Ռուսլան Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսլան Բաղդասարյան
Ruslan Baghdasaryan.jpg
Ծնվել էհունիսի 28, 1980(1980-06-28) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, կառավարիչ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Ռուսլան Շահենի Բաղդասարյան (հունիսի 28, 1980(1980-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), [1] Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1997 թթ.-ին ընդունվել և ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։

2001 թ.-ին ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։

2015 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը, շնորհվել է կառավարման մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ.-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ և գործունեություն է ծավալել ավագանու կազմում մինչև 2005 թ.։ 2005-2006 թթ. եղել է Դավթաշենի թաղապետի տեղակալ։ 2006-2007 թթ. եղել է Դավթաշենի թաղապետի խորհրդական։ 2008 թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ։ 2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Ավագանու կազմում գործունեություն է ծավալել մինչև 2012 թ.։ 2010-2012 թթ. աշխատել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Սկզբում՝ որպես Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ, այնուհետև՝ որպես Արաբկիր սպասարկման գրասենյակի պետի տեղակալ։

2012 թ.-ի մայիսի 22-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.

  • ՀՀ Նախագահի կողմից` «Անանիա Շիրակացի» մեդալով (2016 թ.):
  • ՀՀ Երևանի քաղաքապետի կողմից՝ Ոսկե մեդալով (2015 թ.)
  • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2015 թ.)
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալով (2015 թ.)
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով (2014 թ.)
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «ԵԿՄ» մեդալով (2013 թ.)
  • ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով (2011 թ.)
  • 2014, 2015 թթ.-ին արժանացել է «Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար» անվանակոչմանը Համազգային վստահություն խորհրդի կողմից[3][4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 3 դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրություն, [https://www.yerevan.am/am/districts/davtashen/
  2. Նշանակում [http://www.lragir.am/index/arm/0/country/view/65517 "Դավթաշենը նոր թաղապետ ունի"], lragir.am, 22.05.12.
  3. «Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար»- Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյան, [https://www.youtube.com/watch?v=TfEdA7z5mz4 "«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» "], «Համազգային վստահություն» խորհուրդ, 9 окт. 2014 г.
  4. Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը արժանացել է «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակոչմանը,"«Տարվա վարչական շրջանի ղեկավար» ", Գործարար ձեռագիր, 20 окт. 2015 г.