Երևանի արձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սասունցի Դավիթ» Երվանդ Քոչար

Երևանի արձաններ ցուցակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում և հրապարակներում տեղադրված առանձին ծավալային ստեղծագործությունները[1][2][3]։ Ցուցակում չկան առանձին հուշահամալիրների մաս կազմող արձաններ և գերեզմաններում ու պանթեոններում տեղադրված հուշարձաններ, հուշարձան աղբյուրներ, հուշատախտակներ և խաչքարեր։

Ականավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր անձանց հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Շահումյան - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։
  2. Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
  3. Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է[4], ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր[5]։
  4. Հովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ
  5. Ալեքսանդր Սպենդիարյան - բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
  1. Սայաթ-Նովա - մարմար, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Էդուարդ Սարապյան։ Տեղադրվել է 1963 թվականին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
  2. Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Գրիգոր Բադալյանն է։ Տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի դիմաց։
  3. Մովսես Խորենացի - բազալտ, հեղինակը Երեմ Վարդանյանն է։ Տեղադրվել է 1965 թվականին Մատենադարանի դիմաց։
  4. Միքայել Նալբանդյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։
  5. Ավետիք Իսահակյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ Լիպարիտ Մադոյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։
  1. Մեսրոպ Մաշտոց - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։
  2. Մխիթար Գոշ - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մոտ։
  3. Ալեքսանդր Թամանյան - բազալտ և գրանիտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ Սպարտակ Պետրոսյան։ Տեղադրվել է 1974 թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։
  4. Ալեքսանդր Գրիբոյեդով - բազալտ և գրանիտ, հեղինակը Հովհաննես Բեջանյանն է, ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյան։ Տեղադրվել է 1974 թվականին Օղակաձև զբոսայգու ստորին մասում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Այրարատ կինոթատրոնի դիմաց։
  5. Եղիշե Չարենց - կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1985 թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։
  6. Առնո Բաբաջանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Դավիթ Բեջանյանն է, ճարտարապետ Լևոն Իգիթյան։ Տեղադրվել է 2003 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։
  1. Մարտիրոս Սարյան - մարմար, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան։ Տեղադրվել է 1986 թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
  2. Հակոբ Մեղապարտ - գրանիտ, հեղինակը Խաչատուր Իսկանդարյանն է։ Տեղադրվել է 1987 թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։
  3. Արմեն Տիգրանյան - բազալտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Տեղադրվել է 1987 թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։
  4. Կոմիտաս - բրոնզ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի դիմաց։
  5. Վիլյամ Սարոյան - բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբեն Հասրաթյանն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է 2008 թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։

Սուրեն Սպանդարյան - բրոնզ, հեղինակը Թադևոս Գևորգյանն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է 1990 թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։

  1. Մովսես Խորենացի - տուֆ, հեղինակը Ա. Պողոսյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
  2. Արամ Խաչատրյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետ՝ Ռոմիկ Մարտիրոսյան։ Տեղադրվել է 1999 թվականին Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց։
  3. Ալեքսանդր Մյասնիկյան - հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1980 թվականին Կոմայգու (այժմ՝ Անգլիական) և Մանկական այգիների միջև։
  4. Գևորգ Էմին - բրոնզ, հեղինակը Աշոտ Արամյանն է։ Տեղադրվել է 2010 թվականին Սիրահարների այգում։
  1. Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև - բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է 2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։
  2. Հովհաննես Այվազովսկի - բրոնզ և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Տեղադրվել է 2003 թվականին Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
  3. Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Արամ Ղարիբյանն է։ Տեղադրվել է 1999 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
  1. Դավիթ Անհաղթ - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերժ Մեհրաբյանն է, ճարտարապետն Է. Սաֆարյան։ Տեղադրվել է 1985 թվականին Երևանի Նոր Զեյթուն վարչական շրջանում։
  2. Վահան Թեքեյան - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1990 թվականին Երևանի համար 92 միջնակարգ դպրոցի բակում։
  3. Վահան Տերյան - բազալտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետն է Համլետ Խաչատրյանը։ Տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։

Հեծյալների արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սասունցի Դավիթ - կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին[6]։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի։ Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա։ Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը։ Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է[7]։ Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում՝ դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը[8]։
  2. Վարդան Մամիկոնյան - կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան։ Տեղադրվել է 1975 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց։ Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է[9]։
  3. Գայ (Հայկ Բժշկյանց) - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյան։ Տեղադրվել է 1977 թվականին Նորքի առաջին զանգվածում։
  4. Անդրանիկ Օզանյան - բրոնզ և բազալտ, հեղինակը Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան։ Տեղադրվել է 2002 թվականին Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց։
  5. Հովհաննես Բաղրամյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Էդուարդ Արևշատյան։ Տեղադրվել է 2003 թվականին Բաղրամյան փողոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։

Կիսանդրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տիգրան Պետրոսյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1989 թվականին Օղակաձև այգում՝ Շախմատի տան դիմաց։
  2. Անդրեյ Սախարով - կոփածո պղինձ, բազալտ, հեղինակը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան։ Տեղադրվել է 2001 թվականին Անդրեյ Սախարովի հրապարակում։
  3. Սայաթ-Նովա - բրոնզ, հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանն է։ Տեղադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում, Սայաթ Նովա ռեստորանային համալիրի դիմաց։
  4. Մաքսիմ Գորկի - բրոնզ, տեղադրված է Լևոն Շանթի դպրոցի (նախկինում Մաքսիմ Գորկու անվան դպրոց) առաջ։
  1. Նար-Դոս - բազալտ, հեղինակը Սամվել Մանասյանն է։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 14 դպրոցի դիմաց։
  2. Հունան Ավետիսյան - բրոնզ, բազալտ, հեղինակը Թերեզա Միրզոյանն է, ճարտարապետ՝ Է. Սարապյան։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 74 դպրոցի դիմաց։
  3. Լևոն Օրբելի - բազալտ, հեղինակը Գաբրիել Եփրեմյանն է։ Տեղադրվել է 1972 թվականին Ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում։
  4. Վահան Տերյան - մարմար, հեղինակը Արշամ Շահինյանն է։ Տեղադրվել է 1964 թվականին № 60 դպրոցի առջև։
  5. Ալեքսանդր Շիրվանզադե - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆ. Դարբինյանը։ Տեղադրվել է 1958 թվականին № 20 դպրոցի առջև։
  6. Դանիել Վարուժան - տուֆ, հեղինակը Ա. Ավետիսյանն է։ Տեղադրվել է 2003 թվականին Վարուժան թաղամասում։

Հայոց արքաների արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգիշտի Ա - տուֆ և բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Էդվարդ Բասրոյան։ Տեղադրվել է 2002 թվականին Էրեբունի հրապարակում, Էրեբունի թանգարանի շենքի դիմաց։
  2. Տիգրան Մեծ - մարմար և գրանիտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Ռազմիկ Օհանյանը։ Տեղադրվել է 2004 թվականին Նոր Նորքի երկրորդ զանգվածում, վիշապների այգու հարևանությամբ։
  3. Տրդատ Ա - տուֆ, հեղինակը Ռաֆիկ Սարգսյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։

Թեմատիկ արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդանիշ արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մայր Հայաստան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1967 թվականին Երևանում Հաղթանակի այգում։ Երևանի ամենաբարձր արձանն է։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի, նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։ Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։
  2. Մայրություն - բազալտ, քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան։ Տեղադրվել է 2004 թվականին, Զորավար Անդրանիկի պողոտայում։
  3. Սպասում - բրոնզ և գրանիտ, հեղինակը Ստեփան Թարյանն է։ Ստեղծվել է 1947 թվականին, տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։
  1. Զարթոնք - մարմար և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Տեղադրվել է 2001 թվականին Փավստոս Բուզանդի փողոցում։
  2. Մելամաղձություն - բրոնզ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետ Աշոտ Կարապետյան։ Ստեղծվել է 1959 թվականին, տեղադրվել է 2003-ին Փավստոս Բուզանդի փողոցում՝ «ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոնի շենքի դիմաց։
  3. Մեղեդի - ալյումին և գրանիտ, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։ Տեղադրվել է 1965 Թատերական հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։

Առասպելական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահագն Վիշապաքաղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1969 թվականին Մաշտոցի պողոտայում, այժմ Ծովակալ Իսակովի պողոտայում է։
  2. Հայկ Նահապետ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում։
  3. Տորք Անգեղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1982 թվականին Երևանում Նոր Նորքի երկրորդ և չորրորդ զանգվածների միջև։
  4. «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան - տրավերտին, հեղինակը՝ Վիգեն Ավետիս։ Տեղադրվել է 2008 թվականին Երևանում Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց։

Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քրիստոսի ձեռքեր - մարմար, Կարրարա քաղաքի նվերն է։ Տեղադրվել է 1967 թվականին Օղակաձև այգում, այժմ մետրոյի Երիտասարդական կայարանի և Իսահակյանի արձանի մոտ։ Խորհրդային տարիներին հայտնի էին, որպես «Բարեկամության ձեռքեր»[10]։
  2. Աղոթողը - տուֆ, քանդակագործը Ե. Հունանյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։
  3. Նոյյան տապանը Արարատ լեռան վրա - տուֆ, քանդակագործ՝ Գ. Ղազարյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
  4. Տիրամոր արցունքը - տուֆ, քանդակագործ՝ Բ. Սարգսյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
  5. Ավետում - տուֆ, քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան։ Տեղադրվել է 2000 թվականին, Շերամի փողոցում։
  1. Նոյ - պղինձ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Տեղադրվել է 2000 թվականին, ՀՀ նախագահի նստավայրի առաջ։ 2011-ին տեղափոխվել է շենքի հետնամաս։
  2. Սուրբ ընտանիք - պղինձ, քանդակագործ՝ Գևորգ Գևորգյան։ Տեղադրվել է 1987 թվականին, Ավան-Առինջի շուկայամերձ հրապարակում։
  3. Խորհրդավոր ընթրիք - տուֆ, քանդակագործ՝ Ա. Բաբայան։ Տեղադրվել է 2003։
  4. Տրդատի մկրտությունը Գրիգոր Լուսավորչի կողմից - տուֆ, քանդակագործ՝ Յուրիկ Սամվելյան։ Տեղադրվել է 2003 թվականին։

Գրական և կինոյի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պեպո - բազալտ, հեղինակը Գրիգոր Ահարոնյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մոտ՝ Անգլիական այգում[11]։
  2. Տղամարդիկ - բրոնզ, պատկերված են Էդմոնդ Քեոսայանի նույնանուն կինոնկարի հերոսները՝ Վազգենը, Արամը, Սաքոն և Սուրենը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը։ Տեղադրվել է 2007 թվականին Մարտիրոս Սարյանի այգում, «Կոզիրյոկ» սրճարանի հարևանությամբ, որտեղ և ծավալվում են ֆիլմի հիմնական գործողությունները։ Նվիրված է Էդմոնդ Քեոսայանի 70 և կինոնկարի 35-ամյակներին[12]։
  3. «Անուշ և Սարո» - բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում։

Այլ թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարաբալա - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տեղափոխվեց Երվանդ Քոչարի փողոց։ Այժմ կրկին Աբովյան փողոցում է։
  2. «Հռոմեացի զինվոր» - բրոնզ, հեղինակը Ֆեռնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2005 թվականին Կասկադ համալիրի տարածքում։
  3. «Կատու» - բրոնզ, հեղինակը Ֆեռնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2002 թվականին Կասկադ համալիրի տարածքում։
  4. Ղարաբաղցի կինը - կոփածո պղինձ, հեղինակը Դավիթ Երևանցին է։ Տեղադրվել է 1985 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Տերյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում։ Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով[13]։

Հանված արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Լենին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Լևոն Վարդանյան։ Տեղադրվել է 1940 թվականին Երևանում Լենինի հրապարակում (այժմ Հանրապետության հրապարակ), հանվել է Հայաստանի Հանրապետության օրոք 1991 թվականին։
  2. Իոսիֆ Ստալին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1950 թվականին Երևանում Հաղթանակի զբոսայգում, հանվել է 1962 թվականին։ Առանց պատվանդանի արձանի բարձրությունը 17 մետր էր։
  3. Մեշադի Ազիզբեկով - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։ Տեղադրվել է 1932 թվականին Երևանում Մեշադի Ազիզբեկովի անվան հրապարակում, հանվել է 1988 թվականին։
  4. Ղուկաս Ղուկասյան - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Հայկ Ասատրյան։ Տեղադրվել է 1935 թվականին Աբովյան փողոցի վրա՝ Երևանի պետական համալսարանի դիմաց, պայթեցվել է 1990 թվականին։
  5. Բանվոր - կոփածո պղինձ, հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է 1980 թվականին, հանվել է 1990-ական թվականներին։
  1. Խաղաղության աղավնի - բրոնզ, հեղինակը Հակոբ Իշխանյանն է, տեղադրվել է 1974 թվականին Նոր Նորքի առաջին զանգվածում, Գայի պողոտայյում, Գայի արձանից փոքր-ինչ ներքև, հանվել է 1990-ական թվականներին։
  2. Ադամ ու Եվա - տուֆ, քանդակագործը Ս. Ղազարյանն է։ Տեղադրվել է 1980 թվականին Չարենց փողոցի սկզբնամասում։ Հանվել է 2009 թվականին։

Երևանի արձանները ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասունցի Դավթի արձանին անդրադարձել են ԽՍՀՄ և ՀՀ նամականիշերում։
    • Սասունցի Դավթի արձանը Երևանի 2750-ամյակին նվիրված ԽՍՀՄ 1968 թվականի փոստային նամականիշի վրա։
    • Հայ ժողովրդական էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակին նվիրված ՀՀ 2009 թվականի գեղաթերթիկ։
  • Մայր Հայաստան հուշարձանին ՀՀ «Նամականիշ» ընկերությունը անդրադարձել է ոչ մեկ անգամ
    • Մայր Հայաստան հուշարձանը և Հայրենական մեծ պատերազմի բարձրագույն պարգևը՝ Հայրենական մեծ պատերազմի շքանշանը պատկերված են 2010 թվականի փոստային նամականիշի վրա։
    • Հայրենական մեծ պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշ։
  • Անանիա Շիրակացու արձանը պատկերված իր 1400-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշի վրա։
  • Հատված Ղուկաս Չուբարյանի Մեսրոպ Մաշտոց քանդակից հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված 2005 թվականի փոստային նամականիշի վրա։
  • Հայկ Նահապետ, Հայկի (Օրիոն) համաստեղության խորքին ՀՀ 1997 թվականի փոստային նամականիշի վրա։
  • Վահագն վիշապաքաղ, Վահագն (Հերկուլես) համաստեղության խորքին 1997 թվականի փոստային նամականիշի վրա։

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայր Հայաստանը» Երևանի ամենամեծ արձանն է՝ 52 մետր պատվանդանի հետ միասին, քանդակը 22 մետր է։
  • «Երևանի սառը ջուր» արձանը Երևանում ամենափոքրն է։
  • «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է։ Քաշը 3,5 տ է։
  • Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի կայք, Երևանի հուշարձաններ
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները "ՎՄՎ Փրինթ" Երևան 2004 ISBN 99941-920-1-9
  3. Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 978-99930-4-959-3.
  4. 4,0 4,1 Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Երևան 1977
  5. «Աբովյանի արձանի մասին armcamping.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  6. «Սասունցի Դավիթ արձանի մասին armcamping.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  7. Հայաստան ճանապարհորդական հանրագիտարան, Հայկական Խորհրդային Հանրագիտարանաի խմբագրություն, Երևան 1990
  8. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Գայի արձանի մասին armcamping.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  10. Քրիստոսի ձեռքերը Երևանում դարձան Բարեկամության ձեռքեր
  11. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
  12. «armcamping.com կայքում «Տղամարդիկ».արձանախմբի մասին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  13. Պարզ և խորհրդավոր կանանց մարմնավորումը՝ երևանյան քանդակներում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]