Քրիստինե Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:04, 19 Նոյեմբերի 2023 տարբերակ, VardanMn (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քրիստինե Մարտինի Վարդանյան
Ծնվել է1993 թվականի հոկտեմբերի 23
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
ԿուսակցությունՀՅԴ

Քրիստինե Մարտինի Վարդանյան (հոկտեմբերի 23, 1993(1993-10-23), Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանում: 2015 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ: 2014-2021 թվականներին աշխատել է «ԱՐՄԱԿԱԴ» ՍՊԸ-ում որպես ծրագրերի համակարգող:


Քաղաքական գործունեություն

2018 թվականից ՀՅԴ անդամ է, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ: 2018 թվականի փետրվար-հունիս ամիսներին մասնակցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի եւ Եվրոպական խորհրդարանի վերապատրաստման ծրագրերին: 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ[2]։


Ծանոթագրություններ

  1. «Քրիստինե Վարդանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. ««Ադրբեջանական ախորժակը Արցախով գրգռվել է, եւ դուք չունեք որեւէ ռեսուրս՝ զսպելու դա․ մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենում»․ Քրիստինե Վարդանյան».