Դանիական հոբելյան
Դանիական հոբելյան | |
---|---|
Ստեղծման թնական | 1903 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի և ալմաստ |
Բարձրություն | 229 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Դանիական հոբելյան» (ռուս.՝ Датский юбилей), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1903 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[1]։
Այսօր «Դանիական հոբելյան» ոսկերչական ձուն կորսված է և հայտնի չէ տեղակայման վայրը։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր պահպանվել են «Դանիական հոբելյան» ոսկերչական ձվի լուսանկարներ, ինչպես նաև որոշ նկարագրումներ։ Ըստ այդմ, ձուն պատրաստված է ոսկուց՝ սպիտակ և կապույտ էմալով զարդարված։ Կենտրոնում տեղադրված է կայսերական թագով պսակված մեդալիոնը, որի վրա գրված է «М» տառը։ Ձվի գագաթին տեղադրված է ոսկե ցանց, որի վրա տեղադրված է դանիական արքայական խորհրդանիշը՝ փիղը։ Ձուն պահում են երեք հերալդիկական առյուծներ, որոնք էլ իրենց հերթին կանգնած են եռոտանի տակդիրին։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դանիական հոբելյան» ոսկերչական ձվի անակնկալը փղոսկրից պատրաստած նկարակալն է, որի երկու կողմերում ջրաներկով դիմանկարներ են՝ Դանիայի արքա Քրիստիանի և թագուհի Լուիզայի[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձուն պատրաստվել է ի նշանավորումն Մարիա Ֆեոդորովնայի ծնողների՝ Դանիայի արքա Քրիստիան IX-ի և թագուհի Լուիզա Հեսսեն-Քասելցու գահակալման քառասնամյակի։
Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1903 թվականի Զատկի տոնին է նվիրել։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ ժամանակից ցայսօր ձվի գտնվելու մասին պատմությունը լռում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Коллекция яиц Фаберже — Датский юбилей
- ↑ «- «Датский юбилей» — Яйца Фаберже». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դանիական հոբելյան կատեգորիայում։ |