Ագրեսիայի գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագրեսիայի գործողություն (անգլ.՝ Act of Aggresion), խաղաղության խախտման առավել վտանգավոր եղանակ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հաստատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Ընդ որում, Անվտանգության խորհուրդը կաշկանդ­ված չէ 1974 թվականի ագրեսիայի սահմանման ձևական հատկանիշերով և կարող է դուրս գալ ագրեսիայի գործողության սահմանված ցուցակի շրջանակներից։ Ագրեսիայի գործողության առկայությանն ու Անվտանգության խորհրդի հավաստումը հիմք են ստեղծում, որպեսզի այդ մար­մինը հանձնարարականներ կամ որոշումներ ընդունի այն մասին, թե ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва