Արթուր Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Գևորգյան
Ronda Rousey (7).JPG
Գևորգյանը (ձախից երկրորդը) UFC կանանց նախկին կիսածանրքաշային չեմպիոն Ռոնդա Ռոուզիի հետ
Ծնվել էապրիլի 1, 1975(1975-04-01) (45 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունբռնցքամարտիկ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արթուր Սամվելի Գևորգյան (ծնվ.` ապրիլի 1, 1975 թ., Երևան), Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, նախկին թեթևքաշային բռնցքամարտիկ և Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար։ Հանդես է եկել 1996 թ.-ի Ատլանտայի և 2000 թ-ի Սիդնեյի օլիմպիական խաղերում։

Հետախուզվում է ապօրինի հարստանալու մեղադրանքով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Դավիթաշենի Թիվ 189 միջնակարգ դպրոցը (այժմ` ավագ դպրոց)։

1987 թվականից զբաղվել է բռնցքամարտով։ 1989 թ. դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։ 1991 թ. ընդունվել է «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 1994-1996 թթ. ծառայել է հայկական բանակում։ 1996 թ-ին ընդունվել և 2000 թ-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1998 թ. անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։ Այնուհետեւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի <<միջազգային հարաբերություններ>> ֆակուլտետի մագիստրատուրան։

1996 թվականին Ատլանտայում կայացած 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղը՝ հանդիպումներից մեկում պարտություն կրելով Ֆլոյդ Մեյվեդերի կողմից, ով ներկա պահին հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարզիկը։ Ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։ 1998 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ 2000 թ. մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին։ 1995-2002 թթ. դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում։ 2005-2008 թթ. եղել է Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ։ 2008 թ. մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար։ 2009 թ-ի հունիսի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

ՀՀԿ խորհրդի անդամ է եղել, Դավթաշեն համայնքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։

2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 եւ 2017թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։

2012թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։ 2014թ. պարգեւատրվել է ԱԺ Պատվո մեդալով՝ հայկական սպորտի զարգացման և բարգավաճման գործում ունեցած ավանդի համար:

Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գևորգյանը 2020 թվականի ապրիլին ներգրավվել է որպես մեղադրյալ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համարր։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]