Էլիզաբեթ Սիդալի դիմանկար
Էլիզաբեթ Սիդալի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1854 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | ջրաներկ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հիմնական թեմա | Էլիզաբեթ Սիդալ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Էլիզաբեթ Սիդալի դիմանկար» (անգլ.՝ Elizabeth Siddal), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1854 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Սիդալը կարևոր կերպար է համարվում ոչ միայն Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կյանքում, այլև ձևավորման ընթացքում վաղ շրջանի ամբողջ պրեռաֆայելիտական շարժման համար[1]։ Ռոսսետտին և Էլիզաբեթը նշանվել են 1850-ական թվականների սկզբին, սակայն ամուսնության օրինականացումը հետաձգել են գրեթե 10 տարի։ Նա ոգեշնչել է նկարչին՝ ստեղծելու բազմաթիվ նկարներ, որոնք դարձրել են նրան նշանակալի. դրանցից է «Երանելի Բեատրիչեն» կտավը, որն ստեղծվել է Էլիզաբեթի մահից հետո[1]։ Էլիզաբեթ Սիդալի այս փոքր դիմանկարը կատարվել է 1854 թվականին ջրաներկային տեխնիկայով, որը բևեռում է դիտողի ուշադրությունը աղջկա խիտ կարմիր մազերի և նրա դժգույն մաշկի հակադրությանը։ Պրեռաֆայելիտները հաճախ են պատկերել կարմրահեր աղջիկների, դրա համար էլ Էլիզաբեթ Սիդալը դարձել է ոչ միայն Ռոսսետտիի, այլ նաև նրա պրեռաֆայելիտ եղբայրակիցների բնորդուհիներից մեկը[2]։ Ջրաներկը ցուցադրվել է Թեյթ բրիտանական պատկերասրահում (1923) և Էշմոլի թանգարանում (1991)[3]։ Այժմ նկարը գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում, որտեղ հայտնվել է 1985 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Elizabeth Siddal». Rossetti Archive (անգլերեն).
- ↑ «Elizabeth Siddal» (անգլերեն). Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Elizabeth Siddal». Rossetti Archive (անգլերեն).