Լևոն Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Վարդանյան (այլ կիրառումներ)
Լևոն Վարդանյան
Ծնվել էմայիսի 6, 1948(1948-05-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 21, 2013(2013-02-21) (64 տարեկանում)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
ԱշխատավայրՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Լևոն Սուրենի Վարդանյան (մայիսի 6, 1948(1948-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2013(2013-02-21), Երևան, Հայաստան[1]), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1976 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում։

Ստեղծագործում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։

Մասնակցել է համամիութենական միջազգային սիմպոզիումների և բիենալեների (1992 թ., 1994 թ., 1998 թ., Ռավեննա)[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ձևերի քանդակները գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում (Երևան), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), գեղարվեստի թանգարանում (Վանաձոր), փայտարվեստի թանգարանում (Երևան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Լևոն Վարդանյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-05-06 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005