Հայոց մայր (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հայոց մայր (հուշարձան)
Գտնվում էԻտալիա Ֆլորենցիա
Կառուցվել է2014
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էՔանդակագործ՝ Վիգեն Ավետիս

«Հայոց մայր» հուշարձան (իտալ.՝ La Madre del'Armenia) բրոնզաձույլ հուշակոթող, որը տեղադրվել է Ֆլորենցիայի Գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ և ցուցադրվելու է եվրոպական մի շարք քաղաքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայոց մայր» հուշարձանը նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Հուշարձանը ցուցադրվել է Ֆլորենցիայում, Սիենայում, եվրոպական մի շարք քաղաքներում՝ Մարսելում, Փարիզում, Բրյուսելում, Ժնևում, Կոպենհագենում։ 2015 թվականի ապրիլ ամսին հուշարձանը ցուցադրվել է Վատիկանում, որտեղ Հռոմի պապը պատարագ է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[1][2]։

«Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում և ուղղություն է ցույց տալիս իր չորս զավակներին։ Մոր թիկնոցը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը՝ իր եկեղեցիներով։ Մոր ուսերը նման են Արարատ լեռանը։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութը՝ բրոնզ
  • Չափերը՝ 250 X 250 X 100 սմ

Մեջբերումներ հուշակոթողի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png «Առաջին իսկ հայացքից «Հայոց մայրը», որը հոգածությամբ պաշտպանում է իր զավակներին, մեզ է ներկայանում մինչև սրտի խորքը հասնող ամենաթափանց նրբությամբ։ Նա գրեթե հրաշագեղ ու ինքնաբավ մի Տիրամայր է։ Դարերի ճամփան անցած ոսկեփայլ մի ամպ, որի հայացքում վեհաշուք լեռներն են ու կորած գյուղերը, և որն այժմ գնում է իր խնամքը բաշխելու բազմահոգս արարածներին։ Այս լուսավոր Մայրը Ողորմածության մի աստղ է, որի մարմինը չարչրկվել է իր զավակների նկատմամբ իրագործված ջարդի անսահման տանջանքից։ Պատճառը 1915 թվականին մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումն է։ Սակայն Մոր մեջ գերիշխում է նաև Աստվածային նախախնամությունը, որ սնում է կյանքի փորձություններ դիմագրավելու նրա կարողությունը։ Նա Գթասրտության Մայր է։ Կենսուրախ ու կենդանի ներկայություն նահատակ մի Ժողովրդից սերող կնոջ մի տեսակի, որի սիրտն ու ձեռքերը բացվել են, որպեսզի փրկություն շնորհեն սարսափելի կոտորածից։ Այսուհանդերձ, հայ Արվեստագետ Վիգեն Ավետիսի այս գլուխգործոցի մեջ որևէ նշույլ անգամ չկա այն ճչացող ցավից, որն ուղեկցել է այս փառահեղ Ժողովրդին։ Վարպետը քրիստոնեաբար շրջանցել է ցասումի, սարսափի և հակառակորդից վրեժխնդիր լինելու կատեգորիաները՝ հոգու անզուգական հզորությամբ մեկնաբանելով սեփական ժողովրդի զգայունությունն ու բնույթը, որ կայանում է վիրավորանքի և ջարդի դիմաց Սիրո քաղաքակրթությամբ հատուցելու մեջ։
- Մասսիմո Լիպպի[3]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]