Անիպեմզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անիպեմզա
Անիպեմզա գյուղում.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՀարութ Թառլանյան[փա՞ստ]
Մակերես6.7 կմ²
ԲԾՄ1425 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն505[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Անիպեմզա (Հայաստան)##
Անիպեմզա (Հայաստան)

Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Հայաստանի Թալինի, Անիի, Արթիկի Ախուրյանի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 392 մարդ։

Անիպեմզա գյուղի բնակելի շենքերից

Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49 %, կանայք՝ 51 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 53 %, հետաշխատունակներ՝ 15 %։ Ունի 38 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Անիպեմզայի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1931 1959 1972 1979 2001 2004
Բնակիչ 647 2359 529 1119 710 558 349 405

Տնտեսություն

Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ։ Ունի պեմզա ջարդող-տեսակավորող, անդեզիտի փոշի արտադրող գործարան։

Հողային ֆոնդի մոտ 10% հանդիսանում են բնակավայրի հողերը, իսկ արդյունաբերական հողերը՝ 12%։ Պետական նշանակության գյուղատնտեսական հողահանդակներում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրեր՝ կազմելով համայնքի հողային ֆոնդի 72% (477հա)։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ[3]։

Պատմամշակութային կառույցներ

Անիպեմզայի մոտ է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 5-րդ դարում կարմիր տուֆով, ներկայումս կիսավեր է[4]։ Անիպեմզային ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին գտնվում է Անիի ավերակները։

Տես նաև

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 21» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.
  3. http://shirak.mtaes.am/about-communities/588/
  4. http://www.virtualarmenia.am/shirak/bn/p6b28.htm