Նորարար փորձառական արվեստի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ) (անգլ.՝ Armenian Center for Contemporary Experimental Art (NPAK)), ժամանակակից արվեստի կենտրոն, փորձարարական և հանրային տարածք, որ նպաստում է արվեստագետների միջև փորձի փոխանակմանը և Հայաստանում արտիստական և մշակութային միջավայրի ձևավորմանը։

Նպատակներ և առաջնահերթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խրախուսել հայ նորարար արտիստների ազատ ստեղծագործականությունն ու արտահայտման հնարավորությունը
  • Հովանավորել և աջակցել արվեստի բնագավառում նոր հորիզոնների ձգտմանը և նվաճմանը
  • Խրախուսել երիտասարդ, նոր արտիստների հայտնաբերումը և ապահովել նրանց տաղանդի դրսևորման հնարավորությունը
  • Ստեղծել հնարավորություն փորձառական արվեստը ներկայացնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան հարթակներում
  • Հակազդել արվեստի շուկայականացմանը՝ շուկայական չափանիշները փոխարինելով ինտելեկտուալ և ստեղծագործական առաջնահերթություններով
  • Ստեղծել համագործակցություն Սփյուռքի և Հայաստանի արվեստի համայնքների միջև՝ հայկական արվեստի և գրականության զարգացման ու հովանավորության նպատակով

ՆՓԱԿ-ը ներկայացնում է

  • Ժամանակակից փորձառական արվեստ և գրականություն
  • Փորձառական թատրոն, կինո, վիդեո-արվեստ և երաժշտություն
  • Ցուցահանդեսների, փառատոների, քննարկումների, հրապարակումների և կինոդիտումների կազմակերպում

Կենտրոնը գտնվում է Երևանի Փավստոս Բուզանդի 1/3 հասցեում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]