Սերժ Մեհրաբյան
Արտաքին տեսք
Սերժ Մեհրաբյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 2015 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957) |
Ստեղծագործություն(ներ) | Գրիգոր Նարեկացու հուշարձան, Դավիթ Անհաղթի հուշարձան և Տիրամայրը մանկան հետ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Serge Mehrabian Վիքիպահեստում |
Սերժ Վահանի Մեհրաբյան (հոկտեմբերի 8, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 2015), հայ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։
Հեղինակ է մոնումենտալ հուշարձանների։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերածնունդ, 1969 թվական, կոփածո ալյումին (Իջևան)
- Զինվոր-շինարար, երկաթ, 1970 թվական (Պրիոզերսկ, Ղազախստան)
- Հայրենական պատերազմում զոհված զինվորների հիշատակին, ձուլածո ալյումին, 1974 թվական (Դիլիջան)
- Իջևանի «Մայր Հայաստան» արձան, 1971 թվական
- Դավիթ Անհաղթի հուշարձանը, բրոնզ, գրանիտ, 1985 թվական (Երևան)
- Գրիգոր Նարեկացու հուշարձանը, բրոնզ, 2002 թվական, (Երևան)
- Տիրամայր, բազալտ, 2004 թվական (Երևան)[2]
- Կիմ Երիցյանի դիմաքանդակ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գրիգոր Նարեկացու հուշարձանը Երևանում, հեղինակ՝ Սերժ Մեհրաբյան
-
Դավիթ Անհաղթի հուշարձանը Երևանում, հեղինակ՝ Սերժ Մեհրաբյան
-
Տիրամայր (Մայրություն), գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Զ. Անդրանիկ փողոցին հարակից տարածքում, թ. 19 պոլիկլինիկայի հարևանությամբ
-
Սերժ Մեհրաբյանը Տիրամայր (Մայրություն) քանդակի մոտ, («Տիրամոր» մարմարե տարբերակը քանդակագործի արվեստանոցի առջև)
-
«Թռչունը ափում», գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում
-
Իջևանի «Մայր Հայաստան» արձանը