Վահագն Վիշապաքաղի հուշարձան (Երևան, Էջմիածնի խճուղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն Վիշապաքաղի հուշարձան (այլ կիրառումներ)
Վահագն Վիշապաքաղի հուշարձան

Վահագն Վիշապաքաղի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.7/10
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Առաջին հիշատակում 1960-ականների վերջեր
Գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում
Բարձրություն 3,5 մ
Քանդակագործ(ներ) Կառլեն Նուրիջանյան
Հիմնադրում 1968
Նյութ դրվագված պղինձ
Շինարարության ավարտ 1968
Ներկա վիճակ կանգուն


Վահագն Վիշապաքաղի հուշարձան, գտնվում է Երևանում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում, տեղադրվել է 1969 թվականին, ներկայիս վայր տեղափոխվել է 2004 թ.։ Ընդգրկված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կառուցված է դրվագված պղնձից, բարձրությունը 3,5 մետր է, քաշը` մոտ 400 կգ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում[2]։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ[3]։

Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։ Եվս մեկը գտնվում է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում (քանդակագործ՝ Վահե Հարությունյան), մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.7/10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոնա Ղազանչյան (1979 թ). «Արձանացված հերոսապատումներ». Սովետական Հայաստան. Թիվ 2: էջ 16, 17.
  2. «Հայրենիքի ձայն», 22 հոկտեմբերի 1969, էջ 8
  3. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]