Արմաշ (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմաշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արմաշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ԳյուղապետՀակոբ Զեյնալյան
Հիմնադրված է1926 թ.
ԲԾՄ830 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2․685 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
ՏեղաբնականունԱրմաշեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0234
Արմաշ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Արմաշ (Արարատի մարզ) (Հայաստան)
Արմաշ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)##
Արմաշ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)

Արմաշ, գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Երևանից 65 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Արտաշատից 30 կմ հեռավորության վրա։ Կոչվել է Կոստանդնուպոլսի մոտ՝ Նիկոմեդիայում գտնվող հայտնի Արմաշի դպրեվանքի անունով։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ։ Գործել է սանիտարական կուլտուրայի թանգարան՝ միակը իր տիպի մեջ Հայաստանի գյուղական բնակավայրերում։

Աշխարհագրական նկարագիրը

Գտնվում է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է. ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից -34։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 28-ից 40 աստիճան, իսկ առավելագույնը՝ 43 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ.-ին Կոստանդնուպոլսից գաղթածների կողմից։

Բնակչություն

Բնակիչների մի մասի նախնիները եկել են Պոլսից։

Ըստ 2011 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2685 մարդ, որից 49.7% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 50.3%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 31%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 13%։ Գյուղն ունի 654 տնտեսություն։

Արմաշի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 324 228 1144 1867 2082 2532 2459

Տնտեսություն

Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1416 հեկտար։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով մոտ 640 հա։ Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 273 հա և 130 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են և օգտագործվում են վարելահողեր, արոտավայրեր (262 հա) և խոտհարքեր (59 հա)[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Վերցված է 2015 Մայիսի 36-ին.
  2. Արմաշի մասին Արարատի մարզպետարանի կայքում