1993 թվականի ամառային հարձակումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1993 թվականի ամառային հարձակումներ
Թվականհուլիս - օգոստոս 1993
Մասն է
ՎայրԱկնա, Վարանդա, Ջրական, Որոտան, Արցախ
ԱրդյունքՀայկական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
{{{2}}} Հայաստան

{{{2}}} Արցախի Հանրապետություն

{{{2}}} Ադրբեջան
  • Ադրբեջանի ԶՈւ
  • Աֆղանական մոջահեդներ
    Հրամանատարներ
    Մոնթե Մելքոնյան
    Մովսես Հակոբյան
    Վիտալի Բալասանյան
    Նելսոն Սողոմոնյան
    Արթուր Աղաբեկյան
    Սամվել Կարապետյան
    Մանվել Գրիգորյան
    Վաչագան Իշխանյան
    Սամվել Բաբայան
    Մովսես Հակոբյան
    Թալիբ Մամեդով
    Սուրաթ Հուսեյնով
    Սաֆար Աբիև
    Հեյդար Պերիև (Վարանդա)
    Ռասիմ Մուխտարով (Որոտան)
    Կողմերի ուժեր
    10003000 ադրբեջանական զինվոր, 200 մոջահեդ, ՄիԳ-21, Միլ Մի-24, 20-32 տանկ
    Ռազմական կորուստներ
    250 զինվոր840 զինվոր

    1993 թվականի ամառային հարձակումները տեղի են ունեցել հունիսից օգոստոս ամիսները Արցախյան պատերազմի ընթացքում։ Հայկական զորամիավորումների կողմից Արցախի մի շարք շրջանների ազատագրումը։

    Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1993 թվականի ամռանը Աղդամի շրջանը դարձավ երկու բանակների կողմից հրետակոծման կետ։ Հուլիսի 4-ին հայկական ուժերը հրետանային ռմբակոծում է Ակնա քաղաքը։ Երբ խաղաղ բնակիչները սկսեցին տարհանվել քաղաքը, զինվորների մեծամասնությունը փախչեց։ Երբ պայքարը քաղաքում սկսեց ընթանալ, ադրբեջանցիները քիչ ջանք գործադրեցի պաշտպանվելու համար։ Ամսվա վերջ հայկական բանակը գրավել էր Ակնան, և մոտ 120,000 ադրբեջանցի խաղաղ բնակիչ լքել էր ողջ շրջանը։ Հուլիսի 29-ին ընդունվեց ՄԱԿԱԽ-ի երկրորդ բանաձևը՝ 853-րդը, որը դատապարտում էր հարձակումը և բանակների վերահաստատում էր պահանջում իրենց նախկին դիրքերում։ ՄԱԿ-ի առաջխաղացումը դադարեցնելու կոչերին Հայաստանի կառավարությունը պատասխանեց, թե իրենք վերահսկողություն չունեն անկլավի զինվորական ղեկավարների վրա[1]։

    Պարտությունները տեսնելով Ալիևը փորձում է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ բանակցել Մինսկի խմբի պաշտոնյաների միջնորդությամբ։ Հուլիսի 26-ին կառավարությունների միջև համաձայնեցվել է եռօրյա զինադադար։ Բայց շուտով ադրբեջանական բանակը խախտում է զինադադարը և մարտերը վերսկսվում են։ Օգոստոսի կեսերին հայերը զորք հավաքեցին որ գրավեն Ֆուզուլիի և Ջաբրայիլի շրջանները, որոնք գտնվում են ԼՂԻՄ -ից հարավ և Ադրբեջանի վերահսկողության տակ էին։ Ադրբեջանը մեղադրում էր հայկական կողմին գյուղերի ռմբակոծման մեջ, մինչդեռ հայկական կողմը հերքում էր դա՝ պնդելով, որ նրանք «պաշտպանում են անկլավի հարավային սահմանը ադրբեջանական հարձակումներից»։ Երկու դեպքում էլ հայկական բանակը մտավ հարավային շրջաններ և առաջ շարժվեց դեպի Իրանի սահման։ Ծանր զրահատեխնիկայի աջակցությամբ նրանք իրենց մինչ սահման գրավելով Վարանդան և Իրանի կառավարությունը մի քանի նախազգուշացումներ արեց նոր հարձակումների դեպքում, բայց նաև ասաց, որ Իրանը կարող է միջնորդ դառնալ նոր բանակցություններում, ինչը ստիպեց նրանցից շատերին տեղահան լինել և ապաստան փնտրել Իրանում։ Օգոստոսի 20-ին արդեն ազատագրված էին Վարանդան, Ջրականը և Կովսականը[2]։

    Աֆղանցի մոջահեդները (Հեզբ ի Իսլամի ահաբեկչական խմբից) մասնակցել էին պատերազմական գործողություններում ադրբեջանական բանակի կողմին։

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. Sonni, Efron (1993 թ․ հուլիսի 25). «Armenians hand Azerbaijanis major loss». The Montreal Gazette. էջ B1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
    2. The New York Times Company.