Նոր կյանք (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Նոր կյանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ԳյուղապետԳարիկ Սարգսյան
Հիմնադրված է1946 թ.
ԲԾՄ850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2291 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նոր կյանք (Արարատի մարզ) (Հայաստան)##
Նոր կյանք (Արարատի մարզ) (Հայաստան)

Նոր Կյանք[2], գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 8 կմ հարավ, մարզկենտրոնից` 8 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1946 թվականին Իրանից, Խոյ, Սալմաստ գավառների գյուղերից ներգաղթած հայերի կողմից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -4°C աստիճան։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26°C, իսկ առավելագույնը՝ +42°C է։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Նոր Կյանքի մշտական բնակչությունը կազմել է 2291, առկա բնակչությունը՝ 1906 մարդ[3]։ Նոր Կյանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև

Տարի Բնակչություն
1959 957 մարդ [4]
1970 1636 մարդ [4]
1979 1737 մարդ [4]
1989 2278 մարդ [4]
2001 2516 մարդ [4]
2011 2291 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 820 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստի բաժանմունք։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 403 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 122 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ՝ համապատասխանաբար կազմելով 52 հա և 70 հա։ Գյուղում բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։

Համայնքում 2010 թվականին ստեղծվել է «ԱՄՔՈՐ» կազմակերպության հովանավորությամբ գյուղատնտեսական կոոպերատիվը, որն իր մեջ ընդգրկել է 69 ֆերմերային տնտեսություն և շուրջ 55 հա հողատարածք։ Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]