Վիգեն Ավետիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիգեն Ավետիս
Ծնվել էհունվարի 25, 1968(1968-01-25) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՈւսուցիչԱրա Հարությունյան
Ստեղծագործություն(ներ)Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ և Հայոց մայր
Մասնագիտությունքանդակագործ

Վիգեն Ավետիս (Ավետիսյան) (հունվարի 25, 1968, Երևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1993 թթ. Արա Հարությունյանի արվեստանոցում եղել է քանդակագործի օգնական։ 1989-1993 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև՝ 1995-1997 թթ. ուսումը շարունակել է Լեհաստանի Պոզնան, իսկ 1998-2005 թթ.` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում։

1998 թվականից բնակվում և ստեղծագործում է Ֆլորենցիայում։

2008 թվականից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, 2009 թվականից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ։ 2006 թ. դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007 թվականից՝ Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։

2002 թ. արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։

2008 թ. «Ծովինար» արձանախմբի իրականացման կապակցությամբ արժանացել է Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։

2011 և 2012 թթ. կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները[1][2]

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]