«Սամվել Ֆարմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 39. Տող 39.


== Ընտանիք ==
== Ընտանիք ==
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ամուսնացած է Լիլիթ Մխիթարյանի հետ, ունի երկու զավակ` Դավիթը և Նարեն։


== Տես նաև ==
== Տես նաև ==

12:58, 28 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Սամվել Ֆարմանյան
Ծնվել էփետրվարի 17, 1978(1978-02-17) (46 տարեկան)
ԾննդավայրՍպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Լունդի համալսարան (2003)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Սամվել Ժորայի Ֆարմանյան (փետրվարի 17, 1978(1978-02-17), Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կրթություն

  • 1995 թ. ոսկե մեդալով ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանի հումանիտար հոսքը[փա՞ստ]:
  • 1999 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը՝ պատմաբանի որակավորմամբ[փա՞ստ]։
  • 2001 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։
  • 2003 թ. գերազանցությամբ ավարտել է Շվեդիայի Լունդի համալսարանի մագիստրատուրան՝ պատմության մագիստրոսի որակավորմամբ։
  • 2004 թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան` ղեկավարությամբ ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, աշխարհահռչակ ճապոնագետ Սերգեյ Արությունովի։ Պատմական գիտությունների թեկնածու։ Հեղինակ է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրության, գիտական և հրապարակախոսական հոդվածների։

Աշխատանքային գործունեություն

  • 2003-2005 թթ. - աշխատել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղում որպես «Քաղաքացիական հասարակություն» և «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող։
  • 2005-2006 թթ. - ԱԺ նախագահի խորհրդական արտաքին քաղաքականության և արտաքին կապերի հարցերով։
  • 2008 թ. ապրիլ-մայիսին - ՀՀ նախագահի ռեֆերենտ։
  • 2008 թ. մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար[2]։
  • 2010 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից[3]։
  • 2010-2012 թթ. աշխատել է որպես ՀՀ հանրային հեռուստաընկերության և ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։
  • 2012 թ. մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Նոր Նորքի N2 ընտրատարածքից:
  • 2017 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով:
  • 2015-2018 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր, 2016 թ. ընտրվել ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:
  • 2011 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

Հասարակական գործունեություն

  • 1998-2001 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհրդի նախագահ։
  • 2006 թ. հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։

Քաղաքական գործունեություն

  • 2007 թ. մայիսի 12-ին մասնակցել է ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 2 ընտրատարածքից։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
  • Ղեկավարում է հայաստանյան պատվիրակությունը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։
  • ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է։
  • Ղեկավարում է Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ պատգամավորական բարեկամության խմբերը։
  • 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից՝ հիմադրելով <<Քառյակ մեդիան>>։

Պարգևներ

  • «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհակալագիր
  • Երախտագիտության մեդալ[4]

Ընտանիք

Ամուսնացած է Լիլիթ Մխիթարյանի հետ, ունի երկու զավակ` Դավիթը և Նարեն։

Տես նաև

Նախորդող
Լևոն Մարտիրոսյան
Միացյալ ազատական ազգային կուսակցության գլխավոր քարտուղար
Սամվել Ֆարմանյան

դեկտեմբեր 2007 թ. - 2010 թ.
Հաջորդող
Արա Հովսեփյան
Նախորդող
Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
Սամվել Ֆարմանյան

20 մայիսի 2008 թ. - 12 մարտի 2010 թ.
Հաջորդող
Արմեն Արզումանյան

Ծանոթագրություններ

  1. Ս. Ժ. ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ս. Ֆարմանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին
  3. Ս. Ֆարմանյանին ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Ժ. ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».