Jump to content

Ջակարտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ջակարտա
Jakarta
Դրոշ Զինանշան


Jaya Raya
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքԻնդոնեզիա[1][2]
Ներքին բաժանում5 շրջաններ
ՔաղաքապետՋոկո Վիդոդո
Հիմնադրված է1527 թ.
Առաջին հիշատակում397
Այլ անվանումներմինչ 1527 — Սունդա Կելապա
մինչ 1619 — Ջայակարտա
մինչ 1942 — Բատավիա
Տվյալ կարգավիճակում1580 թվականից
Մակերես664 կմ²
ԲԾՄ8 մ
Պաշտոնական լեզուինդոնեզերեն
Բնակչություն 9 607 787 մարդ (2010)
Խտություն14469,56 մարդ/կմ²
Ագլոմերացիա25 267 156
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ+62 21
Փոստային դասիչ10110–14540 և 19110–19130
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքjakarta.go.id
Ջակարտա (Ինդոնեզիա)##
Ջակարտա (Ինդոնեզիա)
Ջակարտայի գիշերային համայնապատկերը
Քաղաքի փողոցները՝ ամենամյա ,,Օր՝ առանց ավտոմեքենայի,, միջոցառման ժամանակ

Ջակարտա[3] (ինդոն.՝ Jakarta; մինչև 1527 թ.՝ Սունդա Կելապա, մինչև 1619 թ.՝ Ջայկարտա, մինչև 1942 թ.՝ Բատավիա), Ինդոնեզիայի մայրաքաղաքն է, նաև երկրի ամենամեծ քաղաքը։

Գտնվում է Ճավա կղզու հյուսիս արևմտյան մասում, բաժանված է 5 շրջանների։

Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ[4]։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ[5]։ Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից։ Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան (Տոկիոից հետո)՝ 30.214.303 բնակչությամբas of 2010[6]: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը[7]։ Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ[8]։ Բնակիչների 85,5 տոկոսը մուսուլմաններ են, 5,2 տոկոսը՝ բողոքականներ, 4,8 տոկոսը՝ կաթոլիկներ, 3,5 տոկոսը՝ բուդդայականներ, 1 տոկոսը՝ հնդուիզմ դավանողներ։

Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը։ Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը։ Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է Մեծ խնձոր մականունը։ Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է Մեծ դուրիան մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով[9]։

Ջակարտան աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկն է համարվում[10] և լինելով ԱՍԵԱՆ-ի (Association of Southeast Asian Nations|ASEAN) ղեկավար մարմնի՝ քարտուղարության նստավայրը՝ դարձել է նաև միջազգային դիվանագիտության տեսանկյունից կարևորագույն քաղաք[11]։ Այստեղ են գտնվում նաև համաինդոնեզական և միջազգային նշանակության ֆինանսատնտեսական հաստատություններ՝ Bank of Indonesia-ն, Ինդոնեզիայի ֆոնդային բորսան Indonesia Stock Exchange-ը, ինդոնեզական ու միջազգային բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ։ 2017 թվականի դրությամբ Ջակարտայում իրենց կեցավայրն ունեին Forbes Global 2000-ի վեց, Fortune 500-ի երկու և Unicorn-ի ֆինանսական չորս ընկերություններ[12][13][14]։ 2014 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն գնահատվել է 321.3 միլիարդ ամերիկյան դոլար[15] և տնտեսական աճի տեմպերով աշխարհի 200 խոշորագույն քաղաքների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը[16]։ Ջակարտան ֆինանսատնտեսական ավելի արագ աճ է ապահովել, քան մալայզիական Կուալա Լումպուրը, թայլանդական Բանգկոկը և չինական Պեկինը[17]։

Ներկայումս քաղաքին նետված գլխավոր մարտահրավերներն են բնակչության չափազանց արագ աճը, դրա հետ կապված բնապահպանական ու տրանսպորտային լուրջ հիմնախնդիրները, բնակչության մի ստվար զանգվածի աղքատությունը, անհավասարությունը, ինչպես նաև՝ ջրհեղեղի վտանգը[18]։ Բանն այն է, որ Ջակարտան ամեն տարի «նստում» է, ընկղմվում մոտավորապես 17 սանտիմետր, որով էլ ավելի ու ավելի խոցելի է դառնում ծովային տարերքի առաջ[19]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fauzi Bowo: Grundlagen und Leitlinien für die Entwicklung des Metropolraumes Jakarta. Indonesien. Universität Kaiserslautern, Dissertation im Fachbereich Architektur/Raum- und Umweltplanung/Bauingenieurwesen. 1999.
  • Bernd Brunnengräber: Stadtverkehr in Jakarta: Eine Untersuchung von Akteuren und Entscheidungsbedingungen, Verlag für Entwicklungspolitik, Saarbrücken, 2001, ISBN 3-88156-749-6.
  • Martin Heintel, Heinz Nissel, Christof Parnreiter, Günter Spreitzhofer, Karl Husa (Herausgeber), Helmut Wohlschlägl (Hrsg.): Megastädte der Dritten Welt im Globalisierungsprozess. Mexico City, Jakarta, Bombay — Vergleichende Fallstudien in ausgewählten Kulturkreisen. Universität Wien, 2000, ISBN 3-900830-40-1.
  • Jacqueline Knörr: Kreolität und postkoloniale Gesellschaft. Integration und Differenzierung in Jakarta. Campus Verlag, Frankfurt am Main & New York 2007, ISBN 978-3-593-38344-6.
  • Marion Markham: Höflichkeit und Hierarchie bei den in Jakarta lebenden Javanern. Peter-Lang-Verlag, Frankfurt am Main, 1995, ISBN 3-631-47744-9.
  • Bodo Schulze: Nicht-staatliche Akteure und territoriale Kontrolle. Zur Produktion von (Un-)Sicherheit in Jakarta Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (PDF) Universität Hamburg, Forschungsstelle Kriege, Rüstung und Entwicklung, 2009.
  • Günter Spreitzhofer, Martin Heintel: Metro-Jakarta: Zwischen Nasi und Nike. Peter Lang, Europäischer Verlag der Wissenschaften, 2000, ISBN 3-631-35992-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Provinsi DKI Jakarta
  2. Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 1333.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  4. «Ինդոնեզիա կենտրոնական վիճակագրական ծառայության կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  5. «Jumlah Penduduk Provinsi DKI Jakarta». Dinas Kependudukan dan Catatan Sipil. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  6. Indonesia: Java. «Regencies, Cities and Districts - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de (անգլերեն).
  7. «These are the megacities of the future». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. Markus Taylor, Tales from the Big Durian, 2009
  9. «Sojourn in the Big Durian». ThingsAsian. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  10. «The World According to GaWC 2016». GaWC. 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «ASEAN, an important regional and global partner». VOV - VOV Online Newspaper. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Six Indonesian Companies Make Forbes Global 2000 List».
  13. «Fortune 500». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «Indonesia expects to have more than 5 unicorns by 2019: minister». Reuters. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  15. «Global city GDP 2014». Brookings Institution. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  16. «Global Metro Monitor» (ամերիկյան անգլերեն). Brookings Institution. 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. «Foke lebih yakin lembaga survei asing». Waspada Online (ինդոնեզերեն). 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  18. «Jakarta – Urban Challenges Overview – Human Cities Coalition». www.humancities.co (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  19. Ruggeri, Amanda (2017 թ․ դեկտեմբերի 1). «The ambitious plan to stop the ground from sinking». BBC. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակարտա» հոդվածին։