Jump to content

Վարդաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վարդաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես9.7 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն741[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3024
Վարդաքար (Հայաստան)##
Վարդաքար (Հայաստան)

Վարդաքար, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 15 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։

Բնակչություն

Նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Կարսից և Մուշից։

Վարդաքարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 201 723 829 789 673 768 612 831 646 643

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։

Կրթություն

Գյուղի միակ դպրոցում գործում է բանավեճի ակումբ և անցկացվում են առողջ ապրելակերպի սեմինարներ, որոնք իրականացնում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը։ Նույն կազմակերպությունն էլ վերանորոգել ու վերազինել է դպրոցական ճաշարանն ու այնտեղ ատամնակայան հիմնել։

Պատմամշակութային կառույցներ

Շրջակայքում կան գյուղատեղի, «Սրբի դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 190» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ