Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Շիրակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.7 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1103[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)##
Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)

Շիրակ (նախկինում՝ Ղոնախռան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղը հիմնադրվել է XVIII դարի վերջերին՝ Կարսի Ենիքեյ, Ջային Մազրա և Ղարախան գյուղերից եկածների կողմից։

Բնակչություն

Շիրակի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 192 1125 1158 1132 847 859 839 548 1081 1065

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Շիրակում են 19-րդ դարի Սբ. Հակոբ եկեղեցին և 19-րդ դարի Սբ. Մինաս մատուռը, ինչպես նաև Սբ. Նշան մատուռը։

Ավանդություն

Պարսիկ բռնավորները այս գյուղից առևանգում են մի գեղեցիկ հայ աղջկա։ Ժամանակ անց լքված աղջիկը վերադառնում է տուն։ Աղբյուրի մոտ նա մի անգամ լսում է պարսիկ զինվորների խոսակցությունը, այն մասին, որ մեծավորի հրամանով իրենցից ամեն մեկը գիշերը պետք է մորթի այն հայ տղամարդուն, ում տանը որ ինքը գիշերելու է։

Պարսկերեն սովորած հայ աղջիկը լսելով այդ, անմիջապես լուր է տալիս գյուղի քյոխվային։ Հավաքվում են գյուղի մեծերը և որոշում պարսիկ զինվորներին տեղավորել այն տներում, ուր մի քանի տղամարդ կա և գիշերով սպանել նրանց։ Այդպես էլ անում են։ Եվ այդ օրվանից գյուղը սկսում է կոչվել Ղոնախռան՝ հյուրասպան[3][4][5][6]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 7-ին.
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)