Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ (շատրվան-հուշարձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ

«Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Արաբկիր
Առաջին հիշատակում 1998
Գտնվում է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց
Քանդակագործ(ներ) Վիգեն Ավետիս
Հիմնադրում 2008
Նյութ տրավերտին
Շինարարության ավարտ 2008, սեպտեմբերի 4
Ներկա վիճակ կանգուն


«Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան, գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց, տեղադրվել է 2008 թվականին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է տրավերտինից։

Ամբողջ շատրվանախումբը խորհրդանշում է ծովը, որից դուրս բխած աղբյուրի կենաց ջրից հղիացել է Ծովինարը։ Շատրվանախմբում 15 շատրվան է ցայտում, առյուծները պահապաններն են։ Շատրվանն ունի իտալական լուծում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 4-ին, որին ներկա են եղել Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը, հուշարձանի հեղինակ, իտալաբնակ Վիգեն Ավետիսը, արվեստագետներ, երևանցիներ։

Հեղինակը շատրվան-հուշարձանը նվիրել է իր ծնողներին և ուսուցչին՝ քանդակագործ Արա Հարությունյանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]