Բանգկոկը Թայլանդի խոշորագույն քաղաքն է։ Հիմնադրման ժամանակ քաղաքին տրված անվանումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես որևէ քաղաքի երբևէ տրված ամենաերկար անվանում։
Հարավարևելյան Ասիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Զբաղեցնում է ավելի քան 1,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բանգկոկցիների կարծիքով՝ իրենց քաղաքը տարածաշրջանային այն նոր ու հզոր կենտրոններից է, որ կարող է մրցակցել Սինգապուրի, Հոնկոնգի հետ։ Թայլանդի մայրաքաղաքը համարվում է նաև զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքներից մեկը աշխարհում[6]։
Մայրաքաղաքային օկրուգը հարևան հինգ մարզերի՝ Նոնթհաբուրիի, Սամութպրականի, Պաթհումթհանիի, Սամութսաքհոնի և Նաքհոնփաթհոմի հետ կազմում է Մեծ Բանգկոկ ագլոմերացիան։
Հայտնի է 16-րդ դարից։ 1782-ից Թայլանդի մայրաքաղաքն է։ Անվանումը կազմված է թաի լեզվի բանգ «բնակավայր» և կոկ (սալորենու մի տեսակ) բառերի միացումից[7][8]։ Գրականության մեջ տարածված է նաև անվան Բանկոկ ձևը։ Քաղաքի հիմնադրման ժամանակ նրան տրված պաշտոնական անվանումը բաղկացած է 21 բառից, որոնցից առաջին երկուսը՝ Կրունգ Թհեպ, նշանակում է «հրեշտակների քաղաք». բանգկոկցիները հաճախ այդպես էլ անվանում են իրենց քաղաքը։
↑Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 36.
↑Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 179.
↑Инструкция по передаче на картах географических названий Таиланда. — М., 1966. — С. 20.
↑Полный вариант названия: Крунг Тхеп Маханакхон Амон Раттанакосин Махинтараюттхая Махадилок Пхоп Ноппарат Ратчатхани Буриром Удомратчанивет Махасатан Амон Пиман Аватан Сатит Саккатхаттийя Витсанукам Прасит (թաի.՝ กรุงเทพมหานคร อมรรัตนโกสินทร์ มหินทรายุธยา มหาดิลกภพ นพรัตนราชธานีบูรีรมย์ อุดมราชนิเวศน์มหาสถาน อมรพิมานอวตารสถิต สักกะทัตติยวิษณุกรรมประสิทธิ์), перевод: город ангелов, великий город, город — вечное сокровище, неприступный город бога Индры, величественная столица мира, одаренная девятью драгоценными камнями, счастливый город, полный изобилия грандиозный королевский дворец, напоминающий божественную обитель, где царствует перевоплощенный бог, город, подаренный Индрой и построенный Вишнукарном
↑TAT NewsԱրխիվացված 2015-05-24 Wayback Machine — Bangkok 2nd top global city destination, but first in Asia-Pacific, MasterCard index shows
↑พลาดิศัย สิทธิธัญกิจ История Бангкока от периода Аюттхаи до Ратанокасина. — Бангкок: บันทึกสยาม, 2008. — 288 с.
Hamilton, Annette (2000). «Wonderful, Terrible: Everyday Life in Bangkok». In Bridge, Gary; Vatson, Sophie (eds.). A Companion to the City. Blackwell Publishing. էջեր 460–471. ISBN978-0-631-23578-1.
Thavisin, Nathanon; Semson, Pongsak; Padhanarath, Kriengpol, eds. (2006). Your Key to Bangkok. Bangkok: International Affairs Division, Bangkok Metropolitan Administration. ISBN978-974-9565-72-8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
Traffic and Transportation Department (2011). สถิติจราจร ปี 2553 (Traffic statistics, 2010)(PDF). Traffic and Transportation Department, Bangkok Metropolitan Administration. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 277)։