Փանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փանիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Փանիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԶվարճաձոր
Մակերես17.8 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3212[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3026
Փանիկ (Հայաստան)##
Փանիկ (Հայաստան)

Փանիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Գեղաձոր գետակի ձախափնյա արգավանդ դաշտում։

Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ հայեր են։

Փանիկ է վերանվանվել 1925 թ.-ին։ Գյուղը ժամանակին եղել է գրչության կենտրոն։

Բնակչություն

1842 թ.-ին Ալաշկերտից մի խումբ հայեր վերաբնակվել են այս գյուղում։

Փանիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 176 1235 1685 1707 1838 2292 2377 3304 2831 2531

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, մեղվաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Օգտակար հանածոներ

Գյուղի մոտակայքում կան բազալտի քարհանքեր։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա Տիրամայր եկեղեցի (1761-1846 թթ.), գյուղից 5 կմ հյուսիս, «Ավերք» կոչվող վայրում, կան անտիկ շրջանի բերդի ավերակներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 201» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ