Բաշգյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշգյուղ (այլ կիրառումներ)
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես10.5 կմ²
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն56[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բաշգյուղ (Հայաստան)##
Բաշգյուղ (Հայաստան)

Բաշգյուղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոնից 34 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2020 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1830-ական թթ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և Ալեքսանդրապոլից արևելք ընկած մյուս Բաշգյուղից տարբերվելու համար մինչև 1880-ական թթ կոչվել է նաև Մեծ Բաշգյուղ։ Ունեցել է նաև Բաշգեղ, Բաշգյուղ Երկրորդ, Պաշգյուղ անվանումները։

Կլիմա

Գյուղը գտնվում է մեղմաթեք բարձրադիր լանջին՝ ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թթ տեղափոխվել են Մուշից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 62 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 53%, հետաշխատունակներ՝ 21%։

Բաշգյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1906 1919 1931 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 598 269 420 214 129 113 74 68 76

Տնտեսություն

Բաշգյուղ ունի 12 տնտեսություն։

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), խոտհարքերը (37 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 50 և 630 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բաշգյուղն ունի կանգուն եկեղեցի, մատուռ և ամրոց։

Հասարակական կառույցներ

2014 թ.-ի դրությամբ գյուղն ունի տարրական դպրոց, կապի հանգույց։

Տես նաև

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ