային իրավունքի բնական օբյեկտիվ նշանակության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ բոլորի համար համընդհանուր իրավական նորմերը, որոնք ծառայում են որպես առանձին պետությունների և այդ տարածքներում ապրող անհատների (ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց և երկքաղաքացիների) անվտանգ կենսագործունեության կարևոր պայման, նախագծում են մարդկային բնականոն կյանքը անվտանգ հասարակությունում։ Հետևաբար՝ հասարակական գաղափարների բաղադրիչ հանդիսացող միջազգային իրավունքն իր ազդեցությունն է ունենում մարդկանց, ժողովուրդների և ինքնիշխան պետությունների վրա՝ հանդիսանալով մարդկության առաջադիմության և զարգացման աղբյուրներից մեկը։ Հին աշխարհում միջազգային հարաբերությունները բնութագրվում էին իրենց տարածաշրջանականությամբ, իսկ ներկայիս հասարակությունում միջազգային իրավունքը գտնվում է համընդհանուր ճանաչման և կիրառման փուլում։ Այսուհանդերձ, իրենք զգալի ազդեցությունն ունեն տարածաշրջանային միտումները (Եվրոպական Միության համակարգային միատարրություն, ԱՊՀ հավաքական անվտանգության ծրագրերի տարրաբնույթություն, իսլամադավան պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի անհամատեղելիություն): Պատմական տարբեր ժամանակաշրջաններում միջազգային իրավունքի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են ունեցել Հին Եգիպտոսը, Հին Հունաստանը, Միջագետքի տերությունները, Մեծ Հայքի թագավորությունը, Հռոմեական կայսրությունը, ավելի ուշ նաև՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան և այլն։

Միջազգային իրավունքի նշանակություն

Միջազգային իրավունքը մեծապես ներազդում է արդարադատության ոլորտի վրա։ Հին հունական դիցարանի Թեմիս աստվածուհին այս ոլորտի խորհրդանիշն է՝ իրեն բնորոշ կշեռքով և սրով

Համաձայն տարածված կարծիքների՝ միջազգային իրավունքը սուբյեկտների հարաբերությունները կարգավորող սկզբունքներից ու նորմերից կազմված ամբողջական համակարգ է։ Այս սահմանումը ներկայացնում է միջազգային իրավունքի իրավաբանական նշանակությունը, սակայն չի բացատրում դրա բուն էությունը։ Միջազգային իրավունքը սկզբունքների և կանոնների մեկ ընդհանուր համակարգ լինելուց բացի նաև ավելի քան հինգ հազար տարի առաջ ծնունդ առած իրավունքի գիտության միջազգային նորմատիվային ձևի արտահայտություն է, որպես մարդկանց՝ իրենց շահերի գիտակցման արդյունք։ Միջազգային իրավական ակտերում և միջազգային իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներում արտացոլվում են աշխարհի ինքիշխան պետությունների համագործակցությունը, դրանց հարաբերակցությունների հիմքում ընկած սկզբունքները և հասարակական գործընթացների մշտապես վերափոոխվող բարդ գործընթացը։ Ըստ որոշ փորձագետների՝ իրավունքի ձևավորումն ու զարգացումը կապված է մարդկային հասարակության սոցիալականացման և դասակարգային բաժանման, ինչպես նաև պետությունների առաջադիմության հետ։ Միջազգային իրավունքի օգտակարության մասին դատողությունները կամ վերջինիս անհրաժեշտության մասին կասկածները, փոխարինվում են այդ համակարգի համընդհանուր ճանաչմամբ։

Միջազգային իրավունքի հասկացությունների հստակեցման գործում կարևոր նշանակություն ունի 1989 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Միավորված ազգերի կազմակերպության միջազգային իրավունքի տասնամյակը» անվանումով բանաձևը, որտեղ նշվում է միջազգային իրավունքի գլոբալ և համընդհանուր նշանակության, ինչպես նաև վերջինիս կոդիֆիկացման առաջընթացային զարգացման մասին։ Բանաձևը հաստատեց միջազգային իրավունքի գերակայությունը ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև դիվանագիտական երկխոսությունների ժամանակ՝ ստեղծելով վերջիններիս համար համընդհանուր իրավունքներ և պատասխանատվություններ։ 1990-1999 թվականների միջև ընկած ժամանակաշրջանը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես միջազգային իրավունքի տասնամյակ։ Միջազգային հարաբերությունների վրա ազդում են տարաբնույթ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնց թվին են դասվում պետությունների սոցիալական, քաղաքական, ռազմական, տնտեսական զարգացման մակարդակը, հասարակության սոցիալական տարբեր խավերի կենսամակարդակային պայմանները, ազգային շահերը, գիտատեխնիկական ոլորտի առաջընթացը, համամոլորակային և բնապահպանական հիմնախնդիրները և այլն։ Ձևավորելով միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտության ներգործությամբ՝ միջազգային իրավունքն ինքնին ձևավորվել ու ձևավորվում է վերջիններիս անմիջական ազդեցությամբ։

Միջազգային իրավունքը պետությունների միջև ազգամիջյան հարաբերություններում կատարում է կոորդինացնող (համակարգող) դեր։ Վերջինիս նորմերի ներազդմամբ պետությունները համագործակցության տարբեր բնագավառներում սահմանում են համընդհանուր վարքագծի տիպօրինակներ։ Միջազգային իրավունքը սահմանող իրավական ակտերը պարունակում են վարքագծի որոշակի կանոններ, որն էլ ապահովում է վերջինիս խաղաղապահ, ապահովագրական գործընթացը։ Իրավունքի այս ճյուղն ապահովում է նաև ինքնիշխան պետությունների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Վերջինիս կողմից կարգավորվող իրավահարաբերությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ազգամիջյան հարաբերություններում գոյություն չունեն հարկադրանքի վերպետական մեխանիզմներ։

Միջազգային իրավունքի տեսակներ

Միջպետական հարաբերությունները չեն սահմանափակվում միջիշխանական և միջպետական հարաբերությունների ուսումնասիրմամբ, քանի որ միջազգային պրակտիկայի անբաժանելի մասն են կազմում ոչ կառավարական մակարդակի շփումները տարբեր պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև։ Այդ շփումների ժամանակ պարտադիր պայման են առաջնորդվել կա՛մ համապատասխան պետության ազգային օրենսդրությանը և կա՛մ էլ միջազգային մասնավոր իրավունքի սկզբունքներով։

Միջազգային իրավունքն ունի երկու հիմնական տարատեսակներ՝ միջազգային հանրային և միջազգային մասնավոր իրավունք։ Միջազգային իրավունքի երկու տեսակներն էլ լայն իմաստով կարգավորում են ազգամիջյան հարաբերությունները։ Իրավունքի այս երկու տեսակներն էլ կազմված են այնպես, որպեսզի չհակասեն միջազգային համընդհանուր իրավունքի բուն էությանը։

Միջազգային հանրային իրավունք

Միջազգային մասնավոր իրավունք

Միջազգային բնույթի քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորվում են միջազգային մասնավոր իրավունքի կողմից։ Այս տեսակի իրավահարաբերությունների մասնակիցներն են ինքնիշխան պետությունները, արտասահմանյան պետությունների քաղաքացի հանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև այդ հարաբերությունների օբյեկտ հանդիսացող արտասահմանյան գույքը։ Միջազգային մասնավոր իրավունքն առաջին հերթին կարգավորում է պետությունների տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ընթացքում ծագած հարաբերությունները։ Միջազգային մասնավոր իրավունքի բնագավառին են վերաբերում օտարերկրացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու խառը ընկերությունների իրավական դրությանը վերաբերվող հարցերը, սեփականության իրավունքը, պարտավորական իրավունքը, ծովային, երկաթուղային-ավտոմոբիլային և օդային փոխադրումների պայմանագրերը, վարկ-հաշվարկային հարաբերությունները, հեղինակային և գյուտարարական իրավունքի հարցերը։

Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը կա՛մ ուղղակի սահմանում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, կա՛մ մատնանշում, թե որ պետության օրենքով կարող է կարգավորվել տվյալ հարաբերությունը։ Միջազգային մասնավոր իրավունքը սերտորեն առնչված է միջազգային հանրային իրավունքի հետ։ Հաճախ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը բխում են հանրային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերի մի մասն ամփոփված է ներպետական նորմերում, մյուսը՝ միջազգային պայմանագրերում ու սովորույթներում։ Միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք։

Միջազգային մասնավոր իրավունքի կարևորագույն սուբյեկտներից են միջազգային կազմակերպությունները․

ՄԱԿ-ն ունի միջազգային իրավունքներ և կրում է միջազգային պարտականություններ, հետևաբար՝ միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների պես, միջազգային կազմակերպությունները ևս կարող է ապահովել իրենց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային դատական մարմիններ դիմելու ճանապարհով
- Միջազգային դատարանի 1949 թ. կայացրած որոշումը ՄԱԿ-ում ծառայության ընթացքում կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ։

Միջազգային դատական ատյաններ

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում

Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)[1] Միավորված ազգերի կազմակերպության վեց հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ Միջազգային դատարանը ստեղծված է միջազգային հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու ռազմավարության առանցքային բաղադրիչը դառնալու և կարգուկանոնի և օրինականությանը ապահովման համար։ Նաև խորհրդատվական կարծիք է տրամադրում ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին։

Միջազգային արբիտրաժային դատարանը Հաագայում

Միջնորդ Դատարանի Մշտական Պալատ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար։[2] Պալատի աջակցությամբ, իրավարարական կարգով, քննարկում են գլխավորապես իրավաբանական բնույթի վեճեր։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում

Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Միջազգային արբիտրաժային դատարան Փարիզում

Միջազգային առևտրի պալատի (անգլ. International Court of Arbitration of the International Chamber of Commerce) միջազգային դատարան, միջազգային դատարան, որը լուծում է առևտրային վեճերը։ Հիմնադրվել է 1923 թվականին ֆինանսների նախարար Էտենոմ Կլեմենտելեմի կողմից։ Հանդես է գալիս որպես միջնորդ միջնորդի վեճերի կարգավորման հարցում։ Դատարանի որոշումները պարտադիր ուժ չունեն[3]։

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «միջազգային իրավունք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային իրավունք» հոդվածին։