Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գևորգյան (այլ կիրառումներ)
Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց
Տեսակավագ դպրոց
Կարգախոս«Դարերդ հայերեն են գալու»[1]
Հիմնադրված է1987
Անվանված էՍամվել Գևորգյան
ՏնօրենՍերգեյ Պետրոսյան (1987-2017)[1]
Ռիմա Դավթյան (2017-այժմ)
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԴավթաշեն
ՀասցեՀայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 1-ին թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող.հեռ.010369220
Կայքyerevan189.schoolsite.am
1999 թվականի Սեպտեմբերի 1-ի միջոցառման ժամանակ

Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց [2], հանրակրթական դպրոց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասում։ Կրում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ՀՀ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար Սամվել Պետրոսի Գևորգյանի անունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1987 թվականին՝ որպես միջնակարգ դպրոց։ Դպրոցի նախասրահի որմնանկարի հեղինակն է Տիգրան Թոքմաջյանը[1]։ Հետագայում ստացել է Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Պետրոսի Գևորգյանի անունը[3]։

ՀՀ կառավարության որոշմամբ 2009 թվականին ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ[2]։ Ներկայումս դպրոցում գործում են «Բնագիտամաթեմատիկական» և «Հումանիտար» հոսքերը։ «Բնագիտամաթեմատիկական» հոսքի մէջ մտնում են «Տնտեսագիտական», «Բնագիտական» եւ «Ֆիզմաթ» ենթահոսքերը, իսկ «Հումանիտար» հոսքում՝ «Լեզուաբանական», «Պատմաիրաւագիտական» ենթահոսքերը։

Գույք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարան
  • Համակարգչային երեք դասասենյակ
  • Էլեկտրոնային չորս գրատախտակ
  • Դահլիճ
  • երկու սպորտդահլիճ[1]

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանվել Ավետիսյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի նախկին բաժնի պետ[4]
  • Արթուր Գևորգյան, նախկին բռնցքամարտիկ, ԱԺ պատգամավոր (մինչև 2018թ.)
  • Ռուսլան Բաղդասարյան, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար (մինչև 2019թ.)[5]
  • Գոհար Սիմոնյան, դպրոցի միակ մեդալակիր, տնտեսագիտության թեկնածու, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ, Ռիսկերի կառավարման վարչության պետ, ԵՊՀ, ԲԿԴ-ի դասախոս[փա՞ստ]
  • Դիանա Գրիգորյան, հեռուստամեկնաբան
  • Վահե Զիրոյան, դերասան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Սամվել Գևորգյանի անվան Երևանի թիվ 189 ավագ դպրոց».
  2. 2,0 2,1 ՀՀ կառավարության՝ «Ավագ եվ հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» 2010 թվականի մայիսի 6-ի n 575-ն որոշում
  3. «ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ԲՈՒՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ». «ԵՊՀ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  4. https://armenpress.am/arm/news/1017775.html
  5. «Ռ. Բաղդասարյանն այցելեց իր հարազատ դպրոցը». «Դավթաշեն վարչական կենտրոն». 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]