Մոննա Պոմոնա
Մոննա Պոմոնա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1864 |
բարձրություն | 47,6 սանտիմետր |
լայնություն | 39,3 սանտիմետր |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ |
Ծանոթագրություններ | |
Monna Pomona Վիքիպահեստում |
«Մոննա Պոմոնա» (անգլ.՝ Monna Pomona), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1864 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրաներկով նկարի համար բնորդուհի է եղել Ադա Վերնոնը, որն ապրում էր Ռոսսետտիի Չելսիի տան մոտ։ Նկարչի եղբայր, քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին սխալմամբ ենթադրել է, որ նկարի բնորդուհին եղել է Շոտլանդիայից մի աղջիկ՝ Ջեսսին (այդպես էր Ռոսսետտիի ընկեր Բոյսն անվանում Ագնես Մանետտիին[1]), «օրիորդը, որն աներեր առաքինության տեր չէր, ուներ շատ ազդու և գեղեցիկ կիսադեմ՝ մեծ Նապոլեոնի համանմանությամբ»[2]։
Ջրաներկ նկարում մուգ կանաչ զգեստ հագած թխամազ աղջիկը ձեռքում պահում է մանյակ, որի կախազարդը երկու նետերով խոցված ոսկե սրտի ձև ունի։ Մյուս ձեռքում նա պահում է խնձոր։ Աղջկա ծնկներին կարմիր վարդեր են դրված։ Հերոսուհին թեքել է գլուխը, որպեսզի հոտոտի վարդերով, մանուշակներով և այծառատունկերով ծաղկեփնջի բույրը[3][4]։
Ջրաներկ նկարը ձեռք է բերել Ռոսսետտիի մշտական գնորդներից մեկը՝ հավաքորդ Ալեքսանդր Իոնիդեսը։ Հետագայում աշխատանքի սեփականատերը դարձել է Ալֆրեդ դե Պասսը։ 1910 թվականին ի հիշատակ իր կին Էթելի՝ նա նկարը փոխանցել է Թեյթ բրիտանական պատկերասրահին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Monna Pomona». Rossetti Archive.
- ↑ William Michael Rossetti Dante Gabriel Rossetti. His Family-Letters with a Memoir (Volume One). — Ellis, 1895. — С. 243.
- ↑ «Картина «Монна Помона»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 136.