Հովհաննես I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես I
լատին․՝ Johannes PP. I
53-րդ Հռոմի Պապ
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ մոտ 470
Սիենա (քաղաք), Տոսկանա
Մահ մայիսի 20, 526
Ռավեննա, Էմիլիա-Ռոմանիա

Հովհաննես I (մոտ 470, Սիենա, Արևմտյան Հռոմեական կայսրություն - մայիսի 20, 526, Ռավեննա, Օստգոթների թագավորություն), Հռոմի Պապ 523 թվականի օգոստոսի 13-ից մինչև 526 թվականի մայիսի 18-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննեսը ծնունդով Իտալիայի Սիենայից էր (կամ Կաստելլո-դի-Սերենա, Կիուձինոյի կողքին)։ Նա պապերից առաջինն էր, որ դեսպանության կազմում այցելել է Կոստանդնուպոլիս։

Լինելով սարկավագ Հռոմում՝ Հովհաննեսը, ինչպես հայտնի է, եղել է Լավրենտիոսի կողմանակիցը։ 506 թվականին նա ընդունել է իր սխալները, դատապարտել է Պետրոս Ալթինացուն և Լավրենտիոսին և ներողություն է խնդրել Պապ Սիմմաքոսից։ Ամենայն հավանականությամբ, հենց նա է եղել ոմն «սարկավագ Հովհաննես» անվան ներքո, որը, ի թիվս այլոց, ստորագրել է Հռոմի Սինոդի 499 և 502 թվականների acta-ը (որոշումները)[1]։ Հովհաննեսը, հնարավոր է նաև, որ թաքնվել էր «սարկավագ Հովհաննեսի» անվան տակ, ում VI դարի փիլիսոփա Բոետիոսը նվիրել էր իր կրոնական հինգ տրակտատներից երեքը՝ գրված 512 և 520 թվականների միջև։

Հովհաննես I Պապ

Հովհաննեսը շատ վատառողջ էր, երբ նստեց պապական գահին՝ որպես Հռոմի Պապ Հովհաննես I: Բյուզանդական կայսրի կողմից արիոսականությունը դավանողներին հետապնդելու վերաբերյալ հրովարտակի հրապարակումից հետո Թեոդորիխ Մեծի կողմից որպես դեսպան ուղարկվեց (իր կամքին հակառակ) Հուստինիանոսի կասեր մոտ, որպեսզի հասնեն հերետիկոսների դեմ միջոցների վերացմանը կամ մեղմացմանը։ Թեոդորիխ թագավորը սպառնացել էր, որ եթե Հովհաննեսը չկարողանա կատարել իր առաքելությունը, ապա հավանական է, որ Արևմուտքում ճնշումներ կսկսվեն ոչ-արիոսականների դեմ։ Հովհաննեսը մեծ շքախմբով գնաց Կոստանդնուպոլիս. նրան ուղեկցողների թվում էին Եկլեսիա եպիսկոպոսը Ռավեննայից, Եվսևիոս եպիսկոպոսը Ֆանոյից և Սաբինը՝ Կամպանիայից[2], ինչպես նաև աշխարհիկ գործիչներ սենատորներ Ֆլավիոս ֆեոդորը, Ֆլավիոս Ինպորտուն Յունիորը, Ագապիտը և վերջինիս պատրիկը[3]։

Հովհաննեսը չկարողացավ, և հավանաբար՝ չէր էլ ցանկացել, հաջողությամբ կատարել թագավորի կողմից հանձնարարված առաքելությունը։ Վերադառնալուն պես նա բանտարկվեց Ռավեննայում՝ Հուստինիանոս կասեր հետ դավադրություն նյութելու կասկածանքով։ Բանտում էլ Հովհաննեսը մահացավ խնամազուրկ և դաժան վերաբերմունքից։ Նրա մարմինը տեղափոխվել է Հռոմ և թաղվել է Սուրբ Պետրոսի բազիլիկայում։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես I-ը հետագայում սրբադասվել է որպես մարտիրոս։ Արվեստում նրան սովորաբար պատկերել են վանդակաճաղերի միջով նայելիս կամ բանտում՝ սարկավագներ հետ։ Նա մեծարվում է Ռավեննայում և Տոսկանայում։ Նրա հիշատակի տոնը մայիսի 18-ին է՝ մահվան տարելիցի օրը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Moorhead, "The Last Years of Theoderic", Historia: Zeitschrift für Alte Geschichte, 32 (1983), p. 113
  2. Raymond Davis (translator), The Book of Pontiffs (Liber Pontificalis), first edition (Liverpool: University of Liverpool Press, 1989), p. 49
  3. Anonymus Valesianus, 15.90; translated by J.C. Rolfe, Ammianus Marcellinus (Harvard: Loeb Classical Library, 1972), vol. 3 p. 565
  4. Patron Saints Index: Արխիվացված 2009-05-21 Wayback Machine "Pope Saint John I" (last accessed 23 October 2011)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корелин М. С., (1890–1907). «Иоанн, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)