Փառք աշխատանքին (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փառք աշխատանքին
Banvor.jpg
Բանվորի արձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ապամոնտաժված
Համայնք Շենգավիթ
Առաջին հիշատակում 1982
Բարձրություն 11 մ
Քանդակագործ(ներ) Արա Հարությունյան
Նյութ թուջ
Շինարարության ավարտ 1982
Ներկա վիճակ ապամոնտաժվել և մասնատվել է



Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով[1][2]), հուշարձան, որ գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի աշխատանքներից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառք աշխատանքին հուշարձանը Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։ Բացվել է 1982 թ. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում[3]։

Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը[4] և անգամ արձանի ապամոնտաժումից հետո շարունակվում է կոչվել այդպես։

Թուջե արձանը, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ։

1997 թվականին 11-մետրանոց արձանը, որ ժողովրդի շրջանում ավելի հայտնի էր որպես «բանվորի արձան», ապամոնտաժվեց և մասնատվեց։ Ստեղծագործության վերջնական ճակատագիրը մինչև օրս հայտնի չէ[4]։

Արա Հարությունյանը պատահական է իմացել արձանի ապամոնտաժման և ոչնչացման մասին լուրը և չի հասցրել ոչինչ ձեռնարկել։ Հետագայում այս հանգամանքը ծանր է անդրադարձել նրա առողջության վրա։

Խորհրդային կարգերի տապալումից և Հայաստանի անկախացումից հետո մարդկանց շրջանում ձևավորված հակակրանքը դեպի կոմունիստական որակվող գրեթե ցանկացած բանի նկատմամբ հանգեցրեց մշակութային բազմաթիվ հուշարձանների, այդ թվում նաև Բանվորի արձանի ոչնչացմանը։

2004 թ․ բանվորի արձանի տապալումից և անհետացումից 7 տարի անց մի խումբ մարդիկ սկսեցին փնտրել այն։ Որոշ ժամանակ անց մասնատված արձանը գտնվեց Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, դրանից հետո չպարզված հանգամանքներում արձանի մասերը տեղափոխվել էին մասնավոր տարածք։ Ամբողջական արձանից պահպանվել են իրարից անջատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։

2011 թ․ «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորումը Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից պատին փակցրեց արձանի պաստառը՝ փորձելով այդկերպ մարդկանց հիշողության մեջ պահպանել Բանվորի արձանը[5]։

2022 թ․ հունիսի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բանվորի արձանը․ Post Scriptum» ցուցահանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեց արձանի գլուխն ու բռունցքը[6]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Հարությունյանը, անդրադառնալով արձանի ոչնչացմանը, ասել է հետևյալը.

Aquote1.png Ավաղ, մեր հանրությունը և նրա այսօրվա ղեկավարները չհասկացան, որ մեր օրերի Բանվորի արձանը իր ժամանակից մի քանի տասնամյակ առաջ էր[7]։ Aquote2.png


ХХ դարի ականվոր արվեստաբան Վ. Ցելտները գրել է.

Aquote1.png Քանդակագործը մարմնավորել է իր համար ամենից գրավիչ հերոսական կերպարը, ընդ որում, պահպանելով կյանքի ընթացքում որդեգրած հավատարմությունը կենսական ճշմարտացիությունների նկատմամբ։ Հազվադեպ է նրան հաջողվել իմի բերել ներկա ժամանակների բազմաթիվ իրողությունները, որոնք ժամանակակից բանվորի կերպարը դարձրել են առանձնապես հավաստի։ Արձանում, անշուշտ, ամենից գլխավորը դարաշրջանի արտաքին նշանների հավաքակազմն է։ Ինչպես և Ա .Հարությունյանի լավագույն այլ գործերում, ամենաէականն այստեղ արտահայտված է պլաստիկայի լեզվով՝ձևի, ծավալի, զանգվածի լեզվով։ Դա ասես հենց ինքը՝մեր ժամանակն է, նրա շարժումը՝ արտահայտված բանվորական վստահ երթով[8]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բանվորի արձան:
  2. «Տապալվածները։»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-22-ին։ Վերցված է 2018-05-21 
  3. Р.Аболина. Скульптура Арутюняна.- Творчество, 1963, №9
  4. 4,0 4,1 Памятник рабочему «Слава труду». 1982
  5. 25 տարի անց «Բանվորի արձանը» կրկին ցուցադրվում է
  6. «Բանվորի արձանը» քանդակը նոր շունչ է ստացել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությամբ
  7. Б. Мкртчян. Визитные карточки города.- Неделя, 1966, №12
  8. В. Цельтнер. Мир искусства Ара Арутюняна.- Искусство, 1983, №12

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]